Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Ալ Ջազիրա հեռուստաալիքին. արխիվային լուսանկար

Փաշինյանը հայտարարել է իր հրաժարականի ու արտահերթ ընտրությունների հնարավոր ժամկետները

507
(Թարմացված է 17:47 11.10.2018)
Ֆրանսիական լրատվամիջոցի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետը պատասխանել է հայ հասարակությանը վերջին շրջանում հուզող հարցերից երկուսին` երբ կկայանան ԱԺ արտահերթ ընտրություններն ու երբ վարչապետը հրաժարական կտա:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Խորհրդարանի 4 խմբակցություններից 3-ն, ըստ էության, ասել են, որ համաձայն են և չեն խոչընդոտի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

France 24-ին տված հարցազրույցում, ներկայացնելով Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է՝ դրա հիմանական պատճառն այն է, որ բոլորը հասկանում են՝ սա ժողովրդի պահանջն է:

«Ուզում եմ ասել, որ ընդդիմությունը չէ, որ մեր խորհրդարանում ունի մեծամասնություն, այլ նախկին իշխանության ներկայացուցիչները: Դրանք բացարձակապես տարբեր բաներ են: Եվ ՀՀ քաղաքացիները նախկին ոչ միայն իշխանության, այլև նախկին իրականության ներկայացուցիչներին ԱԺ-ում տեսնելով, չեն կարողանում համակերպվել այդ մտքի հետ»,- ասել է Փաշինյանը:

Հարցին, թե երբ են նախատեսվում ԱԺ արտահերթ ընտրությունները, Փաշինյանը պատասխանել է. «Նախնական կարող են ասել, որ դրանք կկայանան դեկտեմբերի 9-10-ին, պլյուս-մինուս 1-2 օր: Եվ դրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում»:

Հիշեցնենք, երեկ վարչապետ Փաշինյանը հանդիպել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, որը վստահեցրել էր, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտի արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքում հայտնել է, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը France 24-ի եթերում կլինի այսօր, Երևանի ժամանակով 20:15-ին: Բայց դրա անգլերեն թարգմանությամբ տեսանյութն արդեն իսկ հասանելի է համացանցում:

507
թեգերը:
ԱԺ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (17)
Ըստ թեմայի
Ադրբեջանի գլխավոր խնդիրը Արցախն իր բնակիչներից մաքրելն է. Փաշինյան
ՌԴ ռազմաբազայի ներկայությունը չի կարող ազդել ՀՀ ինքնիշխանության վրա
Հայաստանը հասել է ԵԽԽՎ-ում բարենպաստ բանաձևի ընդունմանը․ Արփինե Հովհաննիսյան