Իլհամ Ալիև. Ադրբեջանի նախագահ

Հայկական կողմը տապալել է Աստանայի գագաթնաժողովին Ալիևի մասնակցությունը. ԶԼՄ

581
(Թարմացված է 19:53 08.11.2018)
ՀԱՊԿ գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի մասնակցության գաղափարին կողմ են եղել Ղազախստանի և Բելառուսի նախագահները. աղբյուրներ։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Հայկական կողմը հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Աստանայի ՀԱՊԿ գագաթնաժողովին հրավիրելու գաղափարի դեմ։ Այդ մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։ 

Լրատվամիջոցի զրուցակիցները, որոնք մասնակցել են նիստը նախապատրաստելուն, հաղորդել են, որ ՀԱՊԿ–ում քննարկվել է գագաթնաժողովին Ալիևին որպես հյուր հրավիրելու գաղափարը։

Մասնավորապես, այդ գաղափարն արտահայտել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և աջակցել են որոշ առաջնորդներ, այդ թվում` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նշվում է, որ Ալիևը պատրաստ է եղել այցելել Աստանա, բայց այդ գաղափարին դեմ է եղել հայկական կողմը։

«Կազմակերպության մեջ չմտնող երկրների ղեկավարները կարող են մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, եթե դրա հետ համաձայն են կազմակերպության բոլոր անդամները», – ասել է թերթի զրուցակիցը։ Նրա խոսքով` այդ դեպքում փոխզիջում չի եղել։

Ալիևին Աստանա հրավիրելու գաղափարը մեկնաբանելու խնդրանքին Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Մենք նման տեղեկություն չունենք»։

ՀԱՊԿ–ի մեջ մտնում են վեց երկրներ` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Նոյեմբերի 8–ին սկսված գաղաթնաժողովում ՀԱՊԿ անդամ երկրներն այլ հարցերի շարքում քննարկում են կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը։ Պաշտոնը թափուր է Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հրաժարականից հետո, որի դեմ Հայաստանում քրեական գործ է հարուցվել։ Երևանում նախօրոք հայտարարել են, որ կձգտեն պահպանել պաշտոնը մինչև 2020թ–ը, ինչպես սահմանված է կանոնակարգով։

581
թեգերը:
Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է Վաղարշակ Հարությունյանի անունը. «Հրապարակ»
Փաշինյանը մեկնում է Ղազախստան
Յուրի Խաչատուրովը Հայաստան է վերադարձել
Արցախի ձայնը որոշիչ է. Մնացականյանը ՀԱՊԿ–ում խոսել է Արցախի մասին