00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Աշոտ Հարությունյան
Տնկեցին ինտենսիվ այգիներ, տացան քրեական գործերի բարձր բերք. Աշոտ Հարությունյան
17:18
6 ր
Մեհդի Սոբհանի
Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Մեհդի Սոբհանի
17:25
12 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեռ չգիտեն. ինչո՞ւ ՀՀԿ–ն ոչ մի կերպ չի կողմնորոշվում ընտրությունների հարցում

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции РПА Карине Ачемян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Депутат от фракции РПА Карине Ачемян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կուսակցության պաշտոնական դիրքորոշման բացակայությունը ընտրություններին մասնակցելու վերաբերյալ և առանձին անդամների արտահայտությունները վկայում են խառնաշփոթի և տարաձայնությունների մասին, որոնք հիմա իշխում են ՀՀԿ–ի ներսում։

 

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ չի կողմնորոշվել արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր մասնակցության հարցում։ Դատելով ստացված ինսայդերական տեղեկությունից` կուսակցությունում ակտիվ բանավեճեր են ընթանում այդ թեմայի շուրջ։ Ի սկզբանե նշվել է, որ այս շաբաթվա վերջին պետք է ունենա կուսակցության համագումարը, այդ մասին ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Աշոտյան. «Կարող եք թաքնված տեսախցիկ դնել և տեսնել` որքան մարդ է աշխատում ՀՀԿ գրասենյակում»

Այժմ մամուլում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ հանրապետականները կարող են հրաժարվել համագումար անցկացնելու գաղափարից։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։ Պարբերականը նշում է, որ այն հանրապետականները, որոնք նախկինում ակտիվորեն ելույթ են ունեցել ընտրություններին մասնակցելու օգտին, հիմա նահանջում են իրենց դիրքերից` հասկանալով, որ իրենց շանսերը չնչին են, և «խայտառակությունից խուսափելու լավագույն միջոցը չմասնակցելն է»։

Միաժամանակ հայտնի հանրապետականներից մեկը` պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, կարծում է, որ ՀՀԿ–ն պետք է մասնակցի ընտրություններին։ Նա ենթադրում է, որ չի կարելի հեռանալ քաղաքական կյանքից` ունենալով կառավարման հարուստ փորձ և պրոֆեսիոնալների թիմ։ Նրա հետ համակարծիք է խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը։

Կուսակցության պաշտոնական դիրքորոշման բացակայությունը մի կողմից և առանձին անդամների արտահայտությունները մյուս կողմից վկայում են խառնաշփոթի և  տարաձայնությունների մասին, որոնք հիմա իշխում են ՀՀԿ ներսում, որի դիրքերը դեռ մի քանի ամիս առաջ անսասան էին թվում։

ՀՀԿ–ի համար իսկապես դժվար ժամանակներ էին։ Ընտրությունների նախօրեին իրավիճակը խորանում է նաև նրանով, որ «կուսակցության շարքերից խոշոր գործարարների փախուստը թույլ չի տալիս լուրջ հաջողություն ունենալ ընտրությունների վարկանիշային համակարգով։

Губернатор Араратской области Гарик Саркисян во время торжественных мероприятий в честь 70-летия подвига Александра Корякова (2 августа 2018). Арарaт - Sputnik Արմենիա
Արարատի մարզպետը չի հավատում մարզում բարձր ռեյտինգ ունեցողների մասին լուրերին

Վարկանիշային թեկնածուները` առավելապես «հաստաքսակները», անցած տարի խորհրդարանական ընտրություններում խլացուցիչ հաջողություն են ապահովել խորհրդարանական ընտրություններում։

Բայց վարկանիշային համակարգի առաջնորդներից մեկը` Կարեն Կարապետյանը (ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրը), նախօրեին հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին։ Չէ որ նա անցած տարի ՀՀԿ–ին բերել է ավելի քան 40 հազար ձայն։ Եվս մի «առաջնորդ»` խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանը, որն անցած տարի վարկանիշային համակարգով հավաքել է ավելի քան 40 հազար ձայն, առայժմ չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին։ Մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ նա խոչընդոտներ չի ստեղծի Նիկոլ Փաշինյանի համար։ Այսինքն ՀՀԿ–ն չի կարող հույս դնել նրա վրա։

Այդ պայմաններում ՀՀԿ–ին կարող է մի քիչ «փրկել» Նիկոլ Փաշինյանի թիմի վարկանիշի անկումը։ Սակայն ընտրությունները տեղի կունենան մեկ ամիս անց, և այդ ընթացքում հարկ չի լինի ակնկալել լուրջ բացթողումներ, որպեսզի հանրապետականները կարողանան միավորներ վաստակել։

Միաժամանակ հանրապետականներն իրեն ավանդական ընտրական բազան ունեն ի դեմս բյուջետային հաստատությունների նախկին և, հնարավոր է, գործող աշխատակիցների։

Министры чрезвычайных ситуаций Феликс Цолакян и спорта и по делам молодежи Габриел Казарян перед заседанием Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀԿ խմբակցությունը լքած պատգամավորը կօգնի Փաշինյանին, բայց օգնությունը չափավոր կլինի

Դժվար է դատել, թե ընտրողների քանի տոկոսն է կազմում այդ շերտը, բայց, դատելով հասարակությունում առկա տրամադրություններից, շատերը կարիերայի աճ ունենալուց, ՀՀԿ–ի օրոք «մարդ դառնալուց» հետո հիմա նեղացած են նոր իշխանությունից։ Նրանք կորցրել են աշխատանքը, մյուսներն իրենց պարտավորված են զգում ՀՀԿ–ի առաջ և մտադիր են քվեարկել նրա օգտին։ Բացառված չէ, որ հանրապետականները կփորձեն գրավել հասարակության այդ հատվածը` խորհրդարան անցնելու համար թեկուզ նվազագույն շեմ ապահովելու համար։

Հանրապետականները կանգնած են բավական բարդ ընտրության առաջ։ Եթե կուսակցությունը չմտնի խորհրդարան, իսկ նման հավանականություն կա, ապա այն երկար ժամանակ քաղաքական գործընթացներից դուրս կմնա։ Այդ առումով մասնակցությունից հրաժարվելն ապագայում կհանգեցնի կուսակցության նկատմամբ հասարակական հետաքրքրության աճի։ Հիշենք առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին, որը հրաժարականից և 10 տարվա լռությունից հետո հայտնվեց ասպարեզում` իր շուրջ համախմբելով գործող իշխանությունից դժգոհ տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Շուտով հայտնի կդառնա, թե որ տարբերակին նախապատվություն կտան կուսակցությունում։

Լրահոս
0