Նիկոլ Փաժինյան

Քարոզարշավի ընթացքում եղած խախտումների համար պատրաստ եմ պատասխան տալ օրենքի առաջ. Փաշինյան

154
Փաշինյանը մետրոյից ուղիղ եթերով քարոզարշավ էր իրականացնում։ Հարցին` արդյո՞ք նա թույլտվություն ուներ, ասել է, որ եթե ինչ-որ բան այնպես չէ, պատրաստ օրենքի առաջ պատասխան տալ։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը պատրաստ է պատիժ կրել քարոզարշավի ընթացքում թույլ տված խախտումների համար։ Այս մասին նա այսօր ասել է Մերձավանում` պատասխանելով լրագրողների հարցերին։

Մասնավորապես` վարչապետի պաշտոնակատարին հարցրել են`արդյո՞ք նա չի խախտել օրենքը, երբ ուղիղ եթերով նախընտրական քարոզարշավ է իրականացրել մետրոյում. այնտեղ քարոզելն արգելված չէ, բայց նկարահանումներ կարելի է իրականացնել միայն մետրոպոլիտենի համաձայնությամբ։

«Առաջին օրը չէ, որ քաղաքականությամբ եմ զբաղվում ու առաջին անգամ չեմ մետրոյում քարոզարշավ իրականացնում։ Եթե ինչ-որ բան սխալ եմ արել, պատրաստ եմ պատասխան տալ օրենքի առաջ», – ասաց նա։

Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը գլխավորում է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը։

154
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (327)