00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայքարը թեժ է. ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» պայքարում են մեկ պաշտոնի համար

© Sputnik / Asatur YesayantsПервое заседание Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн
Первое заседание Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր երկու ուժերը պայքարում են խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնի համար: Պայքարը կշարունակվի վաղը:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության շուրջ կրքերն այսօր` նորընտիր խորհրդարանում բորբոքվեցին թեկնածուներ առաջադրած «Լուսավոր Հայաստան»-ի ու «Բարգավաճ Հայաստանի» միջև: Հատկապես թեժ էին ընդդիմադիր խմբակցությունների` միմյանց թեկնածուներին ուղղված հարցերը:

Премьер-министр Никол Пашинян наблюдает за выступлением Алена Симоняна во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ 3 փոխնախագահի համար առաջադրվել է 4 թեկնածու

ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարող է նա խոսել պատգամավորական էթիկայի և պատգամավորական համերաշխության մասին, երբ  ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստանը» նույնիսկ չի շնորհավորել իրենց կուսակցությանը:

Մանե Թանդիլյանը ներողություն խնդրեց այդ վրիպակի համար և շնորհավորեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներին հենց ԱԺ ամբիոնից։

ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ Մանե Թանդիլյանին հիշեցրեց, որ նա իր քաղաքական կարիերան սկսել է «Դեմ եմ» շարժումից, սակայն  նախարար ընտրվելուց հետո անգամ Սահմանադրական դատարանում չի վիճարկել կուտակային կենսաթոշակի մասին օրենքը։

ԲՀԿ թեկնածու Վահե Էնֆիաջյանին էլ հիշեցրեցին, որ սեպտեմբերի 23-ին ինքը մի քանի ընկերների հետ ներխուժել է մամուլի ակումբ և ընդհատել ասուլիսը։ «Արդյոք Ձեր հասցեին ոչ այնքան ականջահաճո տեքստեր լսելուց հետո կրկին նման միջամտություններ կանեք»,- հարց ուղղեցին Էնֆիաջյանին:

Նա նշեց, որ ստիպված է եղել նման միջամտության գնալ, քանի որ ՀՀ-ում լռության օրը հակաքարոզչություն է իրականացվել։

Այդուհանդերձ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԱԺ փոխխոսնակի հարցում իրենք «Բարգավաճ Հայաստան»-ի հետ որևէ հարց ու խնդիր չունեն։ «Մեր խնդիրն իրենց հետ է, իրենք են որոշելու տիկին Թանդիլյանը կլինի՞ փոխխոսնակ, թե՞ ոչ․ պատասխանատվությունն իրենց վրա է»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ նկատի ունենալով խորհրդարանական մեծամասնությանը։ Մարուքյանի այս հայտարարությունը դուր չեկավ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանին, որը տեղից արձագանքեց և պահանջեց քաղաքական մեծամասնության մասին հարգանքով խոսել։

Арарат Мирзоян ответил на вопросы журналистов в кулуарах парламента (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ-ում չպիտի լինեն արտոնյալներ ու երեքսենյականոց աշխատասենյակներ

«Պարոն Միքայելյան, խնդրում եմ տեղից մյուս անգամ չմիջամտեք, եթե ուզում եք խոսք ասել, գրանցվեք։ Մյուս անգամ, որ ես խոսում եմ, խնդրում եմ չմիջամտեք»,- Միքայելյանին ասաց Մարուքյանը:

Քաղաքական մեծամասնությանը ստեղծված իրավիճակի համար մեղադրեց նաև ԼՀԿ անդամ Գևորգ Գորգիսյանը: «Ցախավել էլ լինի ընտրվելու է: Ով ուզում է ընտրվի, կարևորը, որ լինի ընդդիմությունից: Սա ճիշտ քաղաքական մոտեցում չէ»,- ակնարկելով մեծամասնության դիրքորոշումը` հայտարարեց Գորգիսյանը և միաժամանակ նոր խորհրդարան եկած նորընտիր պատգամավորներին հիշեցրեց, որ սա հենց այն առաջին փորձությունն է, որով քաղաքական գործիչ պատգամավորը պետք է տարբերվի կոճակ սեղմող կամակատարից:

Թե քաղաքական, որ ուժին ի վերջո բաժին կհասնի ԱԺ փոխնախագահի վիճելի աթոռը, պարզ կդառնա վաղվա նիստում, երբ թեկնածությունները կդրվեն քվեարկության: Բայց մինչ այդ այս հարցի շուրջ ելույթ կունենան ու խմբակցությունների տեսակետները կհայտարարեն բոլոր 3 ուժերի ղեկավարները: Իսկ այսօրվա նիստն այսքանով ավարտվեց:

Речь Арарата Мирзояна на первом заседании Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանն ընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում

7-րդ գումարման խորհրդարանն իր առաջին աշխատանքային օրը հասցրեց ընտրել միայն ԱԺ նախագահ: Փոխնախագահների ու ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը տեղափոխվեց վաղվա նիստ:

Նշենք, որ ԱԺ նախագահն, ըստ կանոնակարգի, ունի 3 տեղակալ, որից 2-ը քաղաքական մեծամասնության` «Իմ քայլը» խմբակցության անդամներ են: Խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Լենա Նազարյանի ուԱլեն Սիմոնյանի թեկնածությունները:

Հիշեցնենք, այս հարցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ճիշտ է կլինի, եթե այդ պաշտոնը ստանա ընտրողների ավելի շատ ձայներ ստացած քաղաքական ուժը, տվյալ դեպքում՝ ԲՀԿ-ն: ԱԺ Կանոնակարգ օրենքը, սակայն, նման կարգավորում չի նախատեսում և ընտրությունը թողնում է խորհրդարանի վրա:

Լրահոս
0