ՀՀ ոստիկանություն

Ոստիկանությունը արձագանքել է Նյուզ.am-ի գլխավոր խմբագրի գրառմանը

223
Արմենիկա Կիվիրյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել էր, որ «ոստիկանությունը եկել է Նյուզ.am-ի խմբագրություն»:

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Այսօր ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցը միայնակ այցելել է Նյուզ.am-ի խմբագրություն:

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:Համաձայն Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ այցի նպատակը եղել է ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցված տեղեկության հիման վրա պատրաստված գրությունը հանձնելը:

«Խմբագրությունում նա օրենքով սահմանված կարգով ներկայացել է, գլխավոր խմբագրին հայտնել իր այցի նպատակը ու հանձնել թղթերը: Խմբագիրը բովանդակությանը ծանոթանալուց հետո ասել է, որ կխոսի իր իրավաբանի հետ: Վերջինիս հետ հեռախոսային խոսակցությունից հետո հրաժարվել է վերցնել թուղթը: Ոստիկանության ծառայողի բացատրությունից հետո, որ, միևնույն է, փոստով ուղարկելու է գրությունը, խմբագիրը նորից է զանգահարել իրավաբանին: Իրավաբանները եկել են խմբագրություն, ծանոթացել գրությանը, ինչից հետո գլխավոր խմբագիրը ստորագրել է ոստիկանի օրինակը ու վերցրել գրության իր օրինակը: Ոստիկանության ծառայողը դուրս է եկել խմբագրությունից ու հեռացել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ «կախման կետերով, անորոշ հայտարարություն տարածելով, ոստիկանության լրատվության վարչության զանգերը անտեսելով, լրատվամիջոցների հարցերին խորհրդավոր լռությամբ «պատասխանելով» չարժեր, անիմաստ աղմուկ բարձրացնել` ի սկզբանե իմանալով, որ տեղի ունեցածը «իրադարձություն» չէ և որևէ աղմուկի հիմք դառնալ չի կարող»:

Ըստ ոստիկանության՝ նույնաբովանդակ գրություն փոխանցվել է նաև այլ լրատվամիջոցի:

223
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ում է. փաստաբան
Սողոմոնյան. «Ռոբերտ Քոչարյանը կրկին հայտնվելու է ազատության մեջ»
Քննիչը կհրաժարվի Քոչարյանի նկատմամբ ընտրված երկրորդ խափանման միջոցից
Կալանքի հիմք չկա. Քոչարյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