Տիգրան Մուկուչյան

Երբ կկայանա նոր ԱԺ–ի 1–ին նիստը. ԿԸՀ–ի ղեկավարը խնդրում է չշտապել

291
Ընտրությունների մասնակից ուժերը կարող են Սահմանադրական դատարանում բողոքարկել քվեարկության արդյունքները մինչև մոտակա ուրբաթ օրը ներառյալ։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի –Sputnik. Նոր խորհրդարանը կհավաքվի օրենքով նախատեսված ժամկետներում։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Դեկտեմբերի 16-ին կայացած նիստի ժամանակ ԿԸՀ–ն ամփոփեց ԱԺ ընտրության արդյունքները և հիշեցրեց, որ ընտրություններին մասնակցած կուսակցություններն ու դաշինքները, կարող են բողոքարկել դրանք մինչև մոտակա ուրբաթ օրը, այսինքն` մինչև դեկտեմբերի 21-ը ներառյալ։

«Եթե այդ ընթացքում ոչ ոք Սահմանադրական դատարան բողոք չներկայացնի, մենք որոշում կկայացնենք, որով խորհրդարանը կհամարվի ձևավորված», – հայտարարեց Մուկուչյանը։

Նշենք, որ ԸՕ–ի համաձայն, եթե ընտրություններն արտահերթ էին, ապա նոր խորհրդարանի առաջին նիստն անցկացվում է` ԱԺ–ի ձևավորման մասին ԿԸՀ–ի որոշում կայացնելուց հետո, երկրորդ երկուշաբթի օրը։

Այդպիսով, եթե նոր խորհրդարանի ձևավորման մասին ԿԸՀ–ն արձանագրություն կազմի  հաջորդ կիրակի` դեկտեմբերի 23-ին, ապա դրանից հետո երկրորդ երկուշաբթին դեկտեմբերի 31-ն է։ Հաշվի առնելով, որ այդ օրը ոչ աշխատանքային է, նիստն այդ դեպքում պետք է անցկացվի հունվարի 7-ին, որը նույնպես ոչ աշխատանքային օր է։

«Այնուամենայնիվ, նիստի ամսաթիվ որոշելու հարցում մի շտապեք։ Սպասեք ԿԸՀ–ի որոշմանը», – ավելացրեց Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ երեք ուժ է անցել` «Իմ քայլը» դաշինքը (88 մանդատ), ԲՀԿ–ն (26 մանդատ) և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (18 մանդատ)։

 

291
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)
Ըստ թեմայի
Ի՞նչ պատկեր կունենանք նոր խորհրդարանում. ԿԸՀ–ն ամփոփեց ընտրությունների արդյունքները
Ունենք հասուն ընտրող, բայց ոչ նույնքան հասուն խորհրդարան. Հասմիկ Շափաղաթյան