ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստն անհաջողություն կլինի Հայաստանի համար, լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստից հետո։
«Մեր կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի թույլ չտա գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստ դեկտեմբերի 6-ին։ Եթե մենք դեկտեմբերի 6-ին բաց թողնենք պաշտոնը, ապա դա մեծ անհաջողություն կլինի», - ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ այդ ռիսկը պետք էր հաշվի առնել Յուրի Խաչատուրովի դեմ գործողություններից առաջ։
Նա նշեց, որ նախկին իշխանությունները մեծ ջանքեր էին գործադրել, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչները ղեկավար պաշտոններ զբաղեցնեն ՀԱՊԿ-ում և ԵՏՀ-ում, և դա մեծ առավելություն է տվել Երևանին։
«Կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե ինչպիսի ճնշում է եղել արցախյան պատերազմն անցած գեներալին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու ժամանակ», - ասաց Սարգսյանը։
Աստանայում ՀԱՊԿ առաջնորդների բանակցությունները նոյեմբերի 8-ին տևել են ավելի քան երեք ժամ։ Առաջին անգամ կազմակերպության պատմության ընթացքում դրա անդամները քննարկել են գլխավոր քարտուղարին վաղաժամկետ փոխարինելու հարցը։ Գագաթնաժողովին մասնակցել են ՀԱՊԿ հինգ անդամ երկրների նախագահները․ Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Ռուսաստան, Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Տեղեկությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը»,–գրված է հաղորդագրության մեջ։
Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։
Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:
Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։
«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։
Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին


