Էդմոն Մարուքյան

«Էդ կլասիկ հարցը չե՞ք մարսում». Մարուքյանը պատասխանում է Ծառուկյանին

545
Մարուքյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստանի» դեմ մեծ հակաքարոզչություն է իրականացվել, կիրառվել են մեծ ռեսուրսներ՝ ԶԼՄ-ներ, ֆեյքեր:

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. «Փորձում եմ այս ամենին հումորով վերաբերվել, վերջին հաշվով կիրակի երեկո է»: Այս մասին ֆեյբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ի կողմից իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին:

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստանի» դեմ մեծ հակաքարոզչություն է իրականացվել, կիրառվել են մեծ ռեսուրսներ՝ ԶԼՄ-ներ, ֆեյքեր:

«Մի հարձակում է սկսվել մեր դեմ, մարդիկ զանգում են ասում են՝ էս ինչ ա եղել: Երկրի խնդիրներն ու մարտահրավերները թողել են, ընկել են մեր հետևից: Պատերա՞զմ ենք մեզ հայտարարել: Մոռացե՞լ եք՝ մենք ով ենք, դուք՝ ով: Կմաշե՛նք ձեզ»,-ասում է Մարուքյանը:

Ապա «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը օգտատերերին ներկայացնում է, թե որտեղից են գալիս այս «պատերազմի» հիմքրեը: Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվեղ մեծ դեբատից: Գագիկ Ծառուկյանը չի մարսել դեպատը:

«Բոլորը մեկ հարցի իրավունք ունեին. ես մի հարց ունեի, որ պետք է ուղղեի Ծառուկյանին, որովհետև հին համակարգը քանդվել էր, հեղափոխությունը հենց նրանց դեմ էր եղել, ու հիմա Ծոռուկյանը, որ հին համակարգի ներկայացուցիչ է, եկել է և ուզում է նորերի կողքը կանգնի՝ թե ես մասնակցել եմ հեղափոխությանը, ջուր եմ բերել: Ես շատ ցիվիլ, լուսավոր գծի մեջ իմ հարցը տալիս եմ, թե դուք 2017-ին վերադարձաք քաղաքականություն և կլանեցիք «Ելքի» ձայները, եթե չլինեիք դուք, մենք 2-րդ ուժը կլինեինք, հիմա ձեր մոտիվացիան նոր Հայաստանում ո՞րն է»,-վրդովված պատմում է Մարուքյանը:

Նա բացում է փակագծերն ու ասում, որ այդ հարցը շատ ենթաշերտեր ուներ:

«Օրինակ՝ Մարտի 1-ի գործ է գնում հիմա, փոխանակ գնաք ցուցմունք տաք, թե ֆորմաները ոնց եք բաժանել, փողեր եք ծախսում «Լուսավոր Հայաստանի» վրա: Մի հատ ձեր քաղաքական հետագիծը նայեք և իմը: Մեկ ասում եք՝ Գևորիկն ա օգնել, մեկ՝ Միշիկը: Կողմոնորշեք՝ ո՞վ է օգնել մեզ հիմա»,-հարցնում է Մարուքյանը:

Պատգամավորը կրկին իր թեզն է առաջ տանում. եթե մարդը միլիարդատեր է ու ազդում է քաղաքականության վրա, նա օլիգարխ է: Եվ հեղափոխությունը հռչակել է, որ օլիգարխիան ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն:

«Բոլոր ընդդիմությունների շեղել եք, մեզ չեք կարողանալու, սա ուրիշ աշխարհ է: Կլասիկ հարց եմ տվել, էդ կլասիկ հարցը չեք մարսում, անձնական վիրավորանքներ եք հղում: Այն մարդկանց միջոցով եք հղում, որոնց հետ 5 տարի աշխատել եմ, գործուղում ենք գնացել, հաց կիսել»,-հիշեցնում է պատգամավորը:

Մարուքյանը նշում է, որ իր մանդատը ժողովուրդն է տվել, և Ծառուկյանը չի կարող իրեն զրկել մանդատից: «Հին Հայաստանի երգերից է, եթե օրենք գործեր, ձեզ վաղուց մանդատից զրկած կլինեին, երբեք նիստերին չեք մասնակցել: Հիմա այլ Հայաստան է»,-ասում է Մարուքյանը և զգուշացնում Ծառուկյանին, որ նոր գումարման ԱԺ-ում ամեն օր ստուգելու է՝ նա ներկա է, թե ոչ:

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ասել էր, որ Էդոմոն Մարուքյանը «սովորական հանցագործ է: Նա կեղծ փաստաթղթեր ներկայացնելով կատարել է քրեական հանցագործություն, որը պատժվում է 4 տարի ազատազրկմամբ։

545
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Էդմոն Մարուքյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)
Ըստ թեմայի
Նախընտրական սպրինտ. Փաշինյանին հեղափոխության շարունակությո՞ւնն է սպառնալիք, թե՞ ռևանշը
Ո՞վ է Ծառուկյանի հիշատակած Գևորգը. Մարուքյանը բացեց փակագծերը
Նախընտրական մեմերը սոցցանցերում. Գվատեմալայի քաղաքացուց մինչև «կլասիկ» Մարուքյան
Նիկոլ Փաշինյանի բրիֆինգը

Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները

485
(Թարմացված է 22:18 03.06.2020)
Հայաստանի քաղաքացիները մեծ մասը դժգոհ է կորոնավիրուսի դեմ պայքարի իշխանության գործողություններից, իսկ հակաճգնաժամային օգնությունը բոլորին չէ, որ հասել է։ Այս ֆոնին քաղաքական գործընթացները նոր երանգներ են ստացել։

Վերջին շրջանում իշխանությունը հաճախ էր խոսում հարկային մուտքերի աճի ու իրականացվող տնտեսական հեղափոխության մասին։ Հնարավոր է՝ այդ պատճառով է, որ կորոնավիրուսի համաճարակին ու գրեթե բոլոր ոլորտների կաթվածահար վիճակին բախվելիս, քաղաքացիները կառավարությունից իրական օգնություն էին ակնկալում։ Առաջին հերթին՝ նյութական, քանի որ շատերը  հատկապես՝ սպասարկման ոլորտում աշխատողները, բառացիորեն գոյատևման եզրին են հայտնվել։  

Կառավարությունը կարծես թե հայտարարել էր բնակչությանն ու բիզնեսին տրամադրվելիք մեծ դոտացիայի՝ 300 միլիոն դոլարի մասին։ Միջոցառումների փաթեթ էր մշակվել, որում մոտ 20 տարբեր թիրախային ծրագրեր կային։ Սակայն ինչ-որ պահի հասկանալի դարձավ, որ այդ ծրագրերը տեղում են դոփում։ Վարչապետն անձամբ հետևում էր դրանց իրականացմանը, կշտամբում էր նախարարներին, զանգում էր քաղաքացիներին։

Այդ պատճառով շատ արդիական է հարցը, թե ինչպես են քաղաքացիներն ընկալում իշխանության կողմից իրենց ցուցաբերված աջակցությունը։ Այսօր արդեն կարելի է գնահատել կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, քանի որ դրանց մեծ մասը միանգամյա էին ու ենթակա չէին երկարացման։

«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբն առցանց հարցում է անցկացրել այդ թեմայով։ Դրան մասնակցել են 18 տարեկանից բարձր 1700 քաղաքացիներ։ Հարցման հիմք է հանդիսացել այն, որ բազում քաղաքացիներ ահազանգել են, թե այս կամ այն պատճառով կառավարությունից ոչ մի աջակցություն չեն կարողացել ստանալ։

«Կորոնավիրուսի պատճառով ՀՀ–ում գործազուրկների քանակը կհատի 40 000–ի սահմանը». Մակարյան

Բավականին մտահոգիչ պատկեր ստացանք հարցումների արդյունքում։ Պարզվեց՝ քաղաքացիների 75%-ը զգալի տնտեսական խնդիրներ ունի (աշխատանքի, բիզնեսի կամ եկամտի կորուստ)։ Ստեղծված իրավիճակում իշխանության իրական օգնության վրա հույսը դրել են հարցման  մասնակիցների միայն 30%-ը (մնացածը հույսները դրել են իրենց, մտերիմների, մարդասիրական կազմակերպությունների և այլնի վրա)։ Հարցվածների 63%-ը ոչ մի օգնություն չի ստացել, ու միայն 9%-ն են հայտնել, որ գոհ են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից։ Եվս մեկ հատկանշական թիվ՝ քաղաքացիների 56%-ը վստահ է, որ համաճարակը զսպելուն ուղղված կառավարության գործողություններն ակնհայտորեն բավարար չեն։

Ի՞նչ հետևանքներ կունենան այս տրամադրությունները։ Արմավիրի մարզի շուկայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ «հետհեղափոխական» շրջանը Հայաստանում ավարտվել է։

Եթե ծանր պահին քաղաքացիներին ոչ ոք չի աջակցում, նրանք փորձում են սեփական աշխատանքով ապահովել իրենց գոյությունը՝ անտեսելով համավարակի բերած սպառնալիքները։ Իսկ եթե մարդկանց արգելում են դա անել, նրանք  սկսում են նորից գիտակցել, որ հենց իրենք են իշխանություն տվողը և կարող են փողոց դուրս գալով ու ընտրություններին մասնակցելով, փոխանցել իրենց վստահության մանդատն այդ քաղաքական գործիչների։

Այժմ Հայաստանի քաղաքական կյանքում դեռ պահպանվում է մինչկորոնավիրուսային իներցիան։ Սակայն և՛ մեր հարցումը, և՛ տեղի ունեցած առանձին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրում աստիճանաբար վերակենդանանում է քաղաքական աշխուժությունը՝ կրքեր բորբոքվելով, ծրագրերի ու անձանց մրցակցություն բերելով։ Կորոնավիրուսի համաճարակն այդ անխուսափելի գործընթացի կատալիզատոր դարձավ։

Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին

485
թեգերը:
համավարակ, ընդդիմություն, Իշխանություն, քաղաքականություն, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելացել է
Փարաքարում կորոնավիրուսից երիտասա՞րդ է մահացել. Մինասյանի խոսքով` մահացողը 62 տարեկան է
Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով քրեական գործ է հարուցվել
Հրայր Թովմասյան. արխիվային լուսանկար

Հանրաքվեն կչեղարկվի. Հրայր Թովմասյանը և ՍԴ դատավորները կշարունակեն պաշտոնավարել

703
(Թարմացված է 12:13 03.06.2020)
Ազգային ժողովի պատգամավորները քիչ առաջ քվեարկեցին ՍԴ–ում փոփոխություններին առնչվող հանրաքվեն չեղարկելու մասին օրինագծի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ազգային ժողովն այսօր երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախագծին կողմ քվեարկեց 82, դեմ ՝ 17 պատգամավոր։

Փոփոխությունները հնարավորություն են տալիս չեղյալ հայտարարել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն և նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հարցի լուծման իրավունքը տալ խորհրդարանին:

«Լուսավոր Հայաստանը», ինչպես ավելի վաղ հայտարարել էր, չմասնակցեց քվեարկությանը, «Բարգավաճ Հայաստանը» դեմ քվեարկեց։

Հարությունյան. «ԱԺ–ի կողմից հանրաքվեի չեղարկումը հակասահմանադրական է»

Հիշեցնենք՝ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության հայտարարման պատճառով:

ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը կարող է լինել առանց հանրաքվեի․ Ռուբեն Ռուբինյան

703
թեգերը:
Սահմանադրական դատարան, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, հանրաքվե, ԱԺ, Հրայր Թովմասյան
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանն իր աշխատավարձն ու պարգևավճարները կտրամադրի բուժաշխատողներին
Հրայր Թովմասյանի գործով ցուցմունք է տվել Տիգրան Մուկուչյանը. «Ժողովուրդ»
Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի. վարչապետի պաշտպանը դատարանում ասաց` օրենքը կոպտորեն խախտվել է
Ախտահանում են ԱԺ նիստերի դահլիճը. արխիվային լուսանկար

Ազգային ժողովը պատրաստ է հեռավար նիստերի և քննարկումների․ լուսանկարներ

0
(Թարմացված է 22:31 04.06.2020)
Ավելի վաղ ԱԺ մի քանի պատգամավորներ կորոնավիրուսի թեստ էին հանձնել, սակայն նրանց մեջ վարակված դեռևս չկա։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ԱԺ-ում պատրաստվում են հեռավար աշխատանքի անցնել։ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը Facebook–ի իր էջում հրապարակել է լուսանկարներ։
«ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է հեռավար նիստերի և քննարկումների», - գրել է Գալստյանը։

Լուսանկարներում երևում են մեծ հեռուստաէկրաններ, որոնք տեղադրված են նիստերի և քննարկումների դահլիճներում։

Ավելի վաղ ԱԺ մի քանի պատգամավորներ կորոնավիրուսի թեստ էին հանձնել, սակայն նրանց մեջ վարակված դեռևս չկա։

Հեռավար աշխատանքի պրակտիկան երկրում լայնորեն կիրառվել է կրթական համակարգում, ինչպես նաև մասնավոր ընկերությունների շրջանում։

Կորոնավիուսային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարվել, որն արդեն երկու անգամ երկարաձգվել է։ ՀՀ կառավարությունը վերջերս որոշում ընդունեց, որի համաձայն՝ արտակարգ դրությունը կգործի մինչև հունիսի 13-ը։ Երկրում պարտադիր է դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը, ախտանշաններ ունենալու դեպքում բուժկենտրոններ դիմելը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 11 221-ի, առողջացել է 3468 մարդ, շարունակում են բուժվել 7509-ը, վարակվածներից 176–ը մահացել են։

«Անպայման հետևեք ցուցումներին». հայտնի է Արմեն Գրիգորյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը

0
թեգերը:
համավարակ, Հայաստան, կորոնավիրուս, ԱԺ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
ՀՀ կառավարությունը կարող է անցնել հեռավար աշխատանքի
Հեռավար կրթությունը Հայաստանում կարող է շարունակվել նաև աշնանը
ՌԴ ընկերությունների 25%-ն ուզում է, որ աշխատակիցների մի մասը շարունակի հեռավար աշխատել