00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ 2008թ–ին միացաք իշխանությանը. ՕԵԿ–ն արդեն 10 տարի ստիպված է պատասխանել ընտրողներին

© Sputnik / Asatur Yesayants Второй съезд партии "Возрождение". Мгер Шахгелдян
Второй съезд партии Возрождение. Мгер Шахгелдян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ գաղափարներով, ծրագրերով ու ի՞նչ անցյալով է «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ինչպե՞ս է մեկնաբանում անցյալի քայլերն ու ինչ է առաջարկում անել ապագայում։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Ընտրողների հետ ՕԵԿ–ի բոլոր հանդիպումներում ամենաշատը հնչած հարցը եղել է. «Ինչո՞ւ 2008թ.–ին միացաք իշխանություններին»։ Ներկայացնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը` Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՕԵԿ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու առաջադրված Մհեր Շահգելդյանը։

«Այդպիսին էր իրավիճակի թելադրանքը»,– պատասխանում են ՕԵԿ ղեկավարները, –«Այո, մենք միացանք, ձևավորեցինք կոալիցիա, բայց այդ կոալիցիայի շրջանակներում աշխատեցինք հանուն քաղաքացիների։ Շատ ծրագրեր առաջարկեցինք, ինչ-որ բաներ հաջողվեց իրականացնել։ Բայց երբ պարզ դարձավ, որ այլևս անհնար է իրականացնել այն ծրագրերը, որոնց համար մեզ ձայն են տվել, դուրս եկանք կոալիցիայից, որովհետև իշխանությունը մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել։ Մենք ո՛չ ֆինանսական հոսքերի վրա ենք նստած եղել, ո՛չ գողացել ենք, ո՛չ բյուջեն ենք թալանել, ո՛չ արյան հետ գործ ունենք»։

Субботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Նրանք մոռանում են, որ կաշառք չի լինի». փորձագետները` կուսակցությունների սխալների մասին

Որպես կոնկրետ ծրագրեր Շահգելդյանը հիշեց մանկապարտեզների համատարած սեփականաշնորհման գործընթացի կասեցումը, երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրումը, ավանդների վերադարձման գործընթացը։

Մհեր Շահգելդյանը շեշտեց` ՕԵԿ–ը երկու անգամ դուրս է եկել իշխանական կոալիցիայից, կուսակցության նախագահը 2 անգամ հրաժարվել է կարևորագույն պաշտոններից։ Սա, ըստ ՕԵԿ փոխնախագահի, վկայում է, որ իրենց համար կարևորը աշխատելն էր։

«Ընդդիմություն լինելով դու կարող ես քննադատել, խոսել, կարող ես ինչ-որ օրենսդրական փոփոխություններ անցկացնել, բայց ռեալ ազդել քաղաքականության մշակման ու որոշումների ընդունման վրա չես կարող»,– ասաց նա։

Այս ամենն արդեն 10 տարի հայաստանցի ընտրողների բոլոր հանդիպումներում ներկայացնում են ՕԵԿ անդամները։ Այս տարին ու ավարտին մոտեցող 12-օրյա քարոզարշավը ևս բացառություն չէ։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական դիրքորոշումներին, ՕԵԿ–ը կարևորում է ՌԴ–ի հետ սերտ հարաբերությունները։ «Հայ-ռուսական ռազմական դաշինքն, ըստ էության, ՀՀ պաշտպանության կարևորագույն անկյունաքարերից մեկն է։ Մենք միշտ ասում ենք, որ մոռացել ենք ինչպիսի տարածաշրջանում ենք, մոռացել ենք թուրքական քաղաքականությունը, մոռացել ենք Օզալի արտահայտությունը, որ Հայաստանին ատամները պետք է ցույց տալ, մոռացել ենք, որ այսօր Նախիջևանում թուրքական կուտակումներ են տեղի ունենում, մոռացել ենք Ադրբեջանի ագրեսիվ մոտեցումները»,– ասաց Շահգելդյանը` կարևորելով նաև Ռուսաստանից էժան զենք ձեռք բերելու Հայաստանի հնարավորությունը։

Речь и.о. премьер-министра Армении Никола Пашиняна на заседании Высшего Евразийского экономического совета (6 декабря 2018). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
ՀՀ–ում կան բոլոր պայմանները վերջին քառորդ դարում ամենաարդար ընտրության համար. Փաշինյան

ՕԵԿ նախագահի խոսքով, Հայաստանի ռուսական ընկերություններում այսօր շուրջ 30 000 մարդ է աշխատում, ռուսական ընկերությունները հսկայական ներդրումներ են արել մեր երկրում, ու նույնիսկ եթե որոշակի խնդիրներ կան «Գազպրոմի» ՀԿԵ–ի հետ կապված, ՕԵԿ–ի համոզմամբ, դրանք կարելի է հարթել միջպետական մակարդակի բանակցություններով։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ–ին, այն ևս ՕԵԿ–ի համոզմամբ Հայաստանի ազգային անվտանգության կարևորագույն բաղկացուցիչն է։

«Ե՛վ ՀԱՊԿ–ում, և՛ ԵԱՏՄ–ում Հայաստանի դիրքերը պետք է լինեն ամուր, մենք պետք է շարունակենք աշխատել և պետք է զարգացնենք մեր հարաբերությունները` ստանալով այն առավելագույնը, ինչ հնարավոր է ստանալ»,– ասաց Շահգելդյանը։

Արցախի հիմնախնդրի լուծման համար ՕԵԿ–ը կարևորում է ազգային ռազմավարության մշակումը, որն այսօր հայաստանյան քաղաքական օրակարգում առկա չէ։ Բացի այդ, Արցախի խնդրի կարգավորման գործընթացն այս կուսակցության համոզմամբ չի կարող ընթանալ ժողովրդից անջատ ու գաղտնի, քանի որ թե՛ պատերազմի, թե՛ ցանկացած սրացման հետևանքներն իր վրա անմիջականորեն կրում է հենց շարքային քաղաքացին։

Իսկ, քանի դեռ Արցախի ու Հայաստանի սահմանները խաղաղ չեն, ՕԵԿ–ի համոզմամբ, դրանք պետք է պաշտպանի պրոֆեսիոնալ բանակը։ Կուսակցությունն առաջարկում է 18-20 տարեկան զինվորներին հեռացնել առաջնագծից ու նրանց փոխարինել պրոֆեսիոնալ, հասուն ու պատրաստված զինվորական կադրերով։

Լրահոս
0