Министр иностранных дел Зограб Мнацаканян во время церемонии награждения военнослужащих (28 января 2019). Еревaн

Մնացականյանը բացահայտեց Փաշինյանի «խիզախության» գաղտնիքը

430
(Թարմացված է 16:37 04.02.2019)
Զոհրաբ Մնացականյանը լրագրողներին հայտնել է, թե ինչ նկատի ուներ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, երբ Նիկոլ Փաշինյանը քայլը «խիզախ» անվանեց։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից խիզախություն էր խաղաղության մասին խոսելը։ Այսօր ԱԺ–ում, պատասխանելով լրագրողների հարցերին, այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը «խիզախ քայլ է ձեռնարկել»։

«Դա չի նշանակում, որ խոսելով խաղաղության մասին` ինչ–որ մեկը հարցականի տակ է դնում վճռականությունը։ Բայց խոսել խաղաղության մասին, որը վերաբերում է և՛ Հայաստանի ժողովրդին, և՛ Ադրբեջանի ժողովրդին, և՛ Ղարաբաղի ժողովրդին, խիզախություն է։ Մենք շատ կողջունենք, որ նման հայտարարություն գա նաև մյուս կողմից»,– ասաց Մնացականյանը` հավելելով, որ Հայաստանը շարունակում է բանակցել` հանուն խաղաղության։

«Հայաստանը բանակցող կողմ է, Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության»,– ասաց նախարարը։

Փաշինյան–Ալիև պաշտոնական հանդիպման մասին լրագրողների հարցերին ի պատասխան Մնացականյանը խորհուրդ տվեց չշտապել։

«Շատ կարևոր է, որպեսզի մենք շարունակենք կառուցել այս գործընթացն այնպես, որ կարողանանք արդյունք ունենալ։ Ժամկետային հարցերն այստեղ նշանակություն ունեն, բայց առաջնայինը պետք է վստահ լինել, որ հաջորդ քայլը նախապատրաստված է այնպես, որ մենք դինամիկան կարողանանք պահպանել»,– ասաց արտգործնախարարը։

Փետրվարի 1-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսում, պատասխանելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին հարցին, Անգել Մերկելն ասել էր. «Ես համոզված եմ, որ խոսքին կհետևեն գործողություններ։ Խիզախ քայլ է ձեռնարկել վարչապետը»։

Պարզաբանելով գերմանացի պաշտոնակցի արտահայտությունը` Փաշինյանը հիշեցրել էր, որ խորհրդարանում հայտարարել է, թե հակամարտության լուծման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի ՀՀ–ի, ԼՂ–ի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Փաշինյանը հավելել էր, թե հույս ուներ, որ Ադրբեջանը կարձագանքի, բայց առ այսօր որևէ պաշտոնյա դեռ չի արձագանքել։

430
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Հայաստան
Ըստ թեմայի
Բոզոյան. «Փաշինյանի հայտարարությունը հստակություն մտցրեց խնդրում և զարմացրեց Ադրբեջանին»
Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են. Փաշինյան
Կարմիր գիծ Արցախի հարցում. Կարասինն ուզում էր իմանալ Հայաստանի դիրքորոշո՞ւմը
Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլը վարկաբեկում է հերոսներին. Շարմազանով