Էդուարդ Շարմազանով

«Ձեր նշած նոր Հայաստանում որևէ լուրջ զենքի մատակարարում ՀՀ բանակին չի եղել». Շարմազանով

224
(Թարմացված է 12:43 25.11.2018)
Էդուարդ Շարմազանովը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին և խոսել իրենց մտահոգությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. ՀՀԿ մամուլի խոսնակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է այն ամենն, ինչ իրենց մտահոգելու տեղիք է տալիս և կոչով դիմել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Չնայած որոշ մարդիկ մեզ առաջարկում են սառը ցնցուղ ընդունել, բայց ես կարծում եմ, որ մենք ազգովի սառը ցնցուղ կընդունենք այն ժամանակ, երբ իմ մտահոգությունները կփարատվեն։ Նիկոլ Փաշինյանին էլ խորհուրդ չեմ տա սառը ցնցուղ ընդունել, որովհետև կարող է գրիպ ընկնի, և թիմն անօգնական մնա ու որևէ բան չկարողան անել։ Էս դեպի ձմեռ գնացող ճանապարհին, թեյ խմեք»,–ի պատասխան Նիկոլ Փաշինյանի` մտահոգներին խորհուրդ եմ տալիս սառը ցնցուղ ընդունել առաջարկի ասել է Շարմազանովը։

Նա ընդգծել է, որ իր մտահոգությունը նոր չէ, որ ինքը մտահոգ է եղել և՛ 10 տարի առաջ, և՛ 5 տարի առաջ, և՛ այսօր։ «Բայց եթե տարիներ առաջ մտահոգ էի, որովհետև ունեի մեծ պատասխանատվություն, և մեզանից շատ մեծ սպասելիք կար, որոնց մի մասն արդարացվել է, մի մասը` ոչ, ապա այսօր մտահոգ եմ, որովհետև այս 7 ամիսների ընթացքում տեսնում եմ լուրջ մարտահրավերներ մեր պետության, մեր ազգի, մեր հոգևոր ու ազգային արժեքների նկատմամբ` բանակի կամ հերոսների նկատմամբ հակաքարոզ, սեռական փոքրամասնությունների քարոզ, քաղաքական մերժողականության հստակ դրսևորումներ, նոր Հայաստանի հռչակումներ։

Ի՞նչ նոր Հայաստան հռչակում եք, որ ասեք` ձեզանից առաջ ոչ մի լավ բան չի եղել։ Ձեր նշած նոր Հայաստանում որևէ լուրջ զենքի մատականում ՀՀ բանակին չի եղել։ Սա մտահոգվելո՞ւ առիթ է տալիս, թե՞ երջանկանալու»,–ասում է ՀՀԿ–ական պատգամավորն ու հիշեցնում նաև գնաճի մասին։ «Մտահոգվելու չի, որ առաջին անհրաժեշտության ապրանքները մայիսից այս կողմ մի քանի անգամ թանկացել են, թե՞ մեր ժողովուրդը մենակ բանան է ուտում»,–նշում է նա` ի նկատի ունենալով բանանի գնի անկումը։ Շարմազանովի խոսքով` անգամ մարդկանց մեջ հումոր կա, թե Ամանորից հետո սառնարանում միայն «դուխով» գլխարկ կգտնեք, ««Դուխով» գլխարկով ազգին չես կերակրի, պարոն վարչապետ»,–ասում է Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24–ի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթին քաղաքացիների քիչ մասնակցությունը մեկնաբանությունների տեղիք էր տվել, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետի պաշտոնակատարը «մտահոգներին խորհուրդ էր տվել սառը ցնցուղ ընդունել։

224
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Էդուարդ Շարմազանով, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀԿ-ն պետք է մասնակցի խորհրդարանական ընտրություններին․ Շարմազանովը բացատրեց պատճառները
Ազատ և ուժեղ Արցախ, Առաքելական Հայաստան. Շարմազանովը՝ ՀՀԿ շարժառիթների մասին
Շարմազանովը գտել է Փաշինյանի շաբաթօրյա քայլերթի բացատրությունը
Պետդեպ

Հայ–ադրբեջանական լարվածություն. ԱՄՆ–ն նույնպես արձագանքեց

239
(Թարմացված է 09:33 14.07.2020)
Վաշինգտոնը կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսը հայտարարել է, որ իրենք խստագույնս դատապարտում են բռնությունը հայ-ադրբեջանական միջազգային սահմանին։

«Կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել ուղիղ հաղորդակցության առկա միջոցները՝ հետագա սրացումից խուսափելու համար»,- ասել է Օրթագուսը։

Պետդեպը հորդորել է խստորեն պահպանել հրադադարը։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ն առաջվա պես հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում կողմերին օժանդակելուն։ Մենք շարունակելու ենք ակտիվորեն մասնակցել այդ նպատակին հասնելու ջանքերին»,- նշել է Օրթագուսը:

ԱՄՆ-ն միանում է առարկայական բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու և հանգամանքների թույլ տալուն պես ԵԱՀԿ դիտորդներին տարածաշրջան վերադարձնելու կարևորության վերաբերյալ ՄԽ համանախագահների հայտարարությանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Տավուշ, դիրքեր․ ինչ էր կատարվում սահմանին

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

Ո՞ւմ էր պետք հիմա հայ-ադրբեջանական սահմանին թնդանոթների որոտը և ինչ սպասել

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Պաշտոնական տեղեկություններով` ադրբեջանական կողմն ունի 4 զոհ, հայկական կողմը` 5 վիրավոր։

«Ծիծաղ առաջացնող ապատեղեկատվություն է». ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

239
թեգերը:
ԱՄՆ, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Հայ-ադրբեջանական լարվածություն. Լավրովը Թուրքիայի՞ն է սաստել
Հայկական ԶՈւ-ի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներից մեկի լուսանկարը համացանցում է հայտնվել
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից
Սալոմե Զուրաբիշվիլին խաղաղության կոչ է արել հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին
Գագիկ Ծառուկյան

Ստեղծված իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Ծառուկյանի կոչը

186
(Թարմացված է 21:35 13.07.2020)
Գագիկ Ծառուկյանը կոչով դիմել է իր թիմակիցներին, որ հաշվի առնեն ստեղծված պատերազմական իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական։ Նման հանձնարարական է տվել իր թիմին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Facebook սոցցանցի իր էջում գրառմամբ հայտնում է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ, ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Բոլորիս գերխնդիրը մեկն է՝ լինել միասնական, լինել պետության կողքին և համատեղ ջանքերով դիմակայել թշնամու ոտնձգություններին և արժանի հակահարված հասցնել նրան»,–ասել է Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարի խոսքով` այսօր, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին անցել է ակնհայտ սադրանքների, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակը լարված է, երբ երկրի անվտանգության հարցը վեր է ամեն ինչից, յուրաքանչյուրիս պարտքն է միավորել բոլոր ջանքերը հանուն մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության, հանուն արտաքին թշնամու դեմ պայքարի:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

186
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, դիրքեր, հրետակոծություն, Տավուշ, Հայաստան, Ադրբեջան
Ըստ թեմայի
ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին՝ Չինարիից ստացած նոր փաստերով
Արցախի ԱԳՆ–ն համանախագահներին կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից
Праздник Вардавар на площади Республики (28 июля 2019). Еревaн

Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի. Վարդավառը կանցնի անոմալ ջերմաստիճանի ներքո

0
(Թարմացված է 14:31 15.07.2020)
Գագիկ Սուրենյանը ՀՀ քաղաքացիներին զգուշացնում է անոմալ բարձր ջերմաստիճանի մասին: Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանը Facebook-ում գրառում է արել, որտեղ ՀՀ քաղաքացիներին զգուշացրել է առաջիկա օրերին Հայաստանում սպասվող անոմալ բարձր ջերմաստիճանի մասին:
Կանխատեսումը վերաբերում է մասնավորապես կիրակի օրվան, երբ Հայաստանում նշվելու է Վարդավառի տոնը և դրան հաջորդող երկուշաբթիին:

«Հուլիսի 19-20-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի»,- հայտնում է Սուրենյանը։

Նույն օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Իսկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 15-ի ցերեկը, 16-18-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ:  Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

0
թեգերը:
Վարդավառ, ամառ, շոգ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում