Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազը դատախազների փոխատեղումներ է արել

47
(Թարմացված է 18:44 08.11.2018)
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փոխատեղել է Երևանի վարչական շրջանների ու մարզերի դատախազներին։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազության համակարգում կադրային մի քանի փոխատեղումներ է կատարել։ Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Գևորգ Գևորգյանը տեղափոխվել է Շենգավիթ վարչական շրջան, որտեղ դատախազի պաշտոնը թափուր էր։

Արագածոտնի մարզի դատախազ Վիգեն Միլիտոնյանը նշանակել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ։

Արագածոտնի մարզի դատախազ նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը:

Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնում էլ նշանակվել է նույն մարզի դատախազի  տեղակալ Ռաֆայել Երիցյանը։

47
թեգերը:
Հայաստան, Երևան, Արթուր Դավթյան
Ըստ թեմայի
Թմրանյութեր, թրաֆիկինգ, կոռուպցիա. էլ ի՞նչ են քննարկելու դատախազները Դուշանբեում
Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան փորձը ԱՊՀ գործընկերներին է ներկայացրել Արթուր Դավթյանը
Քննչական պրոցեսին քաղաքական միջամտություն չի լինի. Փաշինյան