Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը, արխիվային լուսանկար

Հայտնի է` ով կլինի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարը

129
(Թարմացված է 09:44 09.11.2018)
Նախարարի պաշտոնակատարը սոցիալական ցանցում հայտնել է, որ ինքն է ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ղեկավարելու է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը:

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը»,– Facebook-ի իր էջում գրել է Պապիկյանը։

Նա նշել է, որ այս պատասխանատու և պարտավորեցնող գործում իրենց ստանձնած առաքելությունը մեկն է. ապահովել ազատ և արդար ընտրություններ և ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերջնական հաղթանակը։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։

129
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (121)
Ըստ թեմայի
ԱԺ–ում երեք կուսակցություն կլինի. իրադարձությունների հավանական զարգացումը` ըստ Քոչարյանի
Սև PR կամ «դվոյնիկ» կուսակցություններ. քաղտեխնոլոգը` ԱԺ արտահերթ ընտրությունների մասին
Ընտրազանգված են «քերելու». քաղտեխնոլոգն ասաց` որ ուժերը կանցնեն ԱԺ
«Եթե ոչ մենք, ապա ո՞վ». Էդմոն Մարուքյանը` ԱԺ արտահերթ ընտրության մասին