Լենա Նազարյան. ԱԺ փոխնախագահ

ՀՀ նոր խորհրդարանը «մարտական մկրտություն» ստացավ․ ինչ արդյունքներ կան

191
Փորձագետը չի բացառում, որ նոր գումարման Ազգային ժողովը դեռ հարկ եղած կերպով կդրսևորի իրեն ու որակապես կտարբերվի նախորդներից։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայաստանի խորհրդարանի շատ պատգամավորների պահվածքն ու հայտարարությունները առանձնապես հիացմունք չեն առաջացնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ դա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ նրանք սովորելու ժամանակ ունեն։ Ու այդքան էլ ճիշտ չի դատել խորհրդարանի որակի մասին՝ ելնելով մի քանի պատգամավորների հայտարարություններից։

ՀՀ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը մեկնարկեց հունվարի 14-ին։ Այդ մի քանի օրվա ընթացքում առավելապես երիտասարդ պատգամավորների շուրթերից մի քիչ տարօրինակ հայտարարություններ հնչեցին, որոնք գրեթե քաղաքական անգրագիտություն ու անփորձություն էին։ Մեծ աղմուկ արեց «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանի արտահայտությունն այն մասին, որ հարևան Իրանը ավտորիտար պետություն է։ Դիտորդներից շատերը կարծում են, որ նման «ռևերանսը» դեպի ամենամոտ հարևան ու բարեկամական երկիր բավականին անտեղի էր։

«Ինձ դուր չի գալիս որոշ երիտասարդ խորհրդարանականների պահվածքը, նրանց ցուցամոլությունը։ Նրանք անփորձ են, բայց միաժամանակ ուզում են բոլորից ավելի լավն ու խելացի թվալ, էպատաժային հարցեր տալ։ Նման կերպ քաղաքական գործիչ չեն դառնում», -ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ անփորձությունն ակնկալելի էր, այստեղ առանձնապես նորություն ու սենսացիա չկա։ Միայն այն հանգամանքը, որ պատգամավորների 80%-ն առաջին անգամ են Ազգային ժողովի շենք մտնում, արդեն վկայում է այն մասին, որ նման կիքսերն անխուսափելի են։

Միաժամանակ, թեև Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգ է, Քոչարյանը հակված չէ ԱԺ-ին լուրջ դերակատարություն վերագրել պետության կառավարման հարցում։ Այնպես է ստացվել, որ խորհրդարանը Հայաստանում ոչինչ չի որոշում։ Միաժամանակ չի բացառվում, որ նոր գումարման Ազգային ժողովը դեռ իրեն հարկ եղած կերպով կդրսևորի ու որակապես կտարբերվի նախորդներից։

Փորձագետը նշում  նաև, որ նոր խորհրդարանում ընդդիմության վակուում է ստեղծվել։ Այդ բացը հիմա փորձում են լրացնել «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»։ Հենց դրանով են պայմանավորված իրենց փոխադարձ մեղադրանքներն ու իրար «կծելը»։

Ըստ էության, ընտրությունները ձևավորել են իշխանություն, բայց չեն ձևավորել ընդդիմություն։ Այն հիմա պետք է ստեղծվի, ինչպես խորհրդարանում, այնպես էլ ԱԺ պատերից դուրս։ Բնականաբար է, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը պետք է փորձի զբաղեցնել այդ տեղը։

191
թեգերը:
Հայաստան, ՀՀ Ազգային ժողով
Ըստ թեմայի
Սամվել Ալեքսանյանի հանված ցուցատախտակն ու շփոթված նոր պատգամավորները. խորհրդարանի նոր էջը
Ելո՞ւյթ, թե՞ հաղորդում հանցագործության մասին. պատգամավորը թվարկել է դեսպանների հանցանքները
Նոր խորհրդարանի առաջին կռիվը. պատգամավորները մտնում են հունի մեջ
Ազգային ժողովը կարող է 105 օր ծախսել հարց ու պատասխանի վրա. պատգամավորը կոչ արեց աշխատել
Պատգամավորները տուն գնալ չեն ուզում. շարունակում են աշխատել