Հանրահավաք Երուսաղեմում Հայոց ցեղասպանությունը ընդունելու պահանջով

Թուրքիայի ու Ադրբեջանի կողքով. Հայաստան-Իսրայել հարաբերությունների զարգացման ժամանակն է

519
Իսրայելը բարդ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, նա համագործակցություն է հաստատում Կիպրոսի ու Հունաստանի հետ, որոնց հետ Հայաստանը մտերիմ հարաբերություններ ունի։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հրաժարականն ու Թուրքիայի հետ սառը հարաբերությունները հայ–իսրայելական հարաբերությունների լավացման համար պայմաններ են ստեղծում։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերի փորձագետ, քաղաքագետ Կարեն Վերանյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս։ Նշվում է, որ նախարարի հեռանալու պատճառը տարաձայնությունն է` կապված Գազայի հատվածի գրոհայինների դեմ զինվորական գործողությունների ավարտի մասին որոշման հետ։

«Լիբերմանը Իսրայելի քաղաքական դաշտում Ադրբեջանի հիմնական լոբբիստն է։ Երբ նա արտգործնախարար էր, ապա մեծ աշխատանք էր տանում ուղղված երկկողմանի հարաբերությունների ամրապնդմանը ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ոլորտներում», – ասաց Վերանյանը։

Այն փաստը, որ Բաքվի հետ հարաբերությունների լոբբինգով զբաղվող իսրայելական վերնախավի առաջնորդներից մեկը հրաժարական տվեց, լավ հնարավորություն է Հայաստանի համար ակտիվացնել Իսրայելի հետ քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված ջանքերը։

Մյուս կողմից էլ` Վերանյանի խոսքով, երկկողմանի հարաբերությունների ամբողջ  սպեկտրը չի կարող պայմանավորված լինել մեկ մարդով, պետք է, որ երկու կողմերն էլ հետաքրքրված լինեն։

Նա վստահություն հայտնեց, որ Ադրբեջանի փորձագիտական համայնքում, ինչպես նաև քաղաքական վերնախավի շրջանում լուրջ անհանգստացած են Լիբերմանի հրաժարականով։

Երևանի ու Թել Ավիվի մտերմացմանը խոչընդոտող ևս մեկ գործոն էին Իսրայելի ու Թուրքիայի սերտ հարաբերությունները։ Սակայն Վերանյանի խոսքով, 2010 թվականին Գազային սեկտորի մոտ նավի վրա հարձակման միջադեպից հետո, երկու երկրների հարաբերությունները նախկին մակարդակին չվերադարձան։

«Հիմա նրանք կայուն սառը հարաբերություններ ունեն։ Դեռ երկրների մոտեցման հարցում ոչ մի դրական շարժ չկա», – ասաց Վերանյանը։

Նա համաձայն է, որ այդ գործոնը նույնպես բարենպաստ մթնոլորտ է  ստեղծում Հայաստանի ու Իսրայելի մտերմացման համար։

Լրացուցիչ խթան կարող էր դառնալ Իսրայելի` Կիպրոսի ու Հունաստանի մոտեցումը։

«Երկրները դեպի  ռազմավարական միություն են գնում, այն սերտ համագործակցություն է ենթադրում։ Կողմերը քայլեր են արել սփյուռքի, լոբբիստական կազմակերպությունների համագործակցման  ուղղությամբ։ Հաշվի առնելով Հայաստանի` հունական համայնքի հետ աշխատելու մեծ փորձը, հայկական կողմը կարող է նույնպես մասնակցել այդ գործընթացին», – ասաց Վերանյանը։

Նրա խոսքով` Իսրայելի ու Ադրբեջանի ռազմավարական դաշինքը, որը հիմնված է էներգետիկական, ռազմատեխնիկական ու տնտեսական համագործակցության վրա, շատ ավելի ամուր է, քան Իսրայել–Թուրքիա հարաբերությունները։ Սակայն Հայաստանն այդ հարաբերությունների ուղղությունը մասնակիորեն փոխելու հնարավորություն ունի։

Նա նշեց, որ քաղաքական հարաբերությունների լավացումը թույլ կտա լավացնել տնտեսական փոխներգործությունը։ Իսրայելին կարող է առաջին հերթին հետաքրքրել Հայաստանի ՏՏ–ոլորտը։

Վերանյանը կարծում է, որ Հայաստանը ապագայում կարող է Իրանի ու Իսրայելի հարաբերությունները հարթելու հարթակ դառնալ։

«Որքան էլ շարունակվեն ռազմական գործողությունները Պաղեստինի ու Իսրայելի միջև, երևում է, որ երկու կողմերն էլ պատրաստ են երկխոսության գնալ։ Լիբերմանի հրաժարականը մասամբ դրանով է պայմանավորված», – ասաց Վերանյանը։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր հերթին գրել է իր ֆեյսբուքյան էջում, որ Լիբերմանի հրաժարականը լավ հնարավորություն է Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու համար։

«Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունները չպետք է պայմանավորել երրորդ երկրներով, մանավանդ, որ երրորդ երկրներն իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ մեզանով չեն պայմանավորում», – նշել է Սարգսյանը։

Քաղաքագետի խոսքով` հարաբերությունների լավացմանը  նպաստող գործոն կարող է դառնալ Իսրայելում աճող հայ համայնքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տիրապետության տակ գտնվող սրբատեղիների առկայությունը:

519
թեգերը:
Հայաստան, Իսրայել
Ըստ թեմայի
Ինչո՞ւ հայերը պետք է գոհ լինեն այս որոշումից. Քնեսեթը չի քննարկելու Հայոց ցեղասպանությունը
Ծոցի արգելափակում և քաոս նավթի շուկայում. Իրանի դեմ պատժամիջոցների հետևանքները
Իրանը չի հեռանա, նույնիսկ մի խնդրեք, բայց Իսրայելը կարող է չանհանգստանալ
Ինչպես է եվրոպական պահեստներում մնացած զենքը Իսրայելի թեթև ձեռքով հասել Ադրբեջան
Ո՞վ է Արեսի բաժին ավանակը. Իրանն ու ԱՄՆ-ը քարեր են նետում, իսկ Իսրայելում ձեռքերն են շփում
Արմեն Չարչյան

«Իմ դեմ կարված գործը փուչիկ է, որը պայթելու է մի օր». Արմեն Չարչյան

85
(Թարմացված է 15:59 20.06.2021)
Արմեն Չարչյանը հայտնում է, որ երբ ձերբակալված է եղել` 37 տարվա իր աշխատանքային գործունեության ընթացքում առաջին անգամ 2 գիշեր լրիվ հանգիստ քնել է. հեռախոսն առգրավված էր, ոչ մի կապի միջոց չկա։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը բացարձակապես անընդունելի է համարում իրեն վերագրվող մեղադրանքի կասկածը։ Չարչյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ մասին` հավելելով, որ բավականաչափ լավ տիրապետռում է օրենքներին և որևէ օրենքի խախտում չի կատարել։

«Գործը, որը կարվել է իմ դեմ, իր մեջ նյութ չի պարունակում, բացի օդից։ Այդ գործը փուչիկ է, որը պայթելու է։ Այս ամենը նշանակում է, որ եղել է հստակ հրահանգ, որպեսզի ինձ ձերբակալեն։ Ասեմ, որ սա ինձ մեծ պատիվ է բերում, քանի որ եթե ես այդքան մեծ վտանգ եմ ներկայացնում ինձնից, ապա դա ինձ համար պատիվ է»,–ասաց Չարչյանը։

Նրա խոսքով` գործը բացառապես քաղաքական երանգ ունի և կախված է իր քաղաքական դիրքորոշումից։ Ավելին, նա խոստացավ գործին առնչվող նոր բան հայտնլ, սակայն երկու օրից։ Չարչյանը շնորհակալություն հայտնեց իրավապահներից, որոնց հետ շփվել է` ասելով, որ երբեմն նրանք անգամ ջերմ են եղել իր հանդեպ։

Նա նշեց նաև, որ պետք է մի կողմ դնել, թե ով է ինքը և հարցը դիտարկել իրավական տեսանկյունից։ Չարչյանը պատմեց, որ ամեն ինչին նաև մի փոքր հումորով է պետք վերաբերվել։ «37 տարվա իմ աշխատանքային գործունեության ընթացքում, ձերբակալության 2 օրերի ժամանակ առաջին անգամ 2 գիշեր լրիվ հանգիստ քնել եմ` հեռախոսն առգրավված էր, ոչ մի կապի միջոց չկար։ Շատ լավ հանգստացել եմ»,–ասաց Չարչյանը։

Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ անանուն հաղորդումը չի հանդիսանում քրգործ հարուցելու առիթ` այդ դեպքում ստուգողական գործողություններ են անում և միայն դրանից հետո արձանագրված արդյունքները կարող են քրգործի առիթ դառնալ։ Այսինքն` օրինական կերպով քրգործ հարուցելու մասին խոսք չկա։

Մայր աթոռը կոչ է անում ազատ արձակել Արմեն Չարչյանին

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանն ազատ է արձակվել այսօր։

85
թեգերը:
Ձերբակալություն, Ընտրություններ, «Հայաստան» դաշինք, Արմեն Չարչյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
«Ինքնիշխան Հայաստանի» ընտրողին հրաժարվել են 26 համարի քվեաթերթիկ տալ. Սանասարյան
Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ
Ինչ խնդիրներ են ունենում հաշմանդամություն ունեցողներն ընտրատեղամասեր այցելելիս
(0:44 / 5.00Mb / просмотров видео: 309)

«Լռության օր է». Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ. տեսանյութ

132
(Թարմացված է 15:59 20.06.2021)
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրատեղմաս էր գնացել մենակ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը` քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Первый президент Армении Левон Тер-Петросян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ

Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` ասելով, որ «լռության օր է»։ Առաջին նախագահը նստեց մեքենան և հեռացավ։

Նշենք, որ Տեր-Պետրոսյանն ընտրատեղամաս էր գնացել մենակ։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

© Sputnik
Լեւոն Տեր–Պետրոսյանը մասնակցեց ընտրությանը

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Первый президент Армении Левон Тер-Петросян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Լևոն Տեր–Պետրոսյանը մասնակցեց ընտրությանը

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

132
թեգերը:
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), Ազգային ժողովի ընտրություններ, Լևոն Տեր–Պետրոսյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը
Առինջի ընտրատեղամասերից մեկում

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է ընտրություններին վերաբերող 59 ահազանգ ու 570 հրապարակում

0
(Թարմացված է 16:24 20.06.2021)
Սոցցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներում ավելի շատ բարձրացվել են քվեաթերթիկի տրամադրման կարգի խախտումներին, քաղաքացիների ու զինծառայողների ուղղորդված քվեարկության դեպքերի վերաբերյալ հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ժամը 15։00-ի դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 570 հրապարակում։

Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը, ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկելու խնդրին, քվեարկության կարգի խախտմանը և այլն։

Սոցցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներում ավելի շատ բարձրաձայնվել են քվեաթերթիկի տրամադրման կարգի խախտումներ, քաղաքացիների ու զինծառայողների ուղղորդված քվեարկության դեպքեր։

Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մի քանի արագ արձագանքման այցեր, այդ թվում` ոստիկանության ստորաբաժանումներ: Պարզաբանումներ են ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Պաշտպանության նախարարությունից, Նորքի տուն-ինտերնատից: Հատուկ ուշադրություն է դարձվել դիտորդների ու լրագրողների անխոչընդոտ աշխատանքների ապահովման հարցերին:

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ

Հիշեցնենք, որ Պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը վաղ առավոտից իրականացնում է ընտրական գործընթացի անկախ դիտարկում է ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում:

Պաշտպանի աշխատակազմում գործում է թեժ գիծ` 116 կամ (096) 116 100 հեռախոսահամարով:

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Զինվորների` ուղղորդված քվեարկության մասին լուրերն անհիմն են. ՊՆ

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

0
թեգերը:
Ընտրություններ, խախտում, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
Դատախազությունը հիշեցնում է` քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը
«Լռության օր է». Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ. տեսանյութ