Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ ԴԽ Պետական դումայի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Բաբլոյան. Եղած փոփոխությունները չեն ազդել Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա

98
ԱԺ նախագահը ՌԴ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նևերովի հետ քննարկել է հոկտեմբերի 29-30-ը Երեւանում անցկացվելիք ՀԱՊԿ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik.  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նևերովի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են Աժ տեղեկատվության և հասարակայնության հետկապերի վարչությունից, Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և ընդգծել միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը:

Խոսելով ներհայաստանյան իրադարձություններից՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները որևէ կերպ չեն ազդել Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության ու բարեկամական հարաբերությունների վրա: Իսկ Հայաստանում գոյություն ունեցող ներքաղաքական հարցերի շուրջ որոշումները «Բաբլոյանի խոսքով, պետք է կայացվեն քաղաքական քննարկումների և փոխհամաձայնության շրջանակում:

Սերգեյ Նևերովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները կշարունակվեն ընդլայնվել:

Նա ևս արժևորել է հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը, համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում:

Զրուցակիցները քննարկել են հոկտեմբերի 29-30-ը Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Արա Բաբլոյանը հյուրերին վստահեցրել է, որ Հայաստանի Ազգային ժողովը պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել նիստերի անցկացումը:

98
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյան. Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում. Արցախում մենք պաշտպանում ենք մարդկանց կյանքը
Հայաստանը հասել է ԵԽԽՎ-ում բարենպաստ բանաձևի ընդունմանը․ Արփինե Հովհաննիսյան