Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանը խորհուրդ տվեց սպասել

142
Մինչ դատական նիստերի դահլիճ մտնելը Գևորգյանը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի— Sputnik. Վերաքննիչ դատարանում այս պահին ընթանում է նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով բողոքների քննությունը։

Մինչ դատական նիստերի դահլիճ մտնելը, լրագրողների` հնարավո՞ր է ձեզ կալանավորեն հարցին ի պատասխան Արմեն Գևորգյանը խորհուրդ տվեց չշտապել։

«Եկեք համբերենք, տեսնենք` ինչ է լինելու»,–ասաց նա։

Նշենք, որ դեկտեմբերի 14–ին կայացած նիստում դատարանը մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը։

Հիշեցնենք` Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործի քրեական գործի շրջանակում։ Ինչպես լրագրողներին հայտնել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեղադրանքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով չէ, այլ արդարադատության իրականացումը խոչընդոտելու`ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով:Մեղադրանքը հիմնված է` Wikileaks-ի այն հրապարակմանը, որի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում կա, որ ինքը որոշում կայացնի Սերժ Սարգսյանին օգտին: Ըստ ՀՔԾ պետի` վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է. Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա։

Այս մեղադրանքով Արմեն Գևորգյանին 6 տարվա ազատազրկում է սպառնում։ Նրա նկատմամբ նախապես կիրառվել էր չհեռանալու մասին ստորագրություն:

2018 թ.-ին Արմեն Գևորգյանը ՀՀ փոխվարչապետն էր: Մինչ այդ տարբեր ժամանակահատվածներում նա աշխատել է որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի առաջին օգնական, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար: 2007-2008 թթ.-ին, ինչպես նաև 2016թ.-ի հունիսից հոկտեմբեր եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

142
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (184)
Ըստ թեմայի
Քոչարյանի պաշտպանությունը դիմել է Սահմանադրական դատարան. իրավաբանները պարզաբանել են` ինչու
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով նիստը հետաձգվեց. դատավորը կփոխվի
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել