Վահե Էնֆիաջյան

«Բարգավաճ Հայաստանը» որոշում է կայացրել. նրանք արդեն ունեն ԱԺ փոխխոսնակի իրենց թեկնածուն

125
ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը:

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում կառաջադրի Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկացնում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Տոնոյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը:

Նիստի ավարտին Ծառուկյանը խմբակցության պատգամավորներին մաղթել է արդյունավետ օրենսդիր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

 

125
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), ՀՀ Ազգային ժողով
Ըստ թեմայի
Հայտնի է` ով կլինի Հայաստանի նոր կառավարության առաջին սուպերնախարարը
Երջանիկ դեմքեր. նոր պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը` լուսանկարներով
132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անուն առ անուն
Լևոն Տեր– Պետրոսյան

Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է. Տեր-Պետրոսյանը` COVID-19-ի մասին

125
(Թարմացված է 17:06 05.06.2020)
Ըստ Լևոն Տեր–Պետրոսյանի`կորոնավիրուսը պատերազմ է, որի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն անդրադարձել է կորոնավիրուսային իրավիճակին և պարզագույն սիլլոգիզմ ներկայացրել, որը բաղկացած է 3 կետից.

  1. Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,
  2. Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,
  3. Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։

Հիշեցնենք, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 183 մահվան դեպք։

125
թեգերը:
Պատերազմ, ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, կորոնավիրուս, Լևոն Տեր–Պետրոսյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Հիվանդությունը կա, վիրուսը կա». ինչ է հորդորում կորոնավիրուսով վարակված տղամարդը
Ոստիկանությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը 100-ի է հասնում
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված տարեցների խնամքը կկազմակերպվի մեկուսացված վայրում
Նիկոլ Փաշինյանի բրիֆինգը

Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները

620
(Թարմացված է 22:18 03.06.2020)
Հայաստանի քաղաքացիները մեծ մասը դժգոհ է կորոնավիրուսի դեմ պայքարի իշխանության գործողություններից, իսկ հակաճգնաժամային օգնությունը բոլորին չէ, որ հասել է։ Այս ֆոնին քաղաքական գործընթացները նոր երանգներ են ստացել։

Վերջին շրջանում իշխանությունը հաճախ էր խոսում հարկային մուտքերի աճի ու իրականացվող տնտեսական հեղափոխության մասին։ Հնարավոր է՝ այդ պատճառով է, որ կորոնավիրուսի համաճարակին ու գրեթե բոլոր ոլորտների կաթվածահար վիճակին բախվելիս, քաղաքացիները կառավարությունից իրական օգնություն էին ակնկալում։ Առաջին հերթին՝ նյութական, քանի որ շատերը  հատկապես՝ սպասարկման ոլորտում աշխատողները, բառացիորեն գոյատևման եզրին են հայտնվել։  

Կառավարությունը կարծես թե հայտարարել էր բնակչությանն ու բիզնեսին տրամադրվելիք մեծ դոտացիայի՝ 300 միլիոն դոլարի մասին։ Միջոցառումների փաթեթ էր մշակվել, որում մոտ 20 տարբեր թիրախային ծրագրեր կային։ Սակայն ինչ-որ պահի հասկանալի դարձավ, որ այդ ծրագրերը տեղում են դոփում։ Վարչապետն անձամբ հետևում էր դրանց իրականացմանը, կշտամբում էր նախարարներին, զանգում էր քաղաքացիներին։

Այդ պատճառով շատ արդիական է հարցը, թե ինչպես են քաղաքացիներն ընկալում իշխանության կողմից իրենց ցուցաբերված աջակցությունը։ Այսօր արդեն կարելի է գնահատել կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, քանի որ դրանց մեծ մասը միանգամյա էին ու ենթակա չէին երկարացման։

«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբն առցանց հարցում է անցկացրել այդ թեմայով։ Դրան մասնակցել են 18 տարեկանից բարձր 1700 քաղաքացիներ։ Հարցման հիմք է հանդիսացել այն, որ բազում քաղաքացիներ ահազանգել են, թե այս կամ այն պատճառով կառավարությունից ոչ մի աջակցություն չեն կարողացել ստանալ։

«Կորոնավիրուսի պատճառով ՀՀ–ում գործազուրկների քանակը կհատի 40 000–ի սահմանը». Մակարյան

Բավականին մտահոգիչ պատկեր ստացանք հարցումների արդյունքում։ Պարզվեց՝ քաղաքացիների 75%-ը զգալի տնտեսական խնդիրներ ունի (աշխատանքի, բիզնեսի կամ եկամտի կորուստ)։ Ստեղծված իրավիճակում իշխանության իրական օգնության վրա հույսը դրել են հարցման  մասնակիցների միայն 30%-ը (մնացածը հույսները դրել են իրենց, մտերիմների, մարդասիրական կազմակերպությունների և այլնի վրա)։ Հարցվածների 63%-ը ոչ մի օգնություն չի ստացել, ու միայն 9%-ն են հայտնել, որ գոհ են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից։ Եվս մեկ հատկանշական թիվ՝ քաղաքացիների 56%-ը վստահ է, որ համաճարակը զսպելուն ուղղված կառավարության գործողություններն ակնհայտորեն բավարար չեն։

Ի՞նչ հետևանքներ կունենան այս տրամադրությունները։ Արմավիրի մարզի շուկայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ «հետհեղափոխական» շրջանը Հայաստանում ավարտվել է։

Եթե ծանր պահին քաղաքացիներին ոչ ոք չի աջակցում, նրանք փորձում են սեփական աշխատանքով ապահովել իրենց գոյությունը՝ անտեսելով համավարակի բերած սպառնալիքները։ Իսկ եթե մարդկանց արգելում են դա անել, նրանք  սկսում են նորից գիտակցել, որ հենց իրենք են իշխանություն տվողը և կարող են փողոց դուրս գալով ու ընտրություններին մասնակցելով, փոխանցել իրենց վստահության մանդատն այդ քաղաքական գործիչների։

Այժմ Հայաստանի քաղաքական կյանքում դեռ պահպանվում է մինչկորոնավիրուսային իներցիան։ Սակայն և՛ մեր հարցումը, և՛ տեղի ունեցած առանձին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրում աստիճանաբար վերակենդանանում է քաղաքական աշխուժությունը՝ կրքեր բորբոքվելով, ծրագրերի ու անձանց մրցակցություն բերելով։ Կորոնավիրուսի համաճարակն այդ անխուսափելի գործընթացի կատալիզատոր դարձավ։

Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին

620
թեգերը:
համավարակ, ընդդիմություն, Իշխանություն, քաղաքականություն, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելացել է
Փարաքարում կորոնավիրուսից երիտասա՞րդ է մահացել. Մինասյանի խոսքով` մահացողը 62 տարեկան է
Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով քրեական գործ է հարուցվել
ԱՄՆ

Ամերիկյան անկման ժամանակագրությունը. երեխաներին սովորեցնում են վախենալ և ատել ոստիկանին

0
(Թարմացված է 20:16 05.06.2020)
Քաղաքական դիմակայությունը, որին սկսում են ներգրավել պատանիներին, սպառնալիք է ընդհանուր առմամբ ամերիկյան համակարգի համար։ Հարցն այն է` Միացյալ Նահանգները կկարողանա ժամանակին կանգ առնել, թե ոչ։

Իրինա Ալկսնիս, ՌԻԱ Նովոստի

Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով ընդլայնվող բողոքի ցույցերի ֆոնին, երբ պայքարելով ամերիկյան ոստիկանների ռասիզմի դեմ` ցուցարարները Լոնդոնում փորձում են գրոհել Բրիտանիայի վարչապետի նստավայրը, արևմտյան աշխարհում գրեթե աննկատ անկում ապրեց անսասան հասարակական կանոնների հերթական բաստիոնը` պատանիներին քաղաքական սուր կոնֆլիկտներին ներգրավելու անթույլատրելիությունը։

Այս անգամ վճռորոշ քայլ արեց բիզնեսը

Nickelodeon հայտնի մանկական հեռուստաալիքը դադարեցրեց հեռարձակումը, և 8 րոպե 46 վայրկյան (ըստ պաշտոնական տվյալների` հենց այդքան ժամանակ էր ոստիկանը սեղմած պահել Ֆլոյդի կոկորդը) սև էկրանին մարդու շնչառությանը համահունչ առկայծեց «Չեմ կարող շնչել» արտահայտությունը։ Տեսանյութի վերջում քաղաքացիական իրավունքի պաշտպանության կազմակերպություններից մեկին միանալու կոչ հնչեց։

