Էդմոն Մարուքյան

«Հեղափոխությունից հետ ընդդիմություն լինելը սարսափելի դժվար գործ է». Մարուքյան

120
«Լուսավոր Հայաստանը» կքվեարկի իշխանության թեկնածուի օգտին:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն  ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածու չի առաջադրել: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ամբիոնից մեկնաբանեց, թե ինչն է եղել այս որոշման հիմքում:

«Ընդդիմությունը նախկինում թեկնածու առաջադրելով լուծել է երկու խնդիր՝ իր ձայնը իշխանության թեկնածուին չտալու և իշխանության հետ դեբատներ իրականացնելու»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ այսօր նման խնդիր իրենք՝ որպես ընդդիմություն, իրենց առջև չեն դնում:

Մարուքյանի խոսքով` հեղափոխությունից հետո ընդդիմություն լինելը սարսափելի դժվար գործ է, բայց իրենք լինելու են կառուցողական ընդդիմություն և ԱԺ նախագահից պահանջելու են հավասարություն բոլորի համար և անարդարությունները մերժելու դիրքորոշում:

«ԱԺ նախագահի դերը ես շատ եմ կարևորում : ԱԺ նախագահը պետք է վեր կանգնի իր քաղաքական դիրքորոշումից ու լինի բոլորի նախագահը։ Մենք վստահ շատ լավ ենք ճանաչում Արարատ Միրզոյանին, շատ ավելի լավ, քան ձեր շարքերում նստած շատ մարդիկ: Մենք միասին ճանապարհ ենք անցել ու վստահ ենք, որ մարդիկ չպիտի փոխվեն տարբեր պաշտոններ ստանձնելու արդյունքում»,- ասաց Մարուքյանը՝ հայտարարելով, որ «Լուսավոր Հայաստանը» միաձայն քվեարկելու է Միրզոյանի օգտին:

Փոխարենը խմբակցությունը կառաջադրի ԱԺ փոխնախագահի թեկնածու: Թե ով կլինի այդ թեկնածուն, Մարուքյանն առայժմ չբացահայտեց:

ԱԺ նախագահի ընտրությունը կանց կացվի 13:30-14:30-ը ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում՝ փակ գաղտնի քվեարկությամբ:

120
թեգերը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Արարատ Միրզոյան, ՀՀ Ազգային ժողով, Էդմոն Մարուքյան
թեմա:
7–րդ գումարման Ազգային ժողով (49)
Ըստ թեմայի
Օլիգարխն ուրիշ է, կլասիկը՝ ուրիշ. Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին
Խորհրդարանը նոր նախագահ է ընտրում
Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին նշանակել է ՀՀ վարչապետ