HАROP անօդաչու սարք

Իսրայելական ընկերությունը նորից անօդաչուներ կմատակարարի Ադրբեջանին

155
Իսրայելական ընկերությունն Ադրբեջանին կամիկաձե դրոններ մատակարարելու թույլտվություն է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Aeronautics Defense Systems Ltd (ADS) իսրայելական ընկերությունը կկարողանա կրկին անօդաչուներ մատակարարել Ադրբեջանին։ The Times of Israel–ի փոխանցմամբ` Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Orbiter 1K կամիկաձե անօդաչուների վաճառքի հետ կապված արգելքը։

Ընկերության շուրջ իրարանցումն առաջացել էր 2017 թվականին, երբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները, որոնք պատրաստվում էին ԱԹՍ–ներ գնել, խնդրել էին Ադրբեջան եկած Aeronautics–ի աշխատակիցներին ցույց տալ այդ դրոնների հնարավորությունները և առաջարկել էին հարված հասցնել Արցախի դիրքերին։

Իսրայելական օպերատորները հրաժարվել էին կատարել խնդրանքը, սակայն ընկերության մենեջերները, հավանաբար վախենալով, որ ձեռնտու գործարքը կձախողվի, լիցքավորել էին դրոններն ու թիրախավորել հայկական դիրքերը։ Մի քանի ամիս անց Իսրայելի պաշտպանության նախարարությունը դադարեցրել էր ընկերության երեք ղեկավարների արտոնագրերը։ Մասնավորապես` դադարեցվել էին ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մատանի, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչի ու ևս մեկ աշխատակցի արտոնագրերը։

Սակայն այժմ հայտնի է դարձել` արգելքը տարածվում է միայն մենեջերների, ոչ թե ընդհանուր ընկերության վրա։ Պարբերականը նշում է, որ Իսրայելի ռազմական իշխանությունը, խախտելով իսրայելական օրենսդրությունը, թույլ են տվել ADS–ին նորից անօդաչու թռչող սարքեր վաճառել ադրբեջանցիներին։

ԱՄՆ–ի «Հայ Դատի» գրասենյակն արձագանքել է Իսրայելի պաշտպանության նախարարության որոշումը` դատապարտելով հայերի նկատմամբ «կամիկաձե» անօդաչուների հարձակումների համար «կանաչ լույս» վառելու որոշումը: Հայկական կազմակերպությունը կարծում է, որ Իսրայելն այդպիսով ընկերությանը թույլ է տալիս ԱԹՍ-ների ապօրինի փորձարկումներ իրականացնել Արցախի դեմ:

155
Ըստ թեմայի
Պստիկ է, բայց ճստիկ է. հայկական նոր ԱԹՍ-ն կկարողանա փոքրիկ ռումբ կրել
Մահաբեր զենքի առաքումը Ադրբեջան. ինչո՞ւ է Սլովակիան թաքնվում Իսրայելի թիկունքում
Տեղական արտադրության հարվածային ԱԹՍ-ները ներառված են հայկական ԶՈւ սպառազինության մեջ
Ադրբեջանը և Իսրայելը ծրագրում են սկսել ԱԹՍ–ների համատեղ արտադրություն