Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Բրյուսելում. արխիվային լուսանկար

Մնացականյանը խոսեց Մամեդյարովի հետ հանդիպելու հավանականության մասին

137
ՀՀ արտգործնախարարը մեկնելու է Մյունխեն, որտեղ լինելու է նաև Ադրբեջանի արտգործնախարարը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը չհաստատեց ադրբեջանցի գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ Մյունխենում հանդիպելու մասին լուրը, բայց նաև չբացառեց դրա հավանակնությունը։ Նա այս մասին ասաց այսօր Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Փետրվարին Մյունխենում Անվտանգության համաժողով է կազմակերպվելու, որին մասնակցելու է նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Ես լինելու եմ Մյունխենում, նախատեսվում է, որ իմ գործընկեր Էլմար Մամեդյարովն էլ է լինելու, ես չեմ կարող հաստատել, որ մեր վարչապետը նույնպես կլինի», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով հարցին՝ կարելի՞ է սպասել Մնացականյան-Մամեդյարով և Փաշինյան-Ալիև 4-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։

Յոհաննես Հաանն իր հերթին նշեց, որ ԵՄ–ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ու շփումները։

Հիշեցնենք, որ Մնացականյանի ու Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել է հունվարի 16-ին Փարիզում։ Փաշինյանի ու Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումն էլ կայացել է հոնվարի 22-ին Դավոսում։

137
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ են քննարկել Մնացականյանն ու Մամեդյարովը 4 ժամից ավելի. ԱԳՆ-ն խոսեց
Բաբայան. «Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո արված հայտարարությունը ողջունելի է»
«Էս ո՞ւր ենք հասել` Փաշինյանը հղում է անում Ալիևին». Շարմազանով
Ո՞ւմ հետ էր հեռախոսով խոսում Փաշինյանը Ալիևի հետ հանդիպումից առաջ. «Փաստ»
Ալիևի «խաթեր համար». ինչո՞վ զարմացրեց Նիկոլ Փաշինյանը