Մխիթար Հայարպետյան

ԱԺ հանձնաժողովների նախագահներն ընտրվեցին ըստ նախնական պայմանավորվածության

139
(Թարմացված է 12:59 18.01.2019)
Խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաշխվեցին կոնսենսուսով` նախապես պայմանավորված սցենարով։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. 4-օրյա քննարկումներից հետո ԱԺ-ն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց խորհրդարանական 11 մշտական հանձնաժողովների նախագահներին:

Դրանցից 8-ը՝ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն են։ Նրանք են` Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողով՝ Նարեկ Զեյնալյան, արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ Ռուբեն Ռուբինյան, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով՝ Մխիթար Հայրապետյան, եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողով՝ Արման Եղոյան, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողով՝ Անդրանիկ Քոչարյան, պետական-իրավական հարցերի հանձնաժողով՝ Վլադիմիր Վարդանյան, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողով՝ Վարազդատ Կարապետյան, տնտեսական հարցերի հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան:

Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի ու մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ են ընտրվել ԲՀԿ թեկնածուները, համապատասխանաբար՝ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է«Լուսավոր Հայաստանի» անդամ Մանե Թանդիլյանը:

Հիշեցնենք` մինչ քվեարկության մեկնարկը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաշխվել են խորհրդարանական երեք ուժերի քննարկումների արդյունքում ձեռք բերված կոնսենսուսով: Այսպիսով ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը ղեկավարելու են «Իմ քայլը» խմբակցության, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանի», 1-ը՝ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները:

139
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Իմ քայլը» դաշինք, ՀՀ Ազգային ժողով
թեմա:
7–րդ գումարման Ազգային ժողով (68)
Ըստ թեմայի
Նոր խորհրդարանը որոշել է ավելացնել հանձնաժողովների թիվը
Հայաստանի խորհրդարանի խոսնակը սովորեցրեց նոր պատգամավորներին կոճակ սեղմել
Պատգամավորի իրանական կիքսը. Թեհրանն առհասարակ հապճեպ չի արձագանքում