Նիկոլ Փաշինյան

ՀՀ–ում կան բոլոր պայմանները վերջին քառորդ դարում ամենաարդար ընտրության համար. Փաշինյան

18
(Թարմացված է 17:08 06.12.2018)
Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը վստահ է, որ բոլոր պայմանները ստեղծվել են ժողովրդի կամքն ազատ արտահայտելու համար։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը կարող է անցկացնել վերջին տասնամյակների ընթացքում ամենաարդար ընտրությունները։ Այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում այսօր տեղի են ունենում փոփոխություններ, որոնք ազդում են հասարակության կյանքի բոլոր բնագավառների վրա: Ինչպես գիտեք, երեք օրից մեր երկրում կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Կարող եմ վստահաբար ասել, որ այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են վերջին քառորդ դարում մեր երկրում տեղի ունեցած ամենաբաց, ազատ և արդար ընտրությունների անցկացման համար»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով` ստեղծվել են բոլոր պայմանները հայ ժողովրդի կամքի ազատ արտահայտման համար: Նոր խորհրդարանը Հայաստանի ժողովրդին հնարավորություն կտա ձևավորել կառավարություն, որի գործունեությունը նպատակաուղղված կլինի հնարավորինս շուտ հասարակության համար գերակա ուղղություններով արդյունքների հասնելուն։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանն ու տնտեսական և քաղաքական ոլորտում գործող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմաններ ստեղծելուն։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս գիշեր է մեկնել Սանկտ Պետերբուրգ:

18
թեգերը:
Նիկոլ Փաշինյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (288)
Ըստ թեմայի
ԱԺ ընտրություն. ի՞նչ դեր ունեն դիտորդը, ԶԼՄ-ն և վստահված անձը
ՀՀ ԱԺ ընտրություններին հետևելու համար ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական խումբ կուղարկի
Ի՞նչ կանի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնը, եթե դառնա ԱԺ պատգամավոր