ԲՀԿ խմբակցություն

«Բարգավաճ Հայաստանը» տուժել է «Լուսավոր Հայաստանի» պատճառով. «Ժողովուրդ»

71
(Թարմացված է 08:47 07.02.2019)
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանական վեհաժողովների պատվիրակության անդամների համամասնության և պատվիրակությունների կազմերի հարցը քննարկելիս պատրաստակամություն է հայտնել մեկական տեղ զիջել ընդդիմադիր խմբակցություններին:

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատճառով տուժել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը»:

Թերթին հասած տեղեկության համաձայն՝ ԱԺ խորհրդի նիստում, երբ քննարկվել են խորհրդարանական վեհաժողովների պատվիրակության անդամների համամասնության և պատվիրակությունների կազմերի հարցը, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնել մեկական տեղ զիջել ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի բոլոր պատվիրակություններում նրանցից առնվազն մեկական հոգի ներկայացված լինի: Սակայն եղել է մեկ պայման, որ կզիջեն կոնսենսուսի առկայության դեպքում:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ԱԺ խորհրդի անդամներից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները՝ Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանը, պահանջել են իրենց ավելի շատ տեղ տալ` սպառնալով դեմ քվեարկել որոշումներին:

«Այդքանից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ իրենք ոչինչ չեն զիջի: ԱԺ խորհրդի նիստում ԲՀԿ-ն փորձել է չեզոքություն պահպանել, բայց և ԼՀԿ պատճառով իրենք վերջում տուժել են»,-գրում է թերթը:

71
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Իմ քայլը» դաշինք, ՀՀ Ազգային ժողով