ՀՀ ԱԳՆ

Ավետ Ադոնցը նշանակել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

108
Հունվարին մամուլում լուրեր հայտնվեցին, որ ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը ցանկանում է, որ Ավետ Ադոնցը նշանակվի արտաքին գործերի նախարարի տեղակալ:

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի -Sputnik. Ավետ Ադոնցը նշանակել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: Այս մասին հրամանագիրը ստորագրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Ավետ Ադոնցին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ գրված է հրմանագրում:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 14-ին Ավետ Ադոնցը հետ կանչվեց զբաղեցրած պաշտոնից: Նա Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:

Այնուհետև մամուլում լուրեր հայտնվեցին, որ ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի պահանջով նա կնշանակվի արտաքին գործերի նախարարի տեղակալ:

 

108
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան