00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զենքի «սով»․ ինչպե՞ս և ումի՞ց է Ադրբեջանն ամերիկյան ուղղաթիռներ գնել

Բաժանորդագրվել
Ադրբեջանին առաջին հերթին հետաքրքրում են ոչ թե տեխնիկայի մարտական ունակությունները, այլ գնումների աշխարհագրության ընդլայնումը։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանը օրերս կրկին պարծենում էր իր ամերիկյան ուղղաթիռներով, թեև դրանք դեռ «անզեն» են։

Երբ լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանն ամերիկյան (մի վարկածով՝ մարտական) MD-530F ուղղաթիռներ է գնել, հարց ծագեց` ուղղաթիռները ռազմակա՞ն են։ Ու եթե այո, ապա որտեղից են դրանք գնել՝ հաշվի առնելով հակամարտության կողմերին զենք վաճառելու ամերիկյան արգելքը։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял советника президента США по национальной безопасности Джона Болтона (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը մեկնաբանեց ամերիկյան զենք գնելու հնարավորությունը

Հայաստանի արտգործնախարարությունը հայտնեց, որ այդ ուղղաթիռները քաղաքացիական նշանակություն ունեն, նախատեսված են արտակարգ իրավիճակներում կիրառելու համար ու ռազմական նշանակություն չեն կարող ունենալ, նույնիսկ եթե երրորդ երկրների միջոցով են ձեռք բերվել։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Razm.info հարթակի ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը նշեց, որ ուղղաթիռների «ծագման» մասին 100%-ոց տեղեկություն չկա, բայց Ադրբեջանի հնարավոր մատակարարները հայտնի են։

«Ամենահավանականը Չեխիան ու Իտալիան են։ Ադրբեջանը շատ սերտորեն է համագործակցում «Չեխոսլովակ գրուպ» (CZECHOSLOVAK GROUP) ընկերության հետ, որից արդեն «Դանա» ու RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է գնել», — ասաց Խաչիկյանը։

Նրա խոսքով՝ դրա դուստր ընկերությունը զբաղվում է օգտագործված կամ նոր Bell-412 ու MD 530F ուղղաթիռների վաճառքով ու սպասարկմամբ։

Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բոլտոնը մեկնաբանեց Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելու հնարավորությունը

Հաշվի առնելով այդ համագործակցության փորձը՝ հնարավոր է`ուղղաթիռները հենց այդ ընկերությունից են ձեռք բերել։

«Այլ հավանական տարբերակ է Իտալիան։ Այնտեղ էլ են Bell-412 հավաքում, դրանով զբաղվում է Bell ընկերությունը։ Ադրբեջանն այդ ընկերության հետ էլ համագործակցության փորձ ունի», — ասաց Խաչիկյանը։

Նա նշեց, որ թեև առաջին անգամ Bell-412-ները ցուցադրվել են Բաքի շքերթում, համացանցում ավելի ուշ հայտնված լուսանկարները վկայում են, որ դրանք ռազմական չեն։ Ուղղաթիռների վրա չկային ո՛չ գնդացիրներ, ո՛չ էլ կառավարվող հրթիռներ։

Տեսականորեն այդ ուղղաթիռները Ադրբեջանում կարող են մարտականի վերածել։ Դժվար թե վաճառողների կարգադրությունները սահմանափակեն Ադրբեջանին, հատկապես, որ հստակ հայտնի չէ՝ որտեղից են դրանք բերվել։

Вице-спикер Парламента Армении Эдуард Шармазанов на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Սլովակիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը մտահոգիչ է և անընդունելի». Շարմազանով

Խաչիկյանը նշեց նաև, որ Ադրբեջանը տեխնիկա գնելիս հաշվի է առնում դրա ոչ միայն ռազմական, այլև քաղաքական նշանակությունը։

«Ուղերձը մոտավորապես հետևյալն է․ եթե ուզենանք զենք գնել, ապա ումից ուզենք, կգնենք։ Մյուս կողմից էլ երևում է, որ Bell-412 ուղղաթիռները նոր չեն։ Երևում է, որ տեղ-տեղ ներկը թափված է, վիճակն այն չէ», — նշեց վերլուծաբանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում արևելագետ Արտյոմ Տոնոյանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է տարբեր երկրներում զենք գնելու ցանկացած հնարավորություն օգտագործել։

Եթե չի հաջողում դա անել, ապա հաճախ փաստերով չապացուցված հայտարարություններ են հնչում, ինչպես օրինակ Իրանի դեպքում։ Բաքվում ասել էին, որ Թեհրանն իբր պատրաստում էր Ադրբեջանին զենք վաճառել ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, բայց այդ տեղեկությունը հերքվել էր։

«Բանն այն է, որ տարբեր երկրներից զենք գնելը կամ նման մտադրություն հայտնելը Բաքվի քարոզչության մի մասն է՝ Արցախի քաղաքականության հետ կապված։ Նպատակը Երևանի ու Ստեփանակերտի վրա հոգեկան ճնշում գործադրելն է», — ասաց Տոնոյանը։

MD 530F-ը բազմաթիրախային ուղղաթիռ է, որը մշակել է ամերիկյան McDonnell Douglas Helicopter ընկերությունը։ Ուղղաթիռը McDonnell Douglas Model 500 մեկ շարժիչանոց թեթև բազմաթիրախային ուղղաթիռների հետագա զարգացումն է։

Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Նախևառաջ Ամերիկան» կամ ինչու Թրամփը կարող է զինել Ադրբեջանին

Դեռ ամռանը Ադրբեջանը զորահանդեսներից մեկի ժամանակ ցուցադրել էր նաև Bell-412-ը (ոչ խորհրդային/ռուսական արտադրության առաջին ուղղաթիռները, որոնք գնել է)։ Այն ժամանակ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի գնած Bell-412 ուղղաթիռները ԱՄՆ-ում չեն արտադրվել։

ԱՄՆ-ում օրենսդրական մակարդակով արգելված է հակամարտող երկրներին զենք մատակարարել։ Այս արգելքը գործում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում։ Բացի այդ, արդեն մոտ 25 տարի ԱՄՆ-ում գործում է 907-րդ բանաձևը, որը կառավարությանն արգելում է որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե այդ օգնությունը կարող է Հայաստանի դեմ կիրառվել։

Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը Հարավային Կովկաս կատարած այցելության ժամանակ ասել էր, որ չի բացառում 907-րդ բանաձևի դադարեցման հնարավորությունը։ ԱՄՆ-ում օրենսդրական մակարդակով արգելված է հակամարտող երկրներին զենք մատակարարել։ Այս արգելքը գործում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում։ Բացի այդ, արդեն մոտ 25 տարի ԱՄՆ-ում գործում է 907-րդ բանաձևը, որը կառավարությանն արգելում է որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե այդ օգնությունը կարող է Հայաստանի դեմ կիրառվել։

Լրահոս
0