00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված գազի գնի հարցում

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցИ.о. премьер-министра Армении Никол Пашинян во время встречи с президентом России Владимиром Путиным (27 декабря 2018). Москвa
И.о. премьер-министра Армении Никол Пашинян во время встречи с президентом России Владимиром Путиным (27 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Պուտինի հետ հանդիպման մանրամասները պատմել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստան հասնող ռուսական գազի գնի հարցում լավատեսորեն է տրամադրված։ Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում նա պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մանրամասները։

«Գազի վերաբերյալ որոշում չկա, բայց քննարկումները շարունակվում են։ Իհարկե, հանդիպման ժամանակ նշվեց, որ սա երկու կողմի համար էլ զգայուն թեմա է, բայց ես լավատեսորեն եմ տրամադրված այդ հարցում և հույս ունեմ, որ մեզ համար ցանկալի արդյունք կլինի կամ առնվազն անցանկալի հետևանքներ չեն լինի»,– ասաց նա։

Փաշինյանը տեղեկացրեց, որ Պուտինի հետ քննարկել են հարաբերությունների շատ լայն շրջանակ։

«Խոսակցությունը հիմնականում վերաբերում էր մեր հարաբերությունների զարգացման հետագա ռազմավարությանը, և կարող եմ արձանագրել, որ ըստ էության այդտեղ մենք ունենք լիակատար ըմբռնում, թե ռազմավարական ինչպիսի ուղղություն պետք է ունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ մեծ հաշվով այդ քննարկումը մինչև այժմ եղած քննարկումների ամփոփումն էր։

 Встреча и.о. премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում. տեսանյութ

«Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ հանդիպման մթնոլորտը շատ դրական էր, և դուք երևի տեսաք, որ հենց հանդիպման սկզբում էլ ես անդրադարձա նրան, որ մեր հանդիպումները ՌԴ նախագահի հետ բավականին հաճախ են տեղի ունենում, և դա խոսում է մեր հարաբերությունների առանձնահատուկ և ռազմավարական բնույթի վերաբերյալ»։

Փաշինյանը հայտնեց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չեն ունեցել, բայց կարճ քննարկել են ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը․ «Մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի ՀԱՊԿ կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք այս իրավիճակը չի նախատեսում, հետագայի համար նախատեսենք կոնկրետ իրավիճակներ, որպեսզի այսպիսի բանավեճեր չկանոնակարգվածության վերաբերյալ տեղի չունենան»։

Հիշեցնենք, որ Փաշինյան Պուտին հանիպումը կայացել է երեկ` դեկտեմբերի 27-ին։

Լրահոս
0