ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում շնորհավորեց նիստին ներկա նորանշանակ նախարարներին։
Վարչապետը նաև հայտարարեց, որ Սպորտի ու երիտասարդության նախարարի թափուր մնացած պաշտոնում մտադիր է նշանակել նախկին նախարար Գաբրիել Ղազարյանին, և արդեն պատրաստել է համապատասխան հրամանագիրը։
Գաբրիել Ղազարյանը նախարար է աշխատել 2014-2016թթ–երին, որից հետո մինչ այսօր սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալն է։
Գաբրիել Ղազարյանն անկուսակցական է։