Բողոքի շարժմանը միացավ նաև Lego կորպորացիան, որը համերաշխություն հայտարարեց սևամորթ բնակչությանը։ Ընկերությունը հրաժարվեց իր այն արտադրանքի գովազդից, որտեղ կան ոստիկանական բաժինների և հրշեջ տեղամասերի շենքեր, պարեկային մեքենաներ, ոստիկանների և հանցագործների կերպարներով ֆիգուրներ, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ ասոցացվող այլ տարրեր։

Սարսափելի փորձարկումը, որն Արևմուտքն իրականացնում է իր երիտասարդ սերնդի հետ, արդեն չի զարմացնում։ Սովորական են դարձել այն լուրերը, որ մանկական ուղեղներն են մտցնում (նաև մարմինները) լիբերալ քաղաքական կոռեկտության գաղափարախոսությունն իր առավել արմատական ձևով։ Սակայն քաղաքական բաղադրիչն այնուամենայնիվ մինչև վերջերս անմիջականորեն չէր առնչվում երեխաներին։

Լիբերալներն ու պահպանողականները կարող էին թեժ պայքարի մեջ մտնել պատանիների վրա իրենց ազդեցության ներգործման առումով, սակայն երկու կողմի համար էլ կարևոր էր, որ երեխաները սահմանված կանոններով ապրող օրինապաշտ քաղաքացիներ մեծանան։ Հենց այս տրամաբանությունը ժամանակին թույլ տվեց ԱՄՆ–ին քաղաքացիների դաստիարակման քաղաքական և հայրենասիրական արդյունավետ համակարգ ստեղծել` սկսած ամենավաղ տարիքից։

Երեխաներին ընդունված էր պաշտպանել իրականության մռայլ կողմերից, դրական պատկերացում ներշնչել իրավապահ կառույցների մասին։

Nickelodeon–ի Lego–ի գործողությունները վկայում են, որ այդ հարցում ևս արմատական փոփոխություններ են տեղի ունենում։

Հեռուստաընկերության` մոտ 9 րոպե տևողությամբ տեսահոլովակը երեխաների ուշադրությունը չի հրավիրում ռասիզմի խնդրին։ Իրականում մռայլ և վախեցնող տեսանյութը մի պարզ միտք է փոխանցում` ամերիկյան ոստիկանությունը մարդկանց է սպանում», և նրանց մեջ վախ է առաջացնում իրավապահ մարմինների նկատմամբ։

Երեխաների մոտ նպատակադրված վախ ձևավորելուց մինչև ատելություն ու ոչնչացնելու ձգտում մեկ քայլ է` ավելի մեծ և գիտակից տարիքում։

Պետական մեխանիզմների կարևորագույն հատվածի նկատմամբ հետևողականորեն և մասշտաբային ատելության սերմանումը մեծ անակնկալներ է երաշխավորում ապագայում։

Նշենք, որ ներկայիս քաղաքական դիմակայությունն ԱՄՆ–ում սպառնալիք է ընդհանուր առմամբ ամերիկյան համակարգի համար, քանի որ մասնակիցները ակտիվորեն հրաժարվում են պահպանել այն հիմնական կանոնները, որոնց վրա հիմնված է այդ համակարգը և որոնց շնորհիվ մի շարք ծանր ճգնաժամեր է հաղթահարել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պայքարում հակառակորդներն ավելի ու ավելի հաճախ են հարվածում պետությանը` անցանկալի առաջնորդի հետ ասոցացնելով ինստիտուտներ և կառավարման կարևորագույն ոլորտներ։

Ամերիկան պատրաստ է կանգնել ինքնաոչնչացման ռելսերին, հիմա հարցն այն է` արդյոք Միացյալ Նահանգները կկարողանա կանգ առնել։ Եթե ոստիկանության նկատմամբ վախի և ատելության սերմանումը շարունակվի, ապա դրա հնարավորությունը մեծ չէ։

0