Հայաստանի հանրապետական կուսակցություն

«Կալանքի ընտրությունը՝ որպես ցուցմունք կորզելու միջոց». ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

180
(Թարմացված է 21:58 07.12.2018)
Կուսակցությունում համարում են, որ Փաշինյանը շարունակում է խաթարել բոլոր հնարավոր սահմանադրական նորմերը և միջամտել դատական իշխանության գործունեությանը` սպառնալիքներով և այլ եղանակներով:

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Ասել, որ այս որոշումը որևէ աղերս չունի օրինականության հետ, նշանակում է ոչինչ չասել: Ասել, որ այս որոշումը քաղաքական հստակ պատվեր է, նշանակում է ոչինչ չասել, ասել, որ սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, նշանակում է ոչինչ չասել:

Այս մասին ասվում է ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարության մեջ, որում անդրադարձ է կատարվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը:

Հանրապետական կուսակցության հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Ինչպես և սպասվում էր, վերաքննիչ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի 1-ին նախագահ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Ասել, որ այս որոշումը որևէ աղերս չունի օրինականության հետ, նշանակում է ոչինչ չասել: Ասել, որ այս որոշումը քաղաքական հստակ պատվեր է, նշանակում է ոչինչ չասել, ասել, որ սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, նշանակում է ոչինչ չասել:

Ակնհայտ է, որ իշխանությունը և Ն. Փաշինյանն անձամբ այս կալանավորումը կազմակերպել են նաև նախընտրական շրջանում՝ երկրում վախի մթնոլորտն ամրապնդելու, ուժի ցուցադրության և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումերը սաստկացնելու նպատակով։

Պետք է փաստել, որ Ն. Փաշինյանը շարունակում է խաթարել բոլոր հնարավոր սահմանադրական նորմերը և միջամտել դատական իշխանության գործունեությանը` սպառնալիքներով և այլ եղանակներով: Ակնառու է նաև, որ դատական իշխանությունը իր բոլոր ատյաններով հանդերձ դարձել է գործադիր իշխանության կցորդը և կատարում է քաղաքական իշխանության պատվերը:

Ամենավտանգավոր բանը, որ կիրառում են այս իշխանությունները, կալանքի ընտրությունն է որպես ցուցմունք կորզելու միջոց:

Իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ տարբեր առիթներով խոսել են այն մասին, որ կալանավորումը ` որպես խափանման, միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, բայց ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, սրանք ևս լոկ բառեր են: Արդյունքում կալանքը ծառայում է ոչ թե իր սահմանադրական նպատակին, այլ դարձել է շանտաժի և ցուցմունք կորզելու գործիք: Այդ մասին վկայում է Ն. Փաշինյանի հրապարակային արտահայտած դիրքորոշումը, ինչպես նաև ԱԱԾ և ՀՔԾ պետերի միջև հայտնի գաղտնալսումների բովանդակությունը:

Այս առնչությամբ հրավիրում ենք բոլոր միջազգային կառույցների, ինչպես նաև միջազգային դիտորդների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը, քանի որ ներկա քաղաքական վիճակում մեր երկրի իրավասու և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելն անիմաստ է»,-ասված է ՀՀԿ հայտարարության մեջ:

180
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Սողոմոնյան. «Ռոբերտ Քոչարյանը կրկին հայտնվելու է ազատության մեջ»
Քննիչը կհրաժարվի Քոչարյանի նկատմամբ ընտրված երկրորդ խափանման միջոցից
Քոչարյանի փաստաբանը խոստացավ հրապարակել Մարտի 1-ի աղմկահարույց հրամանը