Արշավ դեպի Արագած

Ֆրանսիայում չեն մահանում բանաստեղծները, իսկ Հայաստանում՝ լեռները․ միավորել «անմահներին»

105
(Թարմացված է 20:40 03.01.2020)
Պոեզիայի սիրահարները հետաքրքիր արշավ իրականացրին դեպի Արագած լեռը։ 3900 մետր բարձրության վրա նրանք ընթերցում էին ռուս ու հայ բանաստեղծներին, նաև կարդում էին սեփական ստեղծագործությունները։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Մահն անխուսափելիորեն վրա կտա բոլոր մարդկանց, նախաձեռնությունների, գաղափարների ու մտահղացումների վրա։ Սակայն այն ոչ մի դեպքում չի բարձրանա որոշակի բարձրության վրա՝ ենթարկելով իրեն թթվածնային քաղցի ռիսկին։ Հատկապես, երբ խոսքը Հայաստանի մասին է։ Այստեղ մահն աշխատել է շատ, երկար ու ձանձրալի ու արդեն հաստատ մահու չափ հոգնել է։

Экспедиция на Арагац
© Sputnik / Janna Poghosyan
Արշավ դեպի Արագած

Եթե Ֆրանսիայում չեն մահանում բանաստեղծները, ապա Հայաստանում՝ լեռները։

Որոշելով միավորել Ֆրանսիայի ու Հայաստանի անմահներին 40 հոգանոց խումբը որոշել էր բարձրանալ Արագած ու գագաթին բանաստեղծություններ ընթերցել։ Կազմակերպիչը Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնն էր։

Экспедиция на Арагац
© Sputnik / Janna Poghosyan
Արշավ դեպի Արագած

«3 ժամ վերելքի համար, 2,5՝ իջնելու։ Գագաթին ամեն ինչ արագ ենք անում, մեկ՝ բանաստեղծությունները, երկուս՝ բանաններն ու թեյը, երեք՝ լուսանկարները։ Վերադառնում ենք», — վերելքից առաջ Քարի լճի մոտ մասնակիցներին ասում է հրահանգիչ Էդուարդը։

Վերելքն էլ է սխեմայով. 40 րոպե քայլում, մագլցում, ընթանում են, 7 րոպե հանգստանում, սելֆի անում, բրդուճ ուտում։ Հիմնականում ուսանողներից կազմված խումբը լավ է ծանոթ պոեզիային, իսկ լեռներին՝ այդքան էլ չէ։ Ջրի ու էներգիայի պաշարները վերջանում են դեռ վերելքի առաջին կեսին։

Экспедиция на Арагац
© Sputnik / Janna Poghosyan
Արշավ դեպի Արագած

Ոմանք լիճ են վերադառնում, մեկը կատակում է, որ Փաշինյանը շտապ պետք է ասֆալտապատի գագաթ տանող ճանապարհը, մեկն էլ ծխում է՝ իբր այդ բարձրության վրա թոքերն առանց այդ էլ տանջվելու են, սիգարետը չի խանգարի։

«Մենք բարձրանում ենք Արագածի ամենահեշտ գագաթը՝ Հարավայինը։ Այն ընդամենը 3900 մետր բարձրության վրա է», — հրահանգիչներից մեկը փորձում է գոնե որևէ կերպ հույս տալ։ Խմբի մնացած մասը նույն նպատակով հայրենասիրական երգեր է սկսում երգել։

Экспедиция на Арагац
© Sputnik / Janna Poghosyan
Արշավ դեպի Արագած

Վերելքի երկրորդ մասը կատարյալ լռության մեջ է անցնում։ Նախ՝ վերելքը գնալով բարդանում է, այստեղ քարից քար մագլցելու համար ստիպված ես բռնվել ինչով կարող ես։ Ու այդ քարերը միշտ չէ, որ կայուն են։

Հետո, բարձրության վրա տեսարաններն աստվածային են։ Մտածում ես միայն շրջապատի գեղեցկության մասին ու փորձում ես հավասար շնչել․ ինչո՞վ մեդիտացիա չէ։

Լերմոնտովը, Վիսոցկին, Եսենինը, Ախմատովան սպասում էին մեզ գագաթին։ Հոգնած ու մրսած խումբը գրքերը գրկած սկսում է սարերի ու պոեզիայի հոգևոր միացությունը։

Экспедиция на Арагац
© Sputnik / Janna Poghosyan
Արշավ դեպի Արագած

Իհարկե, երգում են Վիսոցկու «Ընկերոջ մասին երգը»։ Աղջիկները նախընտրում էին տղամարդ բանաստեղծների սիրային քնարերգությանը, բողոքելով, որ զգայուն տղաներ վաղուց չկան։  Իսկ ռուսաստանցիներից մեկը, Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի աշխատակիցը, կարդաց Վիկտոր Կոնոպլյովի «Любить Армению по-русски» բանաստեղծությունը։ Ուսանողներից մեկը որոշեց առիթից օգտվել ու կարդալ սեփական բանաստեղծությունները՝ փորձելով թաքցնել հուզմունքը։ Թեև դրա մեջ մի փոքր մեծամիտ գերազանցություն կար։

Экспедиция на Арагац
© Sputnik / Janna Poghosyan
Արշավ դեպի Արագած

Հենց բանաստեղծությունները վերջացան, արևը դուրս եկավ։ «Ծեսն» աշխատեց։ Իսկ շուտով ձյուն եկավ։

Իջնելն ավելի ուրախ ու աշխույժ է. բարձրանալուց սարի վերջը չի երևում, իսկ իջնելիս Քարի լիճը հրեեեն՝ ներքևում։ Մի քիչ է մնում։ Կես ժամ։ Լավ, 40 րոպե։ Լավ, ամենաշատը մի ժամ։

Экспедиция на Арагац
© Sputnik / Janna Poghosyan
Արշավ դեպի Արագած

Երեք ժամ անց մենք հոգնած, փոքր խմբերի բաժանված լիճ ենք վերադառնում։ Ջրի մակերեսը դիմավորում է մեզ տասնյակ որորներով կամ նման այլ թռչուններով, որոնք ուրախանում են մայրամուտին։ Երևան ենք վերադառնում սրտում՝ ոգևորություն, մարմնում՝ ցավ, իսկ գլխում՝ օրհնյալ դատարկություն։

Չնախատեսված առաքելությունն իրականացված է։

105
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան
Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

325
(Թարմացված է 22:39 04.03.2021)
Զինվորականները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդդիմությունն էլ իր հերթին հույս ունի իր օգտին ծառայեցնել գործադիր իշխանության և գեներալիտետի հակամարտության ալիքը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։

ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։

Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։

Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:

«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։

Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։  

Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։

Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։

Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»

«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։

Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։

«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։

Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել

«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։

325
թեգերը:
Ընտրություններ, Իշխանություն, ընդդիմություն, Վազգեն Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, Հայրենիքի փրկության շարժում, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Օնիկ Գասպարյան

ԳՇ–ն միանգամից 3 պետ կունենա՞, կամ ՍԴ–ից բացի ուրիշ ինչ ուղի ունի Օնիկ Գասպարյանը

575
(Թարմացված է 21:19 04.03.2021)
Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը Սահմանադրական դատարան, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը նկատեց, որ դրանում վիճարկվող իրավական ակտն այս պահի դրությամբ ոչ մի կապ չունի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հետ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Անգամ այն պարագայում, եթե ՀՀ նախագահի ստորագրությամբ կամ առանց դրա ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագիրն ուժի մեջ մտնի, կա իրավական այլ ճանապարհ այդ հրամանագիրը չեղարկելու։

Այս մասին Sputnik Արմենիային հետ զրույցում ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։

«Մասնավորապես, Օնիկ Գասպարյանը կարող է դիմել վարչական դատարան` բողոքարկելով վարչապետի որոշումը, և վարչական դատարանը կարող է կասեցնել հրամանագիրը մինչև դատական վերջնական որոշման կայացումը։ Այնպես որ դեռ ամեն ինչ վերջացած չէ»,– ասաց Վարդան Այվազյանը` համոզմունք հայտնելով, որ անգամ պաշտոնանկության հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո Օնիկ Գասպարյանն այս կերպ դեռ շարունակելու է պաշտոնավարել։

Վարչական դատարան դիմելու համար, սակայն, անհրաժեշտ է, որ վարչապետի միջնորդությունն ու դրա հիմա վրա ՀՀ նախագահի հրամանագիրն իրավական ուժ ստանան` մտնեն ուժի մեջ։

Նշենք` իր այս իրավունքից արդեն իսկ օգտվել է ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը` վարչական դատարանում բողոքարկելով իր ազատման մասին ՀՀ նախագահի հրամանագիրը, որն իրավական ուժ էր ստացել 2021թ–ի փետրվարի 24-ին։

Մեկնաբանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը Սահմանադրական դատարանին` Այվազյանը նկատեց, որ դրանում վիճարկվող իրավական ակտն այս պահի դրությամբ ոչ մի կապ չունի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հետ։

«Նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը և վարչապետի միջնորդությունը լրիվ տարբեր խնդիրներ են, մեկը մյուսի հետ կապ չունեցող։ Հանրապետության նախագահը պետք է ամենից առաջ ՍԴ–ում վիճարկեր վարչապետի միջնորդությունը։ Իդեալական տարբերակ կլիներ, եթե նախագահը միաժամանակ երկու հարցով էլ դիմեր ՍԴ և բողոքարկեր ինչպես օրենքի տվյալ հոդվածի, այնպես էլ վարչապետի միջնորդության սահմանադրականությունը»,– ասաց սահմանադրագետը։

Հիշեցնենք` նախագահի դիմումում վիճարկվում է ՀՀ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, որով, ըստ էության, սահմանվում է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի նշանակումն ու ազատումը։

Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան

Ուստի Վարդան Այվազյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ կլինի, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ օրենքը հակասահմանադրական է, և արդյո՞ք այդ որոշումը որևէ կերպ կարող է ազդել ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։

Մասնագետի դիտարկմամբ` սա ոչ միայն չի հանգուցալուծի իրավիճակը, այլև կարող է էլ ավելի խճճել այն։ Բանն այն է, որ այդ օրենքի հիման վրա է վարչապետը փորձում պաշտոնից ազատել ոչ միայն Օնիկ Գասպարյանին, այլ նրանից առաջ արդեն իսկ ազատել է Արտակ Դավթյանին ու Մովսես Հակոբյանին։

«Այսինքն, եթե հետին թվով դիտարկելու լինենք, երեքն էլ պետք է վերականգնվեն ԳՇ պետի պաշտոնում։ Կունենանք միանգամից 3 ԳՇ պետ»,– ասաց իրավաբանը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

575
թեգերը:
Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Բանակ, Սահմանադրություն, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Դատախազությունը հերքում է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին լուրերը
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել

Անհետ կորածների հարցով ռուս խաղաղապահներին 2500 արցախցի է դիմել

0
(Թարմացված է 10:30 05.03.2021)
Որոնումն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ:

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է քաղաքացիների ընդունելությունը: Ստեղծվել է «թեժ գիծ»՝ Արցախում հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու համար: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։ Ընդհանուր առմամբ, օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 2,5 հազար մարդ, այդ թվում 600 – ը՝ «թեժ գծի» հեռախոսով», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Քանի՞ ջոկատ է մասնակցում աճյունների որոնման աշխատանքներին

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

0
թեգերը:
Արցախ, անհետ կորած, խաղաղապահ, ռուս
Ըստ թեմայի
Հայ ուխտավորներին ռուս խաղաղապահներն ուղեկցել են Ամարաս
Արցախում ռուս խաղաղապահների համար ևս չորս բլոկ-մոդուլային ավան է կառուցվել
ՀԱՊԿ–ը փոփոխություն է կատարում խաղաղապահ ուժերին վերաբերող համաձայնագրում