00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանությունների՝ Բոլտոնի ուղերձների վերաբերյալ լռությունը վտանգավոր է. Շարմազանով

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн
Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հանրապետական կուսակցությունում կարծում են, որ Դոնալդ Թրամփի խորհրդականը ուղղակիորեն կոչ է անում հանրապետության իշխանություններին տարածքներ զիջել Ադրբեջանին։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik,  Աշոտ Սաֆարյան. Հայաստանի հանրապետական կուսակցությունը քննադատել է հանրապետության ներկայիս իշխանությունների «լուռ քաղաքականությունը»՝ կապված ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի՝ Երևանում արած  ղարաբաղյան թեմատիկայով հայտարարությունների հետ։

Ваграм Багдасарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բաղդասարյան. Ճիշտ չէ նման հայտարարություններով շահագրգռել` ում զինատեսակն է ավելի որակյալ

Նշենք, որ Երևանում ճեպազրույցի ժամանակ Բոլտոնը, մասնավորապես, ասել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հաղթեն ԱԺ առաջիկա արտահերթ ընտրությունների ժամանակ, ապա դա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վճռական քայլերի դիմելու լավ հնարավորություն կլինի։ «Մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ Ադրբեջանի կողմից նույնպես համապատասխան արձագանք լինի», – ավելացրել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` Բոլտոնը բաց տեքստով ասում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է տարածք զիջեն Ադրբեջանին։ Հանրապետականը կարծում է, որ ԱՄՆ նախագահի խորհրդականն ակնհայտ ակնարկ է անում, քանի որ Փաշինյանը բարձր վարկանիշ ունի, ու նա որպես վարչապետ կընտրվի, և նա պետք է ղարաբաղյան խնդրի լուծման առաջին քայլն անի։

«Մեզ շատ հետաքրքիր է` որն է այդ առաջին քայլը։ Ու ընդհանրապես, ինչու՞ հենց հայկական կողմը պետք է առաջին քայլն անի։ Մենք միշտ խոսում էինք փոխզիջումների մասին, սակայն փոխզիջման հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական սահմանումը։ Մենք խոսում ենք փոխզիջումների մասին, սակայն դա ենթադրում է, որ Ադրբեջանն էլ է զիջումների գնալու», – ասաց Շարմազանովը Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Ваграм Багдасарян - Sputnik Արմենիա
Սպասեք և ամեն ինչ կտեսնեք. Սերժ Սարգսյանի կուսակցությունն արմատական ընդդիմություն կդառնա

ԱԺ փոխխոսնակի խոսքով` իր համար անհասկանալի է, թե ինչու են ՀՀ իշխանություններն այդ պարագայում լռում, ինչու չեն ասում, որ Բաքուն տարիներ շարունակ հայատյաց քաղաքականություն է վարում, որ 2016 թվականին Ադրբեջանը Արցախի դեմ ռազմական գործողություններ էր նախաձեռնել ու մշտապես տարածքային հավակնություններ է ներկայացնում բուն Հայաստանի նկատմամբ։

«Մեզ համար շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում ոչ այդքան Բոլտոնի ակնարկները, որքան մեր իշխանությունների արձագանքի բացակայությունը», – ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ ՀՀԿ–ն կտրականապես դեմ է «խաղաղություն տարածքի փոխարեն» սկզբունքին, ու ասաց, որ երկրի ղեկավարությունը պետք է ամերիկացի պաշտոնյայի հայտարարություններին հստակ գնահատական տա։

Նա բողոքեց` Հայաստանի ոչ մի պաշտոնյա չի պատասխանել Բոլտոնի ուղերձներին ու չէին բարձրաձայնել Երևանի պահանջները Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության զսպման, այդ երկրի ռազմականացման վերաբերյալ։ Շարմազանովը վստահ է, որ հակամարտության կարգավորման առաջին քայլը պետք է Բաքուն անի։

Լրահոս
0