00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ի և Արևմուտքի կոնֆլիկտը կանդրադառնա՞ Հայաստանի վրա. պարզաբանում է Մկրտչյանը

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցСовместная пресс-конференция президентов России и США Владимира Путина и Дональда Трампа (16 июля 2018). Хельсинки
Совместная пресс-конференция президентов России и США Владимира Путина и Дональда Трампа (16 июля 2018). Хельсинки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև Հայաստանը հեռու է Արևելք–Արևմուտք դիմակայության «թատրոնից», այդուհանդերձ կարող է մասամբ զգալ այդ առճակատման հետևանքները։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը կարևորում է Մյունխենի անվտանգության համաժողովի ձևաչափը, ինչի վկայությունն է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությունը։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած Երևան-Մինսկ-Քիշնև-Տալլին տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց փորձագետ, ՀՀ անվտանգության մարմինների վետերան Մարինա Մկրտչյանը։

Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բոլտոնին հաջողվե՞ց Բաքվին ու Երևանին ներքաշել ԱՄՆ-ի արկածախնդրության մեջ

Մյունխենի անվտանգության համաժողովը ներկայացուցչական հարթակ է, որին մասնակցում են անվտանգության ոլորտի հեղինակավոր միջազգային փորձագետները։ Բացի Մյունխենում փետրվարին անցկացվող ամենամյա ավանդական համաժողովներից, ֆորումներ են անցկացվում նաև այլ երկրներում։ Նախկինում նման լայնածավալ միջոցառումներ են անցկացվել Մոսկվայում, Վիեննայում, Պեկինում, Վաշինգտոնում և այլ քաղաքներում։ 2018 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը համաժողովն առաջին անգամ կանցկացվի Բելառուսի մայրաքաղաքում։ Կմասնակցեն եվրոպական երկրների մի շարք ղեկավարներ, ականավոր քաղաքական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական միությունների և խոշոր «ուղեղային կենտրոնների» ներկայացուցիչներ։

Մկրտչյանի խոսքով` Հայաստանը հույս ունի, որ միջազգային հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ քննարկումների ընթացքում կոնֆլիկտային իրավիճակները լուծելու մեխանիզմներ կմշակվեն։

Աշխարհում իրավիճակը փոխվում է ապշեցուցիչ արագությամբ։ Թրամփի` միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրից դուրս գալու ցանկությունը, Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ նոյեմբերին սպասվող պատժամիջոցները, որոնք կարող են հարվածել նաև Հայաստանի տնտեսությանը, ճգնաժամի խորացումը Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում. այս ամենը չի կարող չմտահոգել Հայաստանին, որը թեև հեռու է Արևելք-Արևմուտք դիմակայության «թատրոնից», այդուհանդերձ կարող է մասամբ իր վրա զգալ դրա հետևանքները։ Ինչպես նշեց Մկրտչյանը, առավել վտանգավոր է Թեհրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների խստացումը։ Իրանը` Վրաստանից հետո Հայաստանի համար դեպի արտաքին աշխարհ երկրորդ դարպասն է, և ԻԻՀ-ի պարանոցին փոկը սեղմելը կարող է զգալի վնաս հասցնել նաև Հայաստանին։

Советник президента США по национальной безопасности Джон Болтон на приеме у премьер-министра Никола Пашиняна (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բոլտոնի ծայրահեղ հստակությունը. ԱՄՆ–ն ձգտում է նվազեցնել ռուսական ազդեցությունը ՀՀ-ում

Երևանի համար մեկ այլ մարտահրավեր է արցախյան կարգավորումը։ Բանակցային գործընթացն այժմ որոշակի լճացման փուլում է, և դեռ հայտնի չէ` ինչ հունով կզարգանա իրավիճակը Հայաստանում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո։ Հասկանալի է` միջազգային անվտանգության ճարտարապետության խարխլումը կարող է անդրադառնալ նաև ղարաբաղյան հակամարտության գոտու իրադրության վրա։

Իրանի շուրջ լարվածության աճի հետ մեկտեղ ԱՄՆ-ն կակտիվացնի իր ջանքերը Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու ուղղությամբ։ Այս մասին է վկայում նաև Թրամփի խորհրդական Ջոն Բոլտոնի այցը տարածաշրջան։ Երևանում Բոլտոնը բավականին թափանցիկ ակնարկներ հնչեցրեց տարածաշրջանի երկրների և ԱՄՆ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության ուժեղացման անհրաժեշտության վերաբերյալ, անկասկած, ի վնաս Ռուսաստանի շահերի։

Ինչպես նշեց Մկրտչյանը, նման պայմաններում Հայաստանի ղեկավարությունն առավելագույնս զգույշ պետք է լինի անդրօվկիանոսյան «գործընկերների» գործողությունների և արտահայտությունների հարցում։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը միանշանակ եղել է և մնում է Երևանի հիմնական տնտեսական և ռազմատեխնիկական գործընկերը։ Այդ գործընկերությունն իրավական և պայմանագրային ամուր հիմք ունի, ինչպես նաև ամրապնդված է ԵԱՏՄ և ՀԱՊԿ ձևաչափերով։

Լրահոս
0