Սերժ Սարգսյան

ՀՀԿ–ն նիստ կանցկացնի. ներկա կլինի նաև Սերժ Սարգսյանը

139
Օրակարգը կհաստատվի ՀՀԿ–ի գործադիր մարմնի նիստի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. ՀՀԿ–ն այսօր, ժամը 18:00–ին գործադիր մարմնի նիստ կանցկացնի։ Այս մասին Sputnik  Արմենիայի թղթակցին հայտնել է կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։

Նիստը վարելու է կուսակցության առաջնորդ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

«ՀՀԿ գործադիր մարմնի նիստը գումարում և անցկացնում է կուսակցության նախագահը», – նշեց Թադևոսյանը։

Անդրադառնալով ինչ է քննարկվելու հարցին` նա ասաց, որ նիստի օրակարգը մասնակիցները որոշում են տեղում։

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ–ն ստացավ ձայների 4,7% և չկարողացավ անցնել 7-րդ գումարման ԱԺ։

139
թեգերը:
Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Ըստ թեմայի
Փաշինյանը լրատվամիջոցներին մեղադրել է իրենց իշխանությանը «հանրապետականացնելու» մեջ
Սամվել Ալեքսանյանի հանված ցուցատախտակն ու շփոթված նոր պատգամավորները. խորհրդարանի նոր էջը
Նախկին նախարարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Արամ Հարությունյանին կկալանավորե՞ն