00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

59 ահազանգ, 12 հաղորդում. ՄԻՊ–ի և Քննչական կոմիտեի տվյալները

© Sputnik / Hayk PetrosyanСканер отпечатков пальцев на избирательном участке
Сканер отпечатков пальцев на избирательном участке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեկոյան ժամը 20:00-ի դրությամբ ավարտվեցին ԱԺ արտահերթ ընտրությունները: Փակվեցին Հայաստանի բոլոր՝ 1998 ընտրական տեղամասերը, և սկսվել է ձայների հաշվարկը:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Ժամը 18:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի թեժ-գիծ հեռախոսահամարներին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ:

И.о. премьер-министра Никол Пашинян на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ ընտրության քվեարկությունն ավարտվեց. պատմական օրը` լուսանկարներով

Ստացված ահազանգերը մեծ մասամբ վերաբերել են ընտրատեղամասի մատչելիության և կահավորման հետ կապված խնդիրներին, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող կամ քվեարկության օրն ընտրողների ցուցակում չընդգրկված անձանց ընտրական իրավունքի իրացմանը: Բարձրացվել են նաև հարցեր գաղտնի քվեարկության իրավունքի իրացման, ընտրատեղամասում և դրան հարակից տարածքներում կուտակումների, առանց նախապես ծանուցելու ընտրական տեղամասի վայրի փոփոխության, դեսպանատուն կամ այլ հիմնարկ ՀՀ անձնագրի հանձնման պատճառով քվեարկությանը մասնակցելու անհնարինության և  այլ խնդիրների հետ կապված:

Բոլոր ահազանգերով տրվել է ամբողջական խորհրդատվություն:

Ըստ անհրաժեշտության իրավասու պետական մարմիններից, ներառյալ՝ Տարածքային ընտրական հանձնաժողովներից և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից ստացվել են անհրաժեշտ պարզաբանումներ:

Թեժ գծի զանգերին զուգահեռ՝ նաև ուսումնասիրվել են լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 750 հրապարակում:

День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ է կատարվել մինչ ընտրությունները. աղմկահարույց իրադարձությունների հավաքածու

Քննչական կոմիտեն 18:00-ի դրությամբ ստացել է 12 հաղորդում: Դրանք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Ստացված հաղորդումներից 1-ը Երևանում է, 4-ը Սյունիքի, 4-ը Շիրակի, 1-ական Վայոց Ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում:

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 10-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ստացված նյութերի համաձայն՝ քաղաքացի Ա.Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 8/19 ընտրատեղամասում քաղաքացիները, «մեկը մյուսին հուշելով, քվեաթերթիկ ցույց տալով կողքինին, ընտրում են»:

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղակայված թիվ 35/61 տեղամասում արձանագրված դեպքով՝ Մեղրի քաղաքի՝ 1960 թվականին ծնված բնակչուհին, որը հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, ընտրություն կատարելուց հետո փորձել է քվեարկություն կատարելու գործում օգնել նույն դիսպանսերում հաշվառված քրոջը, սակայն սխալմամբ ներկայացրել է իր նույնականացման քարտը, որի հետևանքով գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ:

Люди на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քանի՞ դիտորդ է հետևում Ազգային ժողովի ընտրության քվեարկությանը

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Արդյունքների մասին ՔԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ։

ԱԺ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք և ընդգրկված է ընդհանուր թվով 1444 թեկնածու: 

Ողջ օրվա ընթացքում ընտրություններին ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է  Կապանում՝ 47,44 տոկոս, իսկ ամենաքիչը Վաղարշապատում՝ 30,78 տոկոս: Ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 միլիոն 573 հազար 779 մարդ: Ըստ ԿԸՀ-ի՝ մինչև ժամը 17։00-ն ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54 տոկոսը:

Լրահոս
0