Արա Բաբլոյան

ՀՀԿ–ն ընդդիմություն չէ. Արա Բաբլոյանը խոսեց ընտրություններին մասնակցելու մասին

250
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին տեսակետը հայտնել է լրագրողներին։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. ՀՀԿ–ն պետք է մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

«Հանրապետականն ունի մարդկային և մասնագիտական լուրջ պոտենցիալ, և այդ պոտենցիալը պետք է օգտագործենք մեր հետագա զարգացումներում»,– ասաց Բաբլոյանը։

ԱԺ խոսնակը հայտնեց, որ անձամբ մասնակցում է ընտրություններին մասնակցելու վերաբերյալ կուսակցությունում տեղի ունեցող քննարկումներին, բայց չցանկացավ բացել փակագծերը։

Անդրադառնալով ՀՀԿ–ի` ընդդիմություն լինելու հարցին, Բաբլոյանը չհամաձայնեց այն ձևակերպմանը, թե ՀՀԿ–ն ընդդիմադիր քաղաքական ուժ է։

«Որևէ կուսակցություն կդառնա ընդդիմություն, երբ կլինի փոքրամասնություն։ Երբ կավարտվեն ընտրությունները, այդ ժամանակ էլ կորոշվի` ով կլինի ընդդիմություն, ով` իշխանություն»,– ասաց Բաբլոյանը։

Հիշեցնենք` ՀՀԿ–ն դեռ պաշտոնապես չի հայտնել խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու որոշումը։ Այն նախատեսվում է հայտնել նոյեմբերի 11-ին նախանշված ՀՀԿ համաժողովից հետո։

Մինչ այդ, սակայն, ՀՀԿ–ական տարբեր գործիչներ արդեն իսկ հայտարարում են, որ ճիշտ են համարում ընտրություններին մասնակցելը։

ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։

250
թեգերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Արա Բաբլոյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (121)
Ըստ թեմայի
Բոզոյան. «ՀՀԿ–ն ամեն ինչ արեց դա պահպանելու համար»
Ի հեճուկս «սև–սպիտակի»` ՀՀԿ–ն խորհրդարան անցնելու շանսեր ունի. քաղտեխնոլոգ
Աշոտյան. «Կարող եք թաքնված տեսախցիկ դնել և տեսնել` որքան մարդ է աշխատում ՀՀԿ գրասենյակում»
ՀՀԿ խմբակցությունը լքած պատգամավորը կօգնի Փաշինյանին, բայց օգնությունը չափավոր կլինի
Պատասխան Փաշինյանին. ՀՀԿ–ն հույս ունի խորհրդարանում մի քանի աթոռ պահել