Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբ

Քոչարյանի փաստաբանները շուրջ 18 տեսանյութ են ներկայացրել դատարան

701
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստում փաստաբանները ներկայացրել են նրա անմեղությունը հաստատող տեսանյութեր։ Դատարանը դրանք չի դիտել։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատական նիստում անոմալ իրավիճակ է ստեղծվել։ Այսօր, դատական նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Փաստաբանն ոչ նորմալ է համարում իրենց ներկայացրած կալանքը գրավով փոխարինելու և քննչական մարմնի ներկայացրած` կալանքը 2 ամսով երկարաձգելու որոշումները մեկ վարույթում միավորելու որոշումը։

«Քանի որ քննվեց արդեն կալանքի երկարացման միջնորդությունը, հետևաբար, գրավի միջնորդությունը ներկայացվել է արդեն ոչ թե մեր նախկին` 2–րդ կալանքի ժամկետի վերաբերյալ, այլ արդեն որպես երրորդ անգամ կալանավորելիս գրավը կիրառելու միջնորդություն»,– ասաց Օրբելյանը։

Քոչարյանի փաստաբանը հայտնեց նաև, որ պաշտպանական կողմը դատարանում շուրջ 18 տեսաերիզ է ներկայացրել, որոնցում, նրա խոսքով, հաստատվում է Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող մի շարք փաստերի ոչ հիմնավոր լինելը։

Տեսանյութերի մի մասը վերցված են համացանցից, և Արամ Օրբելյանի կարծիքով, պետք է որ կցված լինեն նաև քրեական գործին։

«Տեսանյութերը վերաբերում են մարտի 1- ի ցերեկն ու երեկոյան տեղի ունեցած դեպքերին։ Այդ տեսանյութերից ակնհայտ է դառնում որոշակի գործողությունների խաղաղ չլինելու փաստը, երևում են հնարավոր ռիսկերը։ Որոշ նյութեր էլ վերաբերում են պարոն Քոչարյանի արդար դատավարության իրավունքի խախտմանը։ Որևէ տեսանյութ, որը հանրությանը հայտնի կամ հասանելի չէ, չի ներկայացվել։ Բոլոր նյութերը համացանցից են»,– ասաց Օրբելյանը։

Այդուհանդերձ, դրանք դատարանում չեն հետազոտվել։ Փաստաբանի խոսքով` դատարանը խոստացել է անհրաժեշտության դեպքում դրանք դիտել որոշում կայացնելիս։

Դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին, ժամը 17։30–ին։

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

2019թ.–ի հունվարին քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը, որի ժամկետը լրանում է փետրվարի 7-ին, ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

701
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (273)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
Մեղադրանքը չեմ ընդունում. Սեյրան Օհանյանը մատնացույց է արել Սահմանադրությունը խախտողներին
Դատարանն ուսումնասիրում է Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը
Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

132
(Թարմացված է 00:25 06.03.2021)
Կողմերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է զրուցակցին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը:

Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

«Զրուցակցի ուշադրությունը հատկապես հրավիրվել է Ադրբեջանի կողմից գերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության վրա: Տվյալ համատեքստում ամերիկյան կողմը շեշտել է Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել իր դերակատարումը հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները և վստահեցրել, որ ԱՄՆ շարունակելու է բարեփոխումների համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հավատա՞լ Հայաստանի կորոնավիրուսի պաշտոնական վիճակագրությանը, և ինչ կապ ունի ԱՄՆ–ի ՊՆ–ն

Նշվում է նաև, որ երկուստեք կարևորվել է համագործակցությունը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ:

132
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, ԱՄՆ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
ԱՄՆ 100 կոնգրեսականներ Բայդենի վարչակազմին կոչ են անում կանգնել Արցախի և Հայաստանի կողքին
ԱՄՆ դեսպանությունն ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին
Հայաստանի Զինված ուժերը չպետք է միջամտեն քաղաքականությանը. ԱՄՆ պետդեպ
Համատեղ զորավարժություն, արխիվային լուսանկար

2020–ի աշնան դասերը. ինչու են Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություն անցկացնում

351
Տարածաշրջանում նոր զինված հակամարտությունների առաջացման բարձր հավանականությունը պահպանվում է։ Այդ ֆոնին ավելանում է ՀՀ–ի ու ՌԴ–ի զորքերի միացյալ խմբավորման դերը, որի հիմնական նպատակը այդ երկրներից մեկի վրա հարձակման կանխարգելումն է և պետական սահմանի պաշտպանությունը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական մեկնաբան

Հայաստանն ու Ռուսաստանը հավատարիմ են իրենց դաշնակցային պարտավորություններին և շարունակում են ամրապնդել Հարավային Կովկասի անվտանգության ընդհանուր սահմանագիծը՝ երկու երկրների զորքերի միացյալ խմբավորման զորավարժությունների ձևաչափով:

Մարտի 2-4-ը ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացվել է համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություն, որում ընդգրկված են եղել Հայաստանի և Ռուսաստանի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման (ԶՄԽ) զորամասերը, ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմակայանը, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության վարչակազմերը։ Զորամասերի մշտական տեղակայման վայրերում անցկացված վարժանքի նպատակն էր խաղաղ ժամանակահատվածից պատերազմականի անցնելիս զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների պատրաստության կատարելագործումը։ Բացի այդ, վարժանքի նպատակն էր նպաստել հրամանատարական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում կառավարման մարմինների ներդաշնակ աշխատանքի ապահովմանը։

Դրան զուգահեռ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը մարտի 3-5-ը ճշգրտել է մարտական պատրաստականության պլանները և զորքերի կիրառման հավանական տարբերակները, ազգային բանակի բարեփոխումները, ինչը ենթադրում է կոնկրետ իրավիճակներ և նպատակներ: Օրինաչափ հարց է առաջանում՝ ո՞ր հակառակորդի դեմ են զորավարժություններ կազմակերպվում և մարտական կիրառման պլաններ մշակվում։

Պատճառը դժվար թե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացասական կանխատեսումը լինի, այն է` Ղարաբաղում պատերազմն անխուսափելի է խաղաղության ոչ շահավետ պայմանների պատճառով, բայց Կովկասում, անշուշտ, պետք է վառոդը չոր պահել։ Իսկ Հայաստանում տարաբաղադրիչ խմբավորման զորքերը պետք է լինեն մարտունակ, լավ պատրաստված և ամենաժամանակակից սպառազինություններով ու տեխնիկայով հագեցած։ Զորքերի միացյալ խմբավորման (ԶՄԽ) ամրապնդման լավագույն մեթոդը համատեղ զորավարժություններն են միասնական տեղեկատվական տարածքում, նույնատիպ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և կապի միջոցներով մարտավարական փոխգործակցության մշակումը:

Հայ-ռուսական համատեղ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրն ինտեգրված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ամենամյա զորավարժություններին և ներառում է տասնյակ համատեղ միջոցառումներ: ՀԱՊԿ զորավարժություններին հայկական ստորաբաժանումների իրավահավասար մասնակցությունը հաստատում է ազգային բանակի աճող մարտական հնարավորությունները:

Պետք է հաշվի առնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքն իր աշխարհաքաղաքական խաղում ձգտում է տարբեր ձևերով օգտագործել Կովկասում առկա խնդիրներն ու հակասությունները, ցանկացած հարմար պատրվակով սրել ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում (դրա հաստատումն է Թուրքիայի վերջին «եղբայրական» մասնակցությունը Ղարաբաղում ռազմական գործողություններին)։

2020 թվականի աշնան դասերը

Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները բացահայտեցին հայկական բանակի և ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք խոցելի կետերը։ Մեծ քանակով արդյունավետ զենք և ժամանակակից տեխնիկա ունենալը (ՀՀ ԶՈւ-ն ստանում է ՌԴ արտադրության ամենաժամանակակից զենքերը ներռուսական գներով) դեռ բավարար չէ, պետք է կարողանալ այդ ամենին պրոֆեսիոնալ կերպով տիրապետել, բարձրացնել կատարողական և ֆինանսական կարգապահությունը, զորքերի ընդհանուր կազմակերպվածությունը (ներառյալ կազմակերպչական-զորահավաքային ոլորտը)։

Անհրաժեշտ է հստակ վերլուծել արտաքին քաղաքական իրադրությունը և ժամանակին կատարել վերադաս հրամանատարության հրամանները, առանց ինքնագործունեության և ինքնավստահության իրականացնել այն ծրագրերը, որոնք նախապես և հանգամանորեն մշակվել են իրադրության սրման բոլոր դեպքերի համար: Ցանկացած պատերազմ 90%-ով բաղկացած է լոգիստիկայից և նախնական կազմակերպչական միջոցառումներից (զորավարժություններից)։

Տարածաշրջանում նոր զինված հակամարտությունների առաջացման բարձր հավանականությունը պահպանվում է։ Այդ դեպքի համար Հայաստանն ու Ռուսաստանն ունեն զորքերի հատուկ (միացյալ) խմբավորում՝ միավորված կառավարման համակարգով և գործողությունների պլաններով, ինչը թույլ է տալիս ավելի առավել ճշգրիտ և բազմատարբերակ ձևով հետ մղել սպառնալիքները։ Ռուսական 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները կանոնավոր կերպով տագնապի ազդանշանով հարյուր կմ-անոց երթեր են կատարում դեպի Բաղրամյան զորավարժարան՝ ՀՀ ՊՆ զորքերի հետ համատեղ զորավարժությունների անցկացման վայր:

Ինչու է ՆԱՏՕ-ն սադրում, իսկ Ռուսաստանը կանխարգելում ռազմական միջադեպերը

Զորավարժությունների համար սցենարներ հորինել պետք չէ, չէ՞ որ հարևանությամբ պարբերաբար անցկացվում են ադրբեջանա-թուրքական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի», «Ձմեռ-2021»-ի տիպի զորավարժություններ, որոնց նպատակն է շտաբային պլանավորման համատեղելիության հասնելը, Ադրբեջանի և Թուրքիայի ստորաբաժանումների համակարգումը զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային և տրանսպորտային ուղղաթիռների, երկու երկրների ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ գործողություններում: Ադրբեջանա-թուրքական նման փոխգործակցությունը վառ արտահայտված հակահայկական ուղղվածություն ունի և շատ մտահոգիչ է Ռուսաստանի համար։ Ազգային անվտանգության խնդիրների լուծման ուղիների մասին Երևանի և Բաքվի պատկերացումները տարբեր են, և հնարավոր են ողբերգական անցյալի կրկնություններ։

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական փոխգործակցությունը բազմաչափ է։ Երևանը Մոսկվայից խոշորագույն ռազմական օգնություն ստացողների եռյակում է, և միայն այդ պատճառով է, որ տիրապետում է սպառազինությունների նորագույն նմուշներին՝ բարձր ճշգտության և 100 տոկոսով հուսալի «Իսկանդեր-Մ» ՕՏՏՀ, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» համակարգեր, «Սմերչ» համազարկային կրակի համակարգեր, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա համալիրներ և կապի միջոցներ:

Դաշնակցային հարաբերություններ

Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորումը ստեղծվել է 2016 թ․-ին՝ կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության առկա և հեռանկարային սպառնալիքները հետ մղելու համար: Միացյալ խմբավորման հիմնական նպատակը Ռուսաստանի կամ Հայաստանի վրա հարձակման կանխարգելումն է, պետական սահմանի պաշտպանությունը։

Խմբավորումը ղեկավարում է միացյալ հրամանատարությունը։ Զորքերի ծավալման և կիրառման որոշումը համատեղ ընդունում են երկու երկրների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները: Խաղաղ ժամանակ խմբավորման հրամանատարը ենթարկվում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակ՝ ռուսական բանակի հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարին կամ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետին (Ռուսաստանի և Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարների որոշմամբ)։

Զորքերի համատեղ խմբավորման մասին համաձայնագիրը կարգավորում է կողմերի պատասխանատվությունն ու լիազորությունները պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքում, վերաբերում է ուժային կառույցներին, սահմանային, մաքսային կառույցներին և չի դիպչում Հայաստանի պետական անկախությանը, քաղաքական ինստիտուտներին: ԶՄԽ-ի կազմում ներառված ստորաբաժանումներն ապահովվում (ֆինանսավորվում) են այն պետությունների միջոցների հաշվին, որոնց բանակներին նրանք պատկանում են։

Տարվա արդյունքները. «ցիրկոնապատում» և ՌԴ ռազմածովային նավատորմի 40 նոր նավ

ԶՄԽ-ի արդյունավետությունը հսկայական նախնական աշխատանքի օրինաչափ շարունակությունն է։ Նկատենք, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունների իրավապայմանագրային բազայում շուրջ 200 համաձայնագիր կա, որոնց նպատակներն են երկու պետությունների համաձայնեցված արտաքին քաղաքականությունը, միջազգային կապերի զարգացումը, ուժային կառույցների միասնական օպերատիվ տարածքը։

ԶՄԽ-ի մասին համաձայնագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, չի վերաբերում այլ միջազգային պայմանագրերով Մոսկվայի և Երևանի ստանձնած պարտավորություններին։ Ավելի վաղ փոխգործակցության այս համակարգը ստուգվել է Աբխազիայում և Հարավային Օսեթիայում։

351
թեգերը:
զորք, Զորավարժություններ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»
Որտեղի՞ց է առաջացել Ղարաբաղում թուրքական ԱԹՍ-ների արդյունավետության մասին միֆը
Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները
Արա Զոհրաբյան

Նախագահը մինչև մարտի 9-ը իրավունք ունի Գասպարյանի ազատման հարցով դիմելու ՍԴ. Արա Զոհրաբյան

21
(Թարմացված է 15:24 06.03.2021)
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կարծում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շատ հարցերում է լռում։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչև մարտի 9-ն իրավունք ունի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հարցով դիմել Սահմանադրական դատարան։ ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Այս փուլում իրավիճակն այսպիսին է` նախագահը կա՛մ պետք է դիմի Սահմանադրական դատարան, կա՛մ ստորագրի հրամանագիրը և համաձայնի վարչապետի հետ։ Մենք նախագահին ուզում ենք ասել, թե ինչո՞ւ է նա երկու մարմինների միջև ծագած վեճը թողնում, որ նրանք էլ լուծեն` ՍԴ–ից լավ հարթակ կա՞»,–ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով` Արմեն Սարգսյանը շատ հարցերում է լռում։ Զոհրաբյանը նշեց, որ նախագահն արդեն հայտնել է, որ կա խնդիր, և հիմա զարմանալի է` ինչո՞ւ է վարանում ՍԴ դիմել։ ՓՊ նախագահն ասաց, որ մի խումբ մարդկանցով դիմելու են նախագահին, որ սահմանադրականության շրջանակում լուծվեն առկա խնդիրները։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊՆ–ի մոտ զինվորականներ, տարբեր ոլորտի մարդիկ և շարքային քաղաքացիներ էին հավաքվել` ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի։

Նրանք ակցիայի վերջում ավտոերթով գնացին Բաղրամյան 26` նախագահին դիմելու, որպեսզի ՍԴ դիմի Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

21
թեգերը:
Արմեն Սարգսյան, Օնիկ Գասպարյան, Արա Զոհրաբյան, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը
ԳՇ–ն միանգամից 3 պետ կունենա՞, կամ ՍԴ–ից բացի ուրիշ ինչ ուղի ունի Օնիկ Գասպարյանը
«Օնիկ Գասպարյանն ինչ էլ անի` իր կողքին կանգնած ենք». զինվորականները ՊՆ–ի մոտ են