00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատավճիռը դատարանից շուտ հրապարակելու համար Քոչարյանի փաստաբանը մեղադրում է լրատվամիջոցին

© Sputnik / Aram NersesyanАдвокат Арам Орбелян ответил на вопросы журналистов в Апелляционном суде Армении (28 ноября 2018). Еревaн
Адвокат Арам Орбелян ответил на вопросы журналистов в Апелляционном суде Армении (28 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանյան թերթերից մեկն այսօր Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատարանի որոշումը հրապարակել է դատական նիստից 4 ժամ առաջ։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեղադրում է մամուլին` դատարանի որոշումը նախապես հրապարակելու համար։ Այս մասին այսօր դատական նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ

««Ժողովուրդ» թերթը ամեն անգամ, ունենալով ինֆորմացիա, գրում է արդյունքների մասին։ Կա՛մ թերթը այն աղբյուրն է, որի միջոցով փորձում են դատարանին հասկացնել, թե ինչ որոշում պետք է կայացնի (հուսով եմ այդպես չէ), կա՛մ թերթն ունի դռնփակ նիստի ընթացքում և դատարանի խորհրդակցական սենյակում տեղի ունեցող գործընթացների մասին տեղեկություն, ինչի մասին գրում է»,– ասաց փաստաբանը` հավելելով, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ։

Ի դեպ, դատարանի որոշման մասին «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային armlur.am կայքում դատարանի կայացնելիք որոշման մասին տեղեկատվությունը հրապարակվել էր 13։30-ին, այն դեպքում, երբ դատական նիստը նշանակված էր 17։30-ին։

«ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` դատարանը կմերժի երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով կերկարաձգվի»,– գրել էր թերթը։

4 ժամ անց դատարանը որոշեց Քոչարյանի խափանման միջոցը երկարաձգելու մասին` քննչական մարմնի միջնորդությունը բավարարել, Խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը` մերժել։

Второй президент Республики Армения Роберт Кочарян - Sputnik Արմենիա
«Խաղադրույքները չափազանց բարձր են». Քոչարյանի գործը իշխանության համար բեռ է դարձել

Քոչարյանի փաստաբանը նաև հայտնեց, որ կալանքի որոշումը բողոքարկող մեկ դիմում արդեն մուտք է արվել Վերաքննիչ դատարան, ևս մեկը կներկայացվի դատարանի այսօրվա որոշումը ստանալուց հետո։

«Այս պահին վերաքննիչ բողոքը վերաբերում է 2 հարցի դատարանի ձևավորմանը, թե արդյոք ձևավորված դատարանը, մակագրության հիմքի վրա, կարող է համարվել օրինական դատարան` մեր Սահմանադրության և Եվրոպական կոնվենցիայի իմաստով, և երկրորդ` առկա են ակնհայտ հանգամանքներ, որ 2008թ–ի համար պարոն Քոչարյանը, կամ որևէ այլ անձ չի կարող ենթարկվել պատասխանատվության 2009թ–ի օրենսդրության փոփոխության հետ կապված»,– ասաց Օրբելյանը` հիշեցնելով, որ Սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող 300.1 հոդվածը քրեական օրենսգրքում ներառվել է 2009թ–ին` մարտիմեկյան իրադարձություններից 1 տարի անց։

Политтехнолог Виген Акопян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հակոբյան. «Փաշինյանի համար Քոչարյանի գործը սկզբունքային ներքաղաքական նշանակություն ունի»

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Адвокаты Роберта Кочаряна перед началом пресс-конференции (7 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի փաստաբանները շուրջ 18 տեսանյութ են ներկայացրել դատարան

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

2019թ–ի հունվարին քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

Դատարանը որոշում էր կայացրել երկու միջնորդությունները քննարկել մեկ վարույթում։

Լրահոս
0