Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին (13.11.2018)

Էյֆորիան Հայաստանում անցել է, սակայն հայեցակարգ դեռ չկա. ԵՄ–ի ուղղությունը անտեսված է

137
(Թարմացված է 00:16 22.01.2019)
Փաշինյանի թիմը վստահ էր, որ Արևմուտքից ուղղակի գումարները կհոսեն հեղափոխության արդյունքում, սակայն դա տեղի չունեցավ։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ մանրամասն ծրագիր է պետք։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հայ իշխանությունները դեռ գործողությունների հստակ ծրագիր չեն մշակել ԵՄ–ի հետ համաձայնության իրագործման ուղղությամբ։ Այս մասին  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Ավելի վաղ «Մեդիամաքսի» հետ հարցազրույցում Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել էր, որ ԵՄ անդամների գրեթե մեկ երրորդը վավերագրել է Համաձայնագիրը, իսկ մնացած երկրներում գործընթացում առաջխաղացում է նկատվում։ Նրա կարծիքով` տեմպերը նորմալ են, սովորաբար` վավերացման համար 2-2,5 տարի է հարկավոր։ Սվիտալսկու խոսքով` ԵՄ երկրներից բարդությունների մասին ազդակներ չկան։

«Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները աշխարհաքաղաքական կենտրոններին  (և՛ ԵՄ–ն, և՛ Ռուսաստանը) սպասման ռեժիմ են մտցրել։ Այնտեղ փորձում են հասկանալ` ինչ քաղաքականություն է վարելու նոր կառավարությունը տաբեր ուղղություններով (ներքին ու արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, բարեփոխումներն ու Ղարաբաղը)։ Այդ քաղաքականության վերջնական մշակումից հետո աշխարհաքաղաքական կենտրոնները նույնպես Հայաստանի հանդեպ իրենց դիրքորոշումը կձևավորեն» – ասաց Բոզոյանը։

Ինչ վերաբերում է ԵՄ–ին, ապա Բրյուսելում Երևանից առաջարկություններ էին ակնկալում` Համաձայնագրի գործնական իրականացման վերաբերյալ։ Սակայն Հայաստանում ներքաղաքական պայքար էր, ընտրությունների պատրաստում, բազում այլ խնդիրներ էին լուծում։ Փաստացի այդ հարցով ոչ ոք չէր զբաղվում։

«Փաստացի, այդ ամենը բարձիթողի վիճակում էր։ Բնականաբար, ԵՄ–ն սպասման ռեժիմում է, ու թեև իր ծրագրերն ունի Արևելյան գործընկերության շրջանակում, սակայն առանձին երկրներից կոնկրետ առաջարկությունների է սպասում», – նշեց քաղաքագետը։

Նա կարծում է, որ Փաշինյանը միայն ընդհանուր առմամբ էր պատկերացնում` ինչպես է զարգանալու պետությունը։ Ռուսաստանի, Եվրամիության, Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոնկրետ տեսլական չկար ու դեռ չկա։

Բոզոյանը նշում է, որ իշխանության են եկել անփորձ, անտեղյակ մարդիկ, Համաձայնագրի վերաբերյալ կոնկրետ ծրագրերի մանրամասներ նրանք չունեն։  Խորհրդարանը նոր է ձևավորվել, գործադիր իշխանությունը զբաղված է ներքին հարցերով։ Այս պահին արտաքին քաղաքականության «բացթողումը» հենց դրանով է պայմանավորված։

«Սկզբնական պահին էյֆորիա կար։ Փաշինյանի թիմը վստահ էր, որ հեղափոխությունն ինքնին արժեք է ներկայացնում, ու այդ ֆոնին  Արևմուտքը պետք է Հայաստանին միանգամից շատ գումար տա։ Սակայն հեղափոխությունը միայն միջոց է փոփոխության, որը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ընթացք ստանալ», – նշեց Բոզոյանը։

Նրա խոսքով` հայկական կողմը դեռ ո՛չ ԵՄ–ի, ո՛չ Ռուսաստանի հետ աշխատելու վերաբերյալ պատկերացում, հայեցակարգ չունի։

Նշենք, հունվարի 21–ին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիան վավերացրել է Հայաստանի ու Եվրամիության միջև համաձայնագիրը։

137
թեգերը:
Ռուսաստան, Եվրամիություն, Հայաստան
Ըստ թեմայի
Գերսպասումներ և ոչ միայն. ինչո՞ւ են Փաշինյանի թիմին ավելի շատ քննադատում
Հանճարեղ և պարզ. Նիկոլ Փաշինյանի երեք քայլը դեպի Կարեն Կարապետյանի «Սինգապուր»
Նիկոլ Փաշինյանի «դուխովի» նոր չափաբաժինը. ներդրումներն ուրախացրել են վարչապետին
Դեղագործությունից մինչև ժամագործություն. Փաշինյանը Ցյուրիխում հանդիպել է հայ գործարարներին
Նարգիլե առաջարկող ռեստորանների ու սրճարանների հույսը Փաշինյանն է