Արման Եղոյան

Եղոյանը հերքում է Լուկաշենկոյին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի որոշվել

644
ՀԱՊԿ–ի նիստ ընդհանրապես չի եղել։ Գլխավոր քարտուղարի հարցում Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Պաշտոնական Երևանը հերքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։ Լուկաշենկոն այս մասին հայտնել է ռուսական լրատվամիջոցներին ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստից հետո։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– ասաց նա։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Սանկտ Պետերբուրգում խոսել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին։

644
թեգերը:
Հայաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
Ըստ թեմայի
Փաշինյանը չի կարևորում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը
Փաշինյանը խոսել է ՀԱՊԿ–ում ու ԵԱՏՄ–ում Հայաստանի գլխավոր խնդրի մասին
Եթե դաշնակիցներ ենք, պետք է կատարենք մեր պարտավորությունները. Փաշինյանը` ՀԱՊԿ–ի մասին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը. Լուկաշենկո