Լուկաշենկոն ու Նազարբաևը. 30 մայիսի 2016 թ., Աստանա

Խաչատուրովի կազուսը. ինչո՞ւ է Մինսկը համառում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում

297
(Թարմացված է 23:11 19.12.2018)
Ռուս փորձագետ Ալեքսանդր Կռիլովը կարծում է, որ Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ անդամ, իր ղազախստանցի ու բելառուս դաշնակիցների միջոցով կազմակերպության գործունեության վրա իրական ազդեցություն գործելու հնարավորություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը խանգարելու ցանկությունն այնքան մեծ է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նուրսուլթան Նազարբաևն այդ պաշտոնի համար անձամբ առաջ են տանում Բելառուսի ներկայացուցչին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը։

Լուկաշենկոն ու ժողովրդական «батька»-ի կերպարը

Մեկնաբանելով Բելառուսի նախագահի վերջին «խոստովանությունները» կապված Արցախի ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, փորձագետը նշեց, որ տարեվերջին նկատվում է Լուկաշենկոյի բարձր ակտիվությունը «հետխորհրդային դաշտում»։

«Այդ ակտիվությունը մի շարք խնդիրներ է լուծում. Բելառուսի համար Ռուսաստանի հետ տնտեսական (էներգետիկ, մաքսային և այլն) հարաբերությունների հնարավորինս շահավետ ռեժիմ է կանխատեսում, ցուցադրում է ներքին լսարանին իր անկախությունը պետության ղեկավարի պաշտոնում՝ որպես ազգային անկախության պաշտպանի», – ասաց Կռիլովը։

Բացի այդ, Կռիլովի խոսքով, Լուկաշենկոն փորձում է  ցույց տալ Արևմուտքին հանրապետության ամբողջական ինքնուրույնությունն արտաքին քաղաքականության մեջ  ու քաղաքականության արևմտյան ուղղությունը զարգացնելու Մինսկի պատրաստականությունը, նաև իր մեծ (վերջերս նույնիսկ որոշիչ) դերը ՀԱՊԿ–ում, ինչը առանձնապես ակնհայտ է «Խաչատուրովի դեպքի» համատեքստում։

Քաղաքագետը նշեց, որ Լուկաշենկոն որպես քաղաքական գործիչ միշտ աչքի է ընկնում էպատաժությամբ ու պահվածքի ու խոսքի ընդգծված ժողովրդայնության բնույթը։ Ազգային առաջնորդի, երկրի մասին հոգացող «батька»–ի կերպարը նպաստում է հասարակության որոշ հատվածում նրա բարձր վարկանիշին։

Կռիլովը կարծում է, որ կանոնավոր կերպով արվող բարձր հայտարարությունները Ռուսաստանի հասցեին միջազգային ասպարեզում թույլ  են տալիս Լուկաշենկոյին հնարավորինս արտոնյալ գներով ստանալ  ռուսական էներգակիրներն ու այլ տնտեսական արտոնություններ։ Միաժամանակ նրան հաջողվել է փոխել ԱՄՆ–ի ու ԵՄ–ի վերաբերմունքն իր համար լավ ուղղությամբ ու ձերբազատվել «Եվրոպայի վերջին միապետի» կերպարից։

«Հասկանալի է, որ չնայած Բելառուսի նախագահի բոլոր դիվանագիտական ձեռքբերումներին, նրա կիրառած էպատաժային դիվանագիտությունը սահմանափակ ռեսուրս ունի, քանի որ այն թույլ է տալիս լուծել Լուկաշենկո քաղաքական գործչի մարտավարական խնդիրները, բայց խնդիրներ է առաջացնում պետության մոդեռնիզացման ու սոցիալ–տնտեսական բարեհաջող զարգացման առումով», – նշեց Կռիլովը։

Բաքվի շահերը՝ Մինսկի և Աստանայի միջոցով

Հարցին, որքանով է համապատասխանում իրականությանը հայկական հասարակության  մեջ տիրող կարծիքն այն մասին, որ Լուկաշենկոն Բաքվի շահերն է առաջ տանում, փորձագետն ուշադրություն հրավիրեց այն  փաստին, որ ՀԱՊԿ խնդիրները քննարկվել են Ադրբեջանի դեսպանի հետ։

Նրա կարծիքով` այդ քննարկումը, որն անցել է ոչ թե փակ, այլ համաշխարհային ԶԼՄ–ների համար ընդգծված բաց ռեժիմով, վկայում է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները Բելառուսի համար առաջնային նշանակություն ունեն։

«Միաժամանակ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, սակայն իր ղազախստանցի ու բելառուս դաշնակիցների միջոցով կազմակերպության գործունեության վրա իրական ազդեցություն գործելու հնարավորություն ունի։ Չնայած ՆԱՏՕ–ի ներսում առկա տարաձայնություններին, չի կարելի պատկերացնել, որ այնտեղ առաջ տանեն ոչ անդամ պետության շահերն ի վնաս անդամ պետության շահերի», – ասաց Կռիլովը։

Նա կարծում է, որ նման պրակտիկայի շարունակության դեպքում հակասությունները ՀԱՊԿ–ի ներսում միայն աճելու են, ու ներկայիս անդամ երկրները ստիպված են լինելու սեփական անվտանգության ապահովման այլընտրանքային ձևաչափեր փնտրել։

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ոչ Ռուսաստանի ներկայացուցչի նշանակման հարցին` ապա Կռիլովի կարծիքով, այն Աստանայի ու Մինսկի համար սկզբունքային նշանակություն ունի, ընդ որում, մի քանի պատճառներով։

Նախ, հարցը Բելառուսի համար լուրջ նշանակություն ունի Ադրբեջանի հետ մտերիմ հարաբերությունների համատեքստում է։

Հետո էլ՝ Մինսկն օգտագործում է այդ թեման, որ ցուցադրի միջազգային ասպարեզում իր ինքնուրույնությունն ու ՀԱՊԿ–ում Ռուսաստանին հակազդելու ունակությունը՝ ԵԱՏՄ–ում ու առհասարակ հետխորհրդային տարածքում։

Եվ, վերջիվերջո, դա Ռուսաստանի վրա ազդեցություն գործելու միջոց է՝ երկկողմանի տնտեսական հարաբերություններում արտոնություններ ստանալու համար։

Պաշտոնական Մինսկը փորձում է ցույց տալ ներքին լսարանին ազգային անկախությունը պաշտպանելու իր վճռականությունը։

Քաղաքագետը նշեց, որ Հայաստանի ներկայացուցչի ՀԱՊԿ գլխավորը պաշտոնում նշանակմանը խոչընդոտելու ձգտումը այնքան մեծ է, որ Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդները դրանում անձամբ աննախադեպ մասնակցություն են ունենում ու պարզապես առաջ են տանում այդ պաշտոնում Մինսկի ներկայացուցչին։

«Դա արվում է` խախտելով ՀԱՊԿ կանոնակարգը, որում արձանագրված է յուրաքանչյուր անդամ պետության եռամյա քվոտան», – ընդգծեց Կռիլովը։

Նա հիշեցրեց, որ Բելառուսի և Ղազախստանի ներկայացուցիչների ամենածանրակշիռ փաստարկն այն է, որ ՀԱՊԿ կանոնակարգում չկա մի կետ, որը սահմանում է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման կարգը լիազորությունների վաղաժամկետ ավարտի դեպքում։

Կռիլովը վստահ է, որ Լուկաշենկոյի հայտարարությունն այն մասին, որ նոր գլխավոր քարտուղարը պետք է նշանակվի մինչ 2019 թվականն ու նա պետք է Բելառուսի ներկայացուցիչը լինի, վկայում է  այն մասին, որ նա ուզում է  ուզածին հասնել մինչ ՀԱՊԿ–ի կանոնակարգում տվյալ խնդիրը կարգավորող նորմայի հայտնվելը։

«Հակառակ դեպքում, եթե Բելառուսի ներկայացուցիչը ժամանակից շուտ դադարեցներ իր լիազորություններն այդ պաշտոնում, Մինսկը ստիպված կլիներ փոխանցել գլխավոր քարտուղարի պաշտոնը հերթով  ՀԱՊԿ հաջորդ անդամ պետությանն անկախ այն  բանից` որքան է նա զբաղեցրել այդ պաշտոնը», – ասաց փորձագետը։

Նրա կարծիքով` ՀԱՊԿ պետություններից ոչ մեկը հավանություն չի տա կազմակերպության կանոնակարգում մի դրույթի, որը տեսականորեն կարող է զրկել իրեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից նշանակումից մեկ շաբաթ կամ նույնիսկ մեկ օր անց։

Կռիլովը կարծում է, որ «Խաչատուրովի դեպքի» բացասական հետևանքներն ու ՀԱՊԿ–ի ներկայիս ճգնաժամը հաղթահարելու համար հաջորդ գագաթնաժողովի ժամանակ անհրաժեշտ է  կազմակերպության  կանոնակարգում ավելացնել համապատասխան նորմեր, որոնք գլխավոր քարտուղարի հետ ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ պետությանը եռամյա քվոտայի հետ կսահմանեն նաև անհրաժեշտության դեպքում նույն պետության ներկայացուցչով նրա փոխարինման կարգը։

«Դրանից հետո Բելառուսի ու Ղազախստանի ներկայացուցիչների համար դժվար կլինի հակաճառել կանոնակարգով սահմանված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի  եռամյա ժամկետի դեմ», – ընդգծեց փորձագետը։

Նրա խոսքով, այդ հանգամանքով է մեծ մասամբ պայմանավորում Բելառուսի նախագահի ներկայիս գործողությունների բնույթը։

297
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Յուրի Խաչատուրով, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
Ըստ թեմայի
Ղազախստանը չի ցանկանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թողնել Ռուսաստանին. փորձագետ
Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից
«Սերժն ասաց` ոչ, մենք դրան չենք գնա». Լուկաշենկոն խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին
Բոզոյան. «Եթե ՀԱՊԿ–ում առաջ տանեն Բելառուսի թեկնածուին, կարող է խնդիրը լրջանալ»
Լուկաշենկոն ցանկանում է պառակտում մտցնել Հայաստանի քաղաքական դաշտում. փորձագետ
Տաջիկստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կսատարի Բելառուսի ներկայացուցչին
Էդմոն Մարուքյան

Այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է. Մարուքյանը պատրաստ է խոսել բոլոր ուժերի հետ

11
(Թարմացված է 11:33 05.03.2021)
Մարուքյան–Փաշինյան հանդիպումն արդեն կայացել է։ ԲՀԿ–ն հայտարարել է, որ վարչապետից հրավեր չի տացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։

«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։

«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։

11
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
Պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել ընտրության մասին. հոգեբան
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

340
(Թարմացված է 22:39 04.03.2021)
Զինվորականները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդդիմությունն էլ իր հերթին հույս ունի իր օգտին ծառայեցնել գործադիր իշխանության և գեներալիտետի հակամարտության ալիքը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։

ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։

Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։

Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:

«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։

Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։  

Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։

Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։

Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»

«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։

Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։

«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։

Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել

«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։

340
թեգերը:
Ընտրություններ, Իշխանություն, ընդդիմություն, Վազգեն Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, Հայրենիքի փրկության շարժում, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Արխիվային լուսանկար

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

0
(Թարմացված է 11:42 05.03.2021)
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:

«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:

Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:

Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում

2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել

0
թեգերը:
Հայաստան, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)
Ըստ թեմայի
«Ռուսական երկաթուղիներից» հաստատել են` ՀԿԵ–ի շուրջ բոլոր տարաձայնությունները վերացվել են
«Փրկիր կյանքը». ՀԿԵ-ն վարորդներին հիշեցրել է անվտանգության կանոնների կարևորության մասին
«Ուրախ եմ, որ բոլոր հարցերը փակված են»․ Կոպիրկինը` ՀԿԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին