ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. «Իմ քայլը» դաշինքը ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների: Դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 183 թեկնածու: Այնտեղ կան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Առաքելություն» կուսակցության անդամներ, ինչպես նաև անկուսակցականներ:
Թիվ 1 ընտրատարածք (Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ)
1. Ասլանյան Հակոբ Արսենի – ՔՊԿ
2. Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի – ՔՊԿ
3. Բաթոյան Զարուհի Վալերիանի – ՔՊԿ
4. Գեւորգյան Գոռ Գեւորգի – անկուսակցական
5. Զեյնալյան Նարեկ Արտավազդի – ՔՊԿ
6. Կոնջորյան Հայկ Արսենի – անկուսակցական
7. Հակոբյան Երջանիկ Մանվելի – ՔՊԿ
8. Հայրապետյան Մխիթար Իոսիֆի – ՔՊԿ
9. Հայրապետյան Տաթեւիկ Արմենի – ՔՊԿ
10. Չիլինգարյան Կարեն Վալադիկի – ՔՊԿ
11. Պապիկյան Մեսրոպ Թեւոսի – ՔՊԿ
12. Պողոսյան Քրիստինե Ատոմի – ՔՊԿ
13. Տիգրանյան Հերիքնազ Սարգսի – անկուսակցական
Թիվ 2 ընտրատարածք (Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ)
1. Աբրահամյան Գայանե Ասքանազի – անկուսակցական
2. Ավինյան Տիգրան Արմենի – ՔՊԿ
3. Արշակյան Հակոբ Վրեժի – ՔՊԿ
4. Բաղդասարյան Նիկոլայ Յուրիի – ՔՊԿ
5. Բեղլոյան Անուշ Էդվարդի – ՔՊԿ
6. Դարբինյան Վազգեն Արշավիրի – ՔՊԿ
7. Հովակիմյան Վահագն Միսակի – ՔՊԿ
8. Հովհաննիսյան Հովհաննես Վահագնի – ՔՊԿ
9. Մակունց Լիլիթ Կամոյի – ՔՊԿ
10. Մկրտչյան Արմեն Պարգեւի – ՔՊԿ
11. Մկրտչյան Հայկ Համլետի – ՔՊԿ
12. Նազարյան Լենա Ռաֆայելի – ՔՊԿ
13. Վարդանյան Վլադիմիր Դավիթի – ՔՊԿ
14. Քոչարյան Անդրանիկ Գրիգորի – անկուսակցական
Թիվ 3 ընտրատարածք (Երևանի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ)
1. Գաբրիելյան Սիսակ Արմենի – ՔՊԿ
2. Գալստյան Մերի Արսենի – անկուսակցական
3. Գրիգորյան Էրիկ Էմիլի – անկուսակցական
4. Գրիգորյան Հռիփսիմե Աշոտի – ՔՊԿ
5. Հակոբյան Հրաչյա Վաչիկի – ՔՊԿ
6. Համբարձումյան Համբարձում Գագիկի – ՔՊԿ
7. Հարությունյան Արայիկ Էդուարդի – ՔՊԿ
8. Հովհաննիսյան Արթուր Ղարիբի – ՔՊԿ
9. Հովհաննիսյան Հայկ Գառնիկի – ՔՊԿ
10. Ղազարյան Սոնա Արայի – ՔՊԿ
11. Մաթեւոսյան Զարուհի Գեղամի – ՔՊԿ
12. Միրզոյան Արարատ Սամվելի – ՔՊԿ
13. Պապոյան Գեւորգ Հարությունի – ՔՊԿ
14. Ռուբինյան Ռուբեն Կարապետի – ՔՊԿ
15. Ցիրունյան Հայկ Զարմիկի – ՔՊԿ
Թիվ 4 ընտրատարածք (Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն
վարչական շրջաններ)
1. Աթաբեկյան Վարդան Նելսոնի – ՔՊԿ
2. Աղաջանյան Էդուարդ Արթուրի – ՔՊԿ
3. Բադալյան Լուսինե Խաչիկի – ՔՊԿ
4. Գրիգորյան Վահագն Ռոբերտի – ՔՊԿ
5. Թորոսյան Արսեն Գեւորգ – ՔՊԿ
6. Խաչատրյան (Թուխիկյան) Նարինե Լեւոնի - անկուսակցական
7. Սանասարյան Դավիթ Տարոնի – ՔՊԿ
8. Սիմիդյան Հակոբ Կարապետի – ՔՊԿ
9. Սիմոնյան Ալեն Ռոբերտի – ՔՊԿ
10. Վարդանյան Ծովինար Գեւորգի – ՔՊԿ
11. Փամբուխչյան Արմեն Սոկրատի – ՔՊԿ
Թիվ 5 ընտրական տարածք (Արարատի մարզ)
1. Աղազարյան Հովիկ Հովսեփի – ՔՊԿ
2. Ավետիսյան Սոս Վահեի – ՔՊԿ
3. Ատոմյան Սերգեյ Սամվելի – անկուսակցական
4. Գասպարյան Տաթեւիկ Մաթեւոսի – անկուսակցական
5. Թեւոնյան Սեւակ Ռազմիկի – անկուսակցական
6. Կարապետյան Մարիա Էվրադի – ՔՊԿ
7. Հակոբյան Նշան Գալուստի – ՔՊԿ
8. Միրզախանյան Լիլիթ Յուրիի – անկուսակցական
9. Մուրադյան Ռոման Գագիկի – անկուսակցական
10. Պարսիլյան Տիգրան Սերյոժայի – ՔՊԿ
11. Սարգսյան Գարիկ Մնացականի – ՔՊԿ
Թիվ 6 ընտրական տարածք (Արմավիրի մարզ)
1. Առաքելյան Մնացական Արազի – անկուսակցական
2. Գրբոյան Սիրան Վազգենի – անկուսակցական
3. Գրիգորյան Կարեն Ժիրայի – ՔՊԿ
4. Գրիգորյան Մարիամ Մանվելի – ՔՊԿ
5. Ենգիբարյան Վիկտոր Լեւոնի – անկուսակցական
6. Ղազարյան Թագուհի Արարատի – ՔՊԿ
7. Մանավազյան Արուսյակ Լեւոնի – ՔՊԿ
8. Մեխակյան Արգիշտի Մեխակի – անկուսակցական
9. Միրզոյան Առաքել Օգսենի – անկուսակցական
10. Մկրտչյան Նարեկ Արշակի – ՔՊԿ
11. Պետրոսյան Արսեն Հովհաննեսի – ՔՊԿ
12. Սարգսյան Սիրաք Սամվելի – ՔՊԿ
13. Տոնոյան Ռազմիկ Թաթուլի – ՔՊԿ
14. Օհանջանյան Էմին Ռուբենի – ՔՊԿ
Թիվ 7 ընտրատարածք (Արագածոտնի մարզ)
1. Ասատրյան Մաթևոս Գոռի – ՔՊԿ
2. Գեւորգյան Դավիթ Հովիկի – ՔՊԿ
3. Ղազարյան Արմենուհի Նշանի – ՔՊԿ
4. Մալխասյան Անդրանիկ Մյասնիկի – անկուսակցական
5. Մովսիսյան Սերգեյ Լեւիկի – ՔՊԿ
6. Նազարյան Արսեն Գարեգինի – ՔՊԿ
7. Սարգսյան Անահիտ Սարգսի – ՔՊԿ
Թիվ 8 ընտրատարածք (Գեղարքունիքի մարզ)
1. Գրիգորյան Նարեկ Հարազատի – ՔՊԿ
2. Թարվերդյան Արամ Էդուրադի – ՔՊԿ
3. Թովմասյան Թագուհի Մանուելի – ՔՊԿ
4. Կարապետյան Աննա Սամվելի – ՔՊԿ
5. Կարապետյան Վարազդատ Ազատի – անկուսակցական
6. Ղազարյան Ալխաս Աղաբեկի – անկուսակցական
7. Սանոսյան Գնել Հենզելի – ՔՊԿ
8. Սարգսյան Կարեն Վահանի – ՔՊԿ
9. Սարգսյան Հայկ Զարեհի – ՔՊԿ
Թիվ 9 ընտրատարածք (Լոռու մարզ)
1. Ավետիսյան Արմեն Նիկոլայի – անկուսակցական
2. Առաքելյան Սամվել Սուրենի – անկուսակցական
3. Դանիելյան Վահե Սերյանի – ՔՊԿ
4. Դավոյան Արփինե Հրահատի – ՔՊԿ
5. Խաչատրյան Արամ Մայիսի – ՔՊԿ
6. Ղուկասյան Անդրեյ Սերժիկի – ՔՊԿ
7. Մելիքյան Արմինե Ռազմիկի – անկուսակցական
8. Մկրտչյան Արեն Միքայելի – ՔՊԿ
9. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի – ՔՊԿ
10. Պառավյան Լուսինե Հովիկի – անկուսակցական
11. Պետրոսյան Արտաշես Պետրոսի – անկուսակցական
12. Սարգսյան Վահան Վրույրի – ՔՊԿ
13. Ուլիխանյան Տիգրան Արմենի – ՔՊԿ
14. Օհանյան Վանիկ Սիրակի – անկուսակցական
Թիվ 10 ընտրատարածք (Կոտայքի մարզ)
1. Աբգարյան Գեւորգ Գուրգենի – ՔՊԿ
2. Բոշյան Արման Արամի – ՔՊԿ
3. Հակոբյան Վաղարշակ Սոսի – ՔՊԿ
4. Հովհաննիսյան Վահե Սահակի – Առաքելություն կուսակցություն
5. Մամիկոնյան Գոհար Սամվելի – ՔՊԿ
6. Միքայելյան Սասուն Մեխակի – ՔՊԿ
7. Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի – ՔՊԿ
8. Ստեփանյան Լիլիթ Սասունի – ՔՊԿ
Թիվ 11 ընտրատարածք (Շիրակի մարզ)
1. Առուշանյան Դավիթ Վոլոդիայի – ՔՊԿ
2. Բաղդասարյան Նազելի Հրաչի – անկուսակցական
3. Գինեցյան Էլզա Հովսեփի – ՔՊԿ
4. Հարությունյան Հովհաննես Ավետիքի – ՔՊԿ
5. Հովսեփյան Սոֆիա Ազատի – ՔՊԿ
6. Մելիքջանյան Արա Ռոմիկի – ՔՊԿ
7. Մխչյան Կարապետ Մանուկի – ՔՊԿ
8. Պալյան Էմմա Նորայրի – ՔՊԿ
9. Պետրոսյան Սարգիս Ռաֆիկի – ՔՊԿ
10. Պետրոսյան Տիգրան Գուրգենի – անկուսակցական
11. Սարիբեկյան Նիկոլայ Ռուբիկի – ՔՊԿ
12. Սարուխանյան Կարեն Հակոբի – ՔՊԿ
13. Սեխլեյան Դավիթ Ժիրբերդի – անկուսակցական
14. Վարդապետյան Արմեն Սուրենի - անկուսակցական
15. Ցոլակյան Ֆելիքս Խոստեղի – անկուսակցական
Թիվ 12 ընտրատարածք (Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր)
1. Բաբայան Նարեկ Վարուժանի – ՔՊԿ
2. Գրիգորյան Աննա Արամի – անկուսակցական
3. Խաչատրյան Արմեն Էդմոնդի – ՔՊԿ
4. Ծատրյան Մարիամ Ալիկի – անկուսակցական
5. Կանդազյան Կարեն Ստյոպայի – ՔՊԿ
6. Կարապետյան Տիգրան Գոռի – անկուսակցական
7. Համբարձումյան Կարեն Հովհաննեսի – անկուսակցական
8. Ղազարյան Մարինա Կամոյի – ՔՊԿ
9. Ղահրամանյան Նարեկ Սամվելի – ՔՊԿ
10. Սարգսյան Տրդատ Նորիկի – ՔՊԿ
Թիվ 13 ընտրատարածք (Տավուշի մարզ)
1. Անտոնյան Լուսինե Ռուսլանի – անկուսակցական
2. Անտոնյան Հերմինե Սամվելի – ՔՊԿ
3. Բեգլարյան Հայկանուշ Խորենի – ՔՊԿ
4. Ղալումյան Վահե Վոլոդիայի – ՔՊԿ
5. Ճաղարյան Էդգար Աշոտի – անկուսակցական
6. Չոբանյան Հայկ Հարությունի – անկուսակցական
7. Փաշինյան Սիփան Արտակի – ՔՊԿ
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Տեղեկությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը»,–գրված է հաղորդագրության մեջ։
Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։
Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:
Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։
«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։
Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին


