Էդուարդ Շարմազանով

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլը վարկաբեկում է հերոսներին. Շարմազանով

576
Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ նախկիններին վարկաբեկելու մոլուցքով տարված` Փաշինյանն անում է հայտարարություններ, որոնք հարվածում են մեր պետական շահերին։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Փաշինյանը ի զորու չէ դիմակայելու պետության առջև ծառացած մարտահրավերներին։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին։ Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների։ Նախկիններին վարկաբեկելու մոլուցքով տարված` նա անում է հայտարարություններ, որոնք հարվածում են մեր պետական շահերին։ Բաժանարար գծեր քաշելու ու այլընտրանքային կարծիք չլսելու հեղկոմական գործելաոճը կարող է թանկ նստել մեր պետության համար»,– գրում է Շարմազանովը։

Նա նաև կարծիք է հայտնում, թե այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք։ Եվ այդ ելքը, ՀՀ խոսնակի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի օր առաջ հրաժարականն է։

576
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (238)
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին դեռ շատ եք երանի տալու. Շարմազանով
Ազգային ժողովը ոչ թե ընտրվել է, այլ Փաշինյանն է նշանակել. Շարմազանով
«Էս ո՞ւր ենք հասել` Փաշինյանը հղում է անում Ալիևին». Շարմազանով