ՍՈՒ-30ՍՄ

ՍՈՒ–30ՍՄ–ը Հայաստանում. ցուցադրական «շքեղությո՞ւն», թե՞ ՌՕՈՒ զարգացմանն ուղղված քայլ

162
(Թարմացված է 12:42 01.02.2019)
Նախկինում Հայաստանում շեշտը դրել են ռազմաօդային ուժերի զարգացման վրա, կործանիչներ գնելը կարող է վկայել։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հայաստանի կողմից ռուսական ՍՈՒ-30ՍՄ կործանիչներ ձեռք բերելը կարող է վկայել հանրապետության զինված ուժերի զարգացման նոր հայեցակարգի մեկնարկի մասին։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

Ավելի վաղ, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, ՀՀ ՊՆ–ից հաղորդել էին, որ Երևանը համապատասխան  գործարք է կնքել ռուսական ՍՈՒ–30ՍՄ ինքնաթիռներ ձեռք բերելու մասին։ Նախարարությունից չեն պատասխանել կործանիչների քանակի և գործարքի գումարի մասին հարցմանը` հայտնելով, որ դա գաղտնի տեղեկատվություն է։

Հարությունովի խոսքով` ինքնաթիռների քանակից զատ մեծ նշանակություն ունի համապատասխան ենթակառուցվածքի ստեղծումը և անձնակազմի նախապատրաստումը։

«Անցնող տարիների ընթացքում մենք գրեթե չենք զբաղվել ավիացիայի զարգացմամբ և միայն նոր ենք ձեռնամուխ լինում այդ խնդրին։ Հիմա առաջնահերթ է որոշակի քանակությամբ ինքնաթիռներ ստանալը, որը թույլ կտա դրանց շուրջ ստեղծել որոշակի «միջավայր» (ենթակառուցվածք, նախապատրաստված անձնակազմ)», – ասաց Հարությունովը։

Եթե խոսել տարածաշրջանային մասշտաբի գործընթացների վրա այդ հանգամանքի հնարավոր ազդեցության մասին, ապա պետք է գնել մի քանի տասնյակ ինքնաթիռներ։ Առայժմ դա իրատեսական չէ գումարների և նախապատրաստված կադրերի բացակայության պատճառով։

Թեև պաշտոնապես այդ մասին չի ասվում, բայց երբ խոսքը գնում է նման մեկնարկային գնումների մասին, ապա սովորաբար ենթադրվում է, որ դա  էսկադրիլիա  է(12-14 մարտական ինքնաթիռներ)։

 «Հնարավոր է, որ ինքնաթիռները հանձնվեն մի քանի խմբաքանակներով։ Օրինակ` սկզբից վեց, այնուհետև ևս նույնքան։ Հաշվի առնելով այն, որ առայժմ բազավորման և անձնակազմի հետ խնդիրներ կան», – ասաց Հարությունովը։

Այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե կընթանա արդյոք Հայաստանը ԶՈՒ զարգացման նոր ռազմավարության ճանապարհով և կզարգացնի արդյոք մարտական ինքնաթիռների քանակը, թե մեքենաները գնվել են «թռչնիկի» համար (для галочки) ։ Այդ հարցն առայժմ պատասխան չունի։

Ինչ վերաբերում է դրանց արժեքին, ապա ՀԱՊԿ շրջանակում գոյություն ունեն ներքին գներով զենք գնելու մեխանիզմներ (նշվում է մինչև 25 միլիոն դոլար գումար)։ Բայց տվյալ դեպքում շատ բան կախված է ոչ միայն ինքնաթիռ, այլ նաև սպառազինությունների համալիր գնելուց, ինչով հագեցած է օդանավը։

«Սու-30–ը բազմաֆունկցիոնալ կործանիչ է, այն ունի ինչպես ցամաքային, այնպես էլ օդային թիրախները խոցելու միջոցների լայն ընտրություն։ Բացի այդ, գնման փաթեթի մեջ կարող է մտնել նաև օդաչուներ և ցամաքային անձնակազմ նախապատրաստելու ծրագիր։ Այդ ամենն ազդում է վերջնական նպատակի վրա», – նշեց Հարությունովը։

Ինքնաթիռն ունի լայն հնարավորություններ`  լինելով ամբողջ համալիրի և հակառադիոլոկացիոն հրթիռների և գերստույգ զենքի այլ համակարգերի կրող։

 «Այն այնպիսի պոտենցիալ ունի, բայց հարցն այն է, թե որ ուղղությամբ կզարգանան ռազմաօդային ուժերը»,– նշեց Հարությունովը։

Սու–30ՍՄ–ն ռուսական արտադրության բազմաթիրախային կործանիչ է։ Իր տեխնիկական և թռիչքային բնութագրերի շնորհիվ Սու-30ՍՄ–ն դասվում է 4++ սերնդի շարքը։ Այս մեքենայի գլխավոր նպատակը օդային տարածությունում գերիշխանություն հաստատելն է։ Այն կարող է կատարել իր առջև դրված առաջադրանքները` անկախ եղանակից և օրվա ժամից։

Սակայն ՌՕՈՒ զարգացման համար միայն կործանիչները բավարար չեն։ Պետք են ռադիոտեխնիկական հետախուզության համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն։ Տեսականորեն ինքնաթիռներ գնելն այդ ճանապարհին առաջին քայլն է։

162
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Գրիգորյան. «Հայ ռուսական հարաբերությունները դինամիկ զարգանում են»
Չի վախենում ԱՄՆ–ի պատժամիջոցներից. Flight Travel ընկերությունը կաշխատի Իրանի հետ
«Բերքառատ» ամիս ԱԱԾ–ի համար. քաղաքացիներն ինքնակամ մեծ քանակությամբ զենք են հանձնել