Հայկական պատվիրակությունը՝ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստին Աստանայում. 08 նոյեմբերի 2018 թ.

«ՀԱՊԿ–ն իր դերը վերաիմաստավորելու կարիք ունի». փորձագետները Երևան-Մինսկ մենամարտի մասին

171
(Թարմացված է 21:14 20.11.2018)
Երևանի և Մինսկի միջև ծագած վեճը որոշակի ռիսկեր է պարունակում ՀԱՊԿ–ի հեղինակությունը պահպանելու առումով, սակայն կուտակված տարաձայնությունները վաղ թե ուշ պիտի լուծվեն։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի և Բելառուսի հարաբերություններում լարվածությունը չի թուլանում, պաշտոնական Երևանը Նիկոլ Փաշինյանի շուրթերով հնչեցնում է խնդիրներ և բարձրացնում հարցեր՝ կապված ՀԱՊԿ–ի ներսում հարաբերությունների տրամաբանություններին, որոնք նախկինում լռեցվում և հետաձգվում էին։

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի կարծիքով` Երևանի և Մինսկի խիստ վիճաբանությունը որոշակի ռիսկեր է պարունակում ՀԱՊԿ–ի հեղինակությունը պահպանելու տեսանկյունից, սակայն կուտակված տարաձայնությունները վաղ թե ուշ պիտի կարգավորվեն։ Այդ տարաձայնությունների կատալիզատորը Հայաստանի հիմնական հակառակորդ Ադրբեջանի հետ Ղազախստանի և Բելառուսի սերտ հարաբերություններն են։ Մինսկը Ադրբեջանին սպառազինություն ու ռազմատեխնիկա է վաճառում, ինչը դժգոհություն է առաջացնում Հայաստանի իշխանությունների մոտ։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում փորձագետը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ կազմակերպությունում որևէ փաստաթուղթ չի արգելում կազմակերպության անդամ–երկրներին` Հայաստանի հակառակորդի հետ ռազմատեխնիկական գործարքներ կնքել։  Այս առումով կազմակերպությունը կարիք ունի համապատասխան նորմատիվներ և սկզբունքներ մշակելու, որպեսզի լիովին համապատասխանի ռազմաքաղաքական միության տրամաբանությանը։

«Մինսկն ու Բաքուն բավական ակտիվ աշխատում են տնտեսության ամենատարբեր ոլորտներում։ Կարծում եմ, որ Բելառուսը կշարունակի Ադրբեջանի գործոնն օգտագործել սեփական շահերը պաշտպանելու իր ձգտման մեջ։ Ադրբեջանի գործոնը միշտ առկա է եղել նաև Ղազախստանի քաղաքականության մեջ։ Հայաստանը պետք է իր գործողությունները կառուցի` ելնելով այս իրողություններից», – նշեց Ղևոնդյանը։

Այս համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խիստ հայտարարությունների շարքը բավական տրամաբանական է և հասկանալի։  Հայաստանի ներկայիս ղեկավարությունը նախկին իշխանություններից փոքր–ինչ տարբերվող տեսակետ ունի։ Տեղ–տեղ նրա դիրքորոշումը ամբիցիոզ է, տեղ–տեղ ավելի խիստ և պահանջկոտ։

Փորձագետը ենթադրում է, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կազմակերպության կայանալիք գագաթնաժողովին բավական սուր բանավեճ է լինելու, քանի որ կողմերն արդեն հիմա են ակտիվ «դիրքավորվում»։ Միևնույն ժամանակ Ղևոնդյանը հույս ունի, որ Ռուսաստանը արդյունավետ մոդերատոր կլինի այս իրավիճակում։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նույնպես համոզված է, որ Հայաստանը արժանի դիրք է զբաղեցրել գլխավոր քարտուղարի նշանակման հարցում։ Բուն պաշտոնը զուտ տեխնիկական նշանակություն ունի, սակայն խնդիրն այն է, որ ՀԱՊԿ–ում ստեղծված իրավիճակը կարող է ազդել հայ–ռուսական հարաբերությունների զարգացման ընթացքի, արցախյան հակամարտության գործընթացի վրա։

«Չէ՞ որ հասկանալի է, որ ՀԱՊԿ–ում խնդիրների հիմնական շահառուն Ադրբեջանն է։ Հենց այդ պատճառով էլ կազմակերպության ներսում առկա գործընթացները լուրջ կարևորություն ունեն։ Եթե Հայաստանն ամեն դեպքում հրաժարվում է գլխավոր քարտուղարի պաշտոնից, ապա նա պետք է իմանա, թե ինչ է ստանում փոխարենը։ Քաղաքականության մեջ ո՛չ մաքսիմալիզմը, ո՛չ զիջումները ինքնանպատակ չեն», – նշեց Սուրենյանցը։

Հայկական կողմի պահվածքը մինչ այժմ ադեկվատ էր ընթացիկ մարտահրավերներին, սակայն հետագայում պետք է տարբեր սցենարներ և լուծումներ ունենալ հավանական ֆորս մաժորային իրավիճակների համար։  Փորձագետների խոսքով` Հայաստանն, ամենայն հավանականությամբ, կկորցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Բելառուսն ու Ղազախստանը վետո կդնեն Հայաստանի ներկայացուցչի նշանակման, իսկ վերջինս էլ վետո կդնի Բելառուսի ներկայացուցչի նշանակման վրա։ Արդյունքում մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը։

171
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
Ըստ թեմայի
Մելիք–Շահնազարյան. «Փաշինյանի գնահատականները տեղին էին և անհրաժեշտ»
Կրքերը թեժանում են. ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը նոր հայտարարություն է արել
Սառնություն ՀԱՊԿ անդամների միջև. խնդիրներն «ավելորդ ականջների ու աչքերի» համար չեն
Արթուր Վանեցյան

Առաջիկա ժամերին ՀՀ նախագահն իր որոշման մասին կհայտնի․ Վանեցյան

133
(Թարմացված է 12:48 03.03.2021)
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։

«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։

Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

133
թեգերը:
Արմեն Սարգսյան, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
Վարչապետը նախագահին առաջարկում է ինչ–որ մեկին ազատել, ու խնդիր է առաջանում. Ալեն Սիմոնյան
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը

Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է

156
(Թարմացված է 12:14 03.03.2021)
Վարչապետն ինքն է զանգահարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ու առաջարկել քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։

«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը», - հավելեց Մարուքյանը։

Հիշեցնենք` երեկ հայտնել էինք, որ Փաշինյանն առավոտյան զանգել է Մարուքյանին և առաջարկել է քննարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդի առաջարկը, նաև օրակարգում առկա այլ առաջարկներ` քաղաքական ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։

Մարտի 1-ին Մարուքյանը հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած զիջման, եթե Փաշինյանը համաձայնի ցրել խորհրդարանը։

«Ինչ ինքը ուզի, պատրաստ ենք, ցանկացած հուշագիր ստորագրում եմ»,– ասել էր Մարուքյանը` Նիկոլ Փաշինյանին հրավիրելով քննարկել իր առաջարկը։

Մարուքյանը շեշտել էր, որ այսկերպ իր ղեկավարած քաղաքական ուժը փոխզիջման է գնում` հանուն երկրում լարվածության թուլացման։

Հիշեցնենք` իր այս առաջարկը Մարուքյանը հնչեցրել էր ի լրումն փետրվարի 28-ին Facebook-ի իր էջում ներկայացրած` ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկի։ Դրանով Մարուքյանը վարչապետին առաջարկում էր հետ վերցնել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանի նախագիծը, ձեռք չտալ գլխավոր շտաբի, հինգ բանակային կորպուսների ղեկավարներին ու ընդհանրապես հանգիստ թողնել բանակը։

Ի պատասխան վարչապետի այս քայլի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը խմբակցության անունից խոստանում է ստորագրել հուշագիր, որ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի և անցկացվեն արտահերթ ընտրություններ։

156
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հանդիպումը նախագահի հետ
Փաշինյանն ու Միշուստինը

Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին

0
(Թարմացված է 13:15 03.03.2021)
ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:

Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։

 

0
թեգերը:
Միխայիլ Միշուստին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան