00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավորություններն ԱԺ ընտրություններում. «Սասնա ծռերը» կարող է «օրենքների» դեմ գնալ

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռեյտինգային ցուցակը մատնացույց է անում, որ նախկինում առաջատար դիրքեր գրաված որոշ ուժեր այսօր անմրցունակ են։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների մասնակիցների կազմը որոշակի կարևորություն ունի, սակայն շատ ավելի կարևոր է այն հարցը, թե ինչ են ասելու այդ ուժերը, ինչ են նրանք առաջարկելու ընտրողին։ Հենց դրանից է կախված խորհրդարանի որակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Փորձագետի խոսքով` նախընտրական քարոզարշավի բովանդակությունն այդ դեպքում ավելի կարևոր կլինի, քան անուններն ու անձինք։

Митинг оппозиционного Армянского народного конгресса - Sputnik Արմենիա
Անակնկալ ԱԺ ընտրություններից առաջ. հին քաղաքական գործիչները «թավշյա» անորոշության մե՞ջ են

«Թող նրանք ներկայացնեն երկրի իրավիճակի տեսլականը, թող որևէ բաղադրատոմսեր առաջարկեն՝ կարո՞ղ են, արդյոք, այդ ուժն ու դրանում ներկայացված կադրերը կիրառել այդ բաղադրատոմսերը», – ասաց Բադալյանը։

Նշենք, որ մասնակիցների ցանկում են ինչպես հանրությանը հայտնի կուսակցություններն ու դաշինքները, այնպես էլ «նորեկները»։ Առաջիկա ընտրություններից «բացահայտումներից» է, օրինակ, «Սասնա ծռեր» կուսակցությունը, որը ստեղծել են 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի մասնակիցները, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։ Վերջին երկու ուժերը համեմատաբար վերջերս են ստեղծվել։

Փորձագետ Արմեն Բադալյանն այն քիչ մարդկանցից է, ով չի քննադատում գործող Ընտրական օրենսգիրքը, որը ռեյտինգային (մեծամասնական) համակարգով ընտրություններ է նախատեսում։

Նրա խոսքով` այդ համակարգը քաղաքական հայելի է, որը ցույց է տալիս քաղաքական ուժերի ուժեղ ու թույլ կողմերը։

Վարկանիշային համակարգը ցույց է տալիս` որոշ ուժերը,  որոնք նախկինում առաջատար դիրքեր էին զբաղեցնում, այսօր անմրցունակ են ու, որպես  հետևանք, հրաժարվել են ընտրություններին մասնակցելուց, կամ խորհրդարանում նրանց հայտնվելը մեծ հարցականի տակ է։

Բադալյանը նշեց, թե ըստ քաղտեխնոլոգիայի կանոնների ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ստեղծված կուսակցությունները խորհրդարանում հայտնվելու հնարավորություն չունեն։ Այդ իմաստով նշված նորաստեղծ կուսակցությունները ոչ մի հնարավորություն չունեն։

Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Հարձակվող ՀՀԿ–ն և Փաշինյանի ընտրությունները. «էլեկտորալ շիզոֆրենիան» սկսվեց

Բադալյանը կարծում է, որ քաղաքացիներն ըստ էության ընտրելու են Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» կուսակցության,  «Բարգավաճ Հայաստանի», Հանրապետական կուսակցության, «Լուսավոր Հայաստանի» ու «Սասնա ծռերի» միջև։ Թեև վերջինս, որպես կուսակցություն, վերջերս է ձևավորվել, սակայն քաղաքական ու քաղաքացիական գործունեության փորձ ունեն՝ սկզբում «Նախախորհրդարանի»  ձևաչափով, հետո՝ «Հիմնադիր խորհրդարանի» տեսքով և, իհարկե, «գագաթնակետը» Երևանում ՊՊԾ գնդի գրավումն էր։

Առաջին տեղն ընտրություններում Փաշինյանի դաշինքինն է, երկրորդ տեղում Բադալյանը հակված է տենել  «Բարգավաճ Հայաստանը», երրորդ տեղի համար ամենայն հավանականությամբ  կպայքարեն ՀՀԿ–ն, «Սասնա ծռերն» ու «Լուսավոր Հայաստանը»։

Թե այս եռյակից ով կհաղթի, կախված է նրան գրագետ նախընտրական քարոզարշավ անցկացնելու կարողությունից։

11 քաղաքական ուժ կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին` Ընտրություններին մասնակցելու համար առաջադրման հայտ ներկայացրած ուժերն են «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Լրահոս
0