Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

319
Քոչարյանն այս փուլում ուզում է բարձրաձայնել առկա խնդիրները:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերին չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա չի ձգտում զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Այս մասին նա հայտարարել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:

Քոչարյանը նշել է, որ հիմա ընտրություններին գնալը սխալ է համարում, քանի որ դրանք չպետք է ինքնանպատակ լինեն:

Մեկնաբանելով նոր ՀՀ նոր իշխանությունների գործելաոճը՝ Քոչարյանն ասել է, որ եթե այն «փայլուն կառավարի երկիրը», եթե Հայաստանի տնտեսությունն աճի երկնիշ թվերով, իսկ Արցախի անվտանգությունն ապահովվի, ապա բոլորովին այլ իրավիճակ կլինի:

Եթե վերոհիշյալ բոլոր հարցերում վատթարացում նկատվի, ապա դա արդեն ուրիշ իրավիճակ է:

«Այսօր ես իմ դերը, առաջին հերթին, տեսնում եմ խնդիրները բարձրաձայնելու մեջ», - ասել է Քոչարյանը:

 

319
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (335)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունենում քաղաքական գործիչների հետ. «Ժողովուրդ»
Սեդրակ Քոչարյանը քաղաքագետ Արա Պապյանից 2 մլն դրամ է պահանջում
Դատարանը վերադարձրել է Ռոբերտ Քոչարյանի որդու հայցադիմումը
«Աստված նրանց առողջություն տա, թող շարունակեն». Փաշինյանը` Քոչարյանի դատական հայցի մասին
Ռոբերտ Քոչարյանի որդին դարձյալ դիմել է դատարան
Քոչարյանի ընկերներին չեզոքացնելով՝ վերացվում է ընդդիմադրության շղթան. «Ժամանակ»