Վլադիմիր Պուտին

Պուտինը Հայաստանին հաջողություն մաղթեց ԵԱՏՄ նախագահությունում

315
(Թարմացված է 16:27 06.12.2018)
Հայաստանը 2019 թվականին կստանձնի Եվրասիական տնտեսական խորհրդի նախագահությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կազմակերպված ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Հայաստանին հաջողություն մաղթեց Եվրասիական տնտեսական խորհրդի նախագահությունում։

«Հաջորդ տարի Հայաստանը ստանձնում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Ես հաջողություն եմ մաղթում մեր հայաստանցի ընկերներին»,- նշեց Պուտինը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը պատրաստ է ընդունել էստաֆետը։

«Հայաստանը ուրախ կլինի ընդունել նիստերից մեկը։ Մենք բոլոր ջանքերը կներդնենք այդ կարևոր ու պատասխանատու խնդիրը կատարելու համար»,– ասաց նա։

Նա հույս հայտնեց, որ մեկ տարի անց երկրներն ավելի կոնսոլիդացված միություն կունենան, որը կծառայի նրանց տնտեսությունների, պետությունների և ժողովուրդների շահերին։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս գիշեր է մեկնել Սանկտ Պետերբուրգ:

315
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ և լուսանկար հրապարակել ինքնաթիռից
Փաշինյանը խոսել է ՀԱՊԿ–ում ու ԵԱՏՄ–ում Հայաստանի գլխավոր խնդրի մասին
Նավթի և գազի միասնական շուկան 9 միլիարդ դոլար կավելացնի ԵԱՏՄ երկրների ՀՆԱ–ին. Պուտին