Յուրի Խաչատուրով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը լքելը Խաչատուրովին կալանավորելու համար հիմք չի հանդիսանում

95
(Թարմացված է 23:26 05.11.2018)
Սեմերիկովը չի բացառել, որ Կազմակերպության նոր ղեկավարի հարցը կքննարկվի նոյեմբերի 8-ին Աստանայում։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվելը չի կարող հիմք հանդիսանալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար,  ՌԻԱ Նովոստիին է հայտնել  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Անցած շաբաթ կազմակերպությունում հայտնեցին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից, գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է դարձել  տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Ավելի ուշ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտնել է, որ Խաչատուրովի հրաժարականը կապված է Հայաստանից նրա թեկնածության հետկանչով։

«Պաշտոնից Խաչատուրովի ազատվելը չի կարող հիմք հանդիսանալ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու որոշման համար», – ասել է Խաչատրյանը։

Հիշեցնենք` Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը: Նրա լիազորությունները դադարեցվել էին նոյեմբերի 2-ին։ Հայաստանում այս ընթացքում հայտարարում էին, որ հույս ունեն պահպանելու գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Նշվում է, որ ՀԱՊԿ–ում ի սկզբանե քննարկվում էր մի տարբերակ, որի համաձայն մնացած 1.5 տարին գլխավոր քարտուղարի պաշտոնակատար կնշանակվեր գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

Սակայն արդյունքում որոշում է կայացվել լիարժեք քարտուղար նշանակելու մասին։ Ընդ որում` որոշվել էր ղեկավարվել ռոտացիայի սկզբունքով։ Դրա համաձայն` այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսը պետք է գլխավոր քարտուղար նշանակի։

95
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Յուրի Խաչատուրով
Ըստ թեմայի
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը
Հայաստանն իր թեկնածուներն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. ԱԳՆ
Ի՞նչ կլինի, եթե Յուրի Խաչատուրովի փոխարեն օտարերկրացու նշանակեն
Խաչատուրովին փոխարինո՞ղ են գտել. լրատվամիջոցներն անուն են տալիս