Ջոն Բոլտոն

Ջոն Բոլտոնն ասել է` ինչի մասին է խոսել Նիկոլ Փաշինյանի հետ

487
(Թարմացված է 19:09 24.01.2019)
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերին։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը Twitter–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին։

Հիշեցնենք, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 23-ին, երբ ՀՀ վարչապետը Դավոսում էր։

«Երեկ զանգահարեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շնորհավորեցի վերանշանակվելու կապակցությամբ, ինչպես նաև աջակցություն հայտնեցի հայ ժողովրդին դեկտեմբերին կայացած ազատ և անաչառ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ», – գրել է Բոլտոնը։

​Նա վստահեցրել է, որ ԱՄՆ–ն աջակցում է Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի ապագա բարգավաճմանն ուղղված ջանքերին։

Հիշեցնենք, որ Բոլտոնը Երևան էր այցելել անցած տարվա սեպտեմբերին։ Նա Երևանում մի քանի աղմկահարույց հայտարարություն էր արել արցախյան թեմայի և հայ–ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ։ ԱՄՆ նախագահի խորհրդականը նաև կոչ էր արել Երևանին դադարեցնել Իրանի հետ համագործակցությունը։

487
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ջոն Բոլտոնը չի կարող խոսել իմ անունից. Փաշինյան
«Կարևոր ընկեր տարածաշրջանում». Բոլտոնը գրել է հայաստանյան այցի մասին Twitter-ում
Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանին Ջոն Բոլտոնը «ռազմավարական գործընկեր» չանվանեց
Չպետք է քաղաքականության վրա ազդի. Բոլտոնը խոսեց Հայաստանի «սիրիական» որոշման մասին